Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույց
Կ-522-28.02.2023-
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-533-17.03.2023-ՊԱ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-5331-17.03.2023-ՊԱ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
ա) «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-535-23.03.2023-ՊԱ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-5351-23.03.2023-ՊԱ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-41-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-5352-23.03.2023-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն
540-28.03.2023-
5.
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն
541-28.03.2023-
6.
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն
542-28.03.2023-

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը «2023 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ին, գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգ սահմանելու մասին»

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արտահերթ նիստը նախաձեռնողների ներկայացուցչի առաջարկով 2023 թվականի ապրիլի 18-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից հանվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցերը: