Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29 - 31-Ի
ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ



1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2004 թվականի մարտի 29-31-ի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-231-05.03.2004-ՖՎ,ԳԿ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2004 թվականի մարտի 29-31-ի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2004 թվականի մարտի 29-31-ի եռօրյա նիստերի օրակարգում պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
Կ-621-28.03.2002,12.02.2004-ՊԻ,ՍԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-222-16.02.2004-ՖՎ,ՊԱ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՊՓԲԸ-ին եւ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՊՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ տալու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-228-03.03.2004-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-199-29.12.2003-ՍԱ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
ա) Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին
Կ-110-16.09.2003-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-1101-16.09.2003-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6.
Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին
Կ-135-14.10.2003-ՊԱ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7.
«Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-146-29.10.2003-ՊԻ,ՍԱ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8.
ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-124-30.09.2003-ՊԻ-010/0
Հեղինակներ` Վիկտոր Դալլաքյան, Գրիգոր Հարությունյան, Էդմունդ Ծատուրյան, Վարդան Մկրտչյան
9.
ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին
Կ-063-25.07.2003-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10.
«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիազային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-240-15.03.2004-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11.
Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հաղորդումը
29.03.2004-ՎԴՄՕ-011/0
12.
Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին
Կ-244-17.03.2004-ՊԻ,ԵԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
13.
ա) Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին
Կ-246-19.03.2004-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-2461-19.03.2004-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-2462-19.03.2004-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
14.
ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում

1. 1983 թվականի նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» Եվրոպական կոնվենցիա
Ն-106-11.09.2003-ԱՀ-011/0

2. 2003 թվականի սեպտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր տրամադրելու պահանջի վերացման մասին» համաձայնագիր
Ն-213-16.01.2004-ԱՀ-011/0

3. 2003 թվականի մարտի 26-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Կուբայի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր
Ն-206-13.01.2004-ԱՀ,ՖՎ-011/0

4. 2003 թվականի սեպտեմբերի 8-ին Սոֆիայում ստորագրված ՀՀ եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ հյուպատոսական կոնվենցիան
Ն-211-16.01.2004-ԱՀ-011/0

5. 2003 թվականի մայիսի 23-ին Նյու-Դելիում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը
Ն-204-13.01.2004-ԱՀ,ՖՎ-011/0

6. 1995թ. հունիսի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջեւ իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագիրը եւ դրան կից լրացուցիչ արձանագրություն
Ն-224-20.02.2004-ԱՀ,ՊԱ-011/0