Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 09-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-761-08.10.2020-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-7611-08.10.2020-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-7612-08.10.2020-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-7613-08.10.2020-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Խ-751-02.10.2020-ԱՍ-011/1
Հեղինակ`«Իմ քայլը» խմբակցություն

ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը «2020 թվականի հոկտեմբերի 9-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին»