Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 23.01.2023թ.

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`   կարգադրում  եմ.

1. Աշխատանքային այցով 2023 թվականի հունվարի 28-ից փետրվարի 4-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ, Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆԻՆ, Ազգային ժողովի նախագահի օգնական Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ (հունվարի 28-ից փետրվարի 2-ը), Ազգային Ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա ԱՆՏՈՆՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

20.01.2023
Կ-16-Ա


30.01.2023 Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի հունվարի 20-ի Կ-16-Ա կարգադրությունում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին