Սիրելի՛ հայրենակիցներ,
1918 թ. մայիսի 28-ը հայի չընկրկող կամքի, անափ հայրենասիրության, հավաքական կամքի եւ տիրող իրավիճակի դեմ միասնականորեն պայքարելու հաղթական որոշում էր: Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերը հավերժացան որպես մեր ժողովրդի պատմության ոսկե տառերով գրված էջեր, որպես անկախության համար անմնացորդ պայքարի փայլուն օրինակներ:
Եղեռնից նոր ուշքի եկող, դարեր շարունակ պետականազուրկ ժողովրդի համառ պայքարի, անմնացորդ նվիրումի եւ բացարձակ հավատի շնորհիվ հաջողվեց փոխել երկրի կարգավիճակը եւ հռչակվել որպես անկախ Հանրապետություն: Ու չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետությունը կարճատեւ էր, բայց այն անշրջելի իրողություն էր կատարված երազանքի, արժանապատիվ քաղաքացու եւ մեկտեղված հրաշքի առումով:
Առաջին հանրապետությունը մեզ թողեց պատմություն ընտրական իրավունքի, իրավահավասարության եւ ազգային փոքրամասնություններ ու կին պատգամավորներ ունեցող ժամանակակից խորհրդարանի մասին: Մեր պապերին հաջողվել էր կապիտալիզացնել քաղցած ու ջլատված ընտանիքներից ռազմաճակատ մեկնող տղաների սխրանքը՝ ստեղծելով պետականություն:
Անցյալի հերոսությունները մեր ժառանգությունն են, մեր բնավորությունն ու գենետիկ կոդը, շնորհավոր Առաջին հանրապետության տոնը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ, Ահա եւ ավարտին մոտեցավ 2022 թվականը: Այն դժվար եւ մարտահրավերներով լի տարի էր բոլորիս համար: Աշխարհը պատերազմների եւ չդադարող ց...
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ
Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում: Այն, ինչ կատարվում է էկրանից...
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ
Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի՛ քույրեր եւ եղբայրներ, Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրն է, որը Հայաստանի...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության միասնական երազանքի կատարման օրն է: Անկախության համար պայքարածները,...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախահայության լինելիության եւ իրավունքների պաշտպանության երաշխիքը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումն էր: Դրան...
Արցախի Անկախության օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին
Հարգելի՛ պարոն Թովմասյան, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին եւ ամ...
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Սիրելի' հայրենակիցներ, Շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքի թարմացումն ու զարգացումը չի սկսվում եւ ավարտվում ուսումնական տարվա հ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապե...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում
Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ ողջունել ձեզ: Գործընկերնե՛ր, անցյալ տարի Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ը հայ ժողովրդի բնաջնջման ծրագիր էր, որը գլխատեց մեր ժողովրդին, փրկվածներին սփռեց աշխարհով մեկ՝ առանց վաղվա տեսլ...
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ
Հայաստանի եզդիական համայնքի հարգելի` եղբայրներ եւ քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող յուրաքան...
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ոստիկանի մասնագիտական օրվա առթիվ
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Ձեր զգոն ու կարեւոր աշխատանքը մեր քաղաքացիների անվտանգության եւ պաշտպանված...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թվականի ձմեռային նստաշրջանում: Հունվարի 24-ին մեկնարկած ...