National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
27.11.2025
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ին, 414 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով...
26.11.2025
Խորհրդարանական լսումներում քննարկվել է «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի թեման
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունք...
26.11.2025
Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ
Նախատեսվում է պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումների պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերն աճուրդով վաճառելու մեկնարկ...
26.11.2025
Փոփոխություն ՀՀ ջրային օրենսգրքում
Յուրաքանչյուր տարի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ գետերի ջրհավաք ավազա...
26.11.2025
Քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը
Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ ...
26.11.2025
Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է մասնագիտական եւ բարձրագույն կրթության հնարավորություն ԱՊՀ անդամ երկրներում
ԱՊՀ անդամ պետությունների կողմից 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է մասնագիտական եւ բարձրագույն կրթության հնարավորութ...
26.11.2025
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակու...
26.11.2025
Առաջարկվում է ԱԱՀ-ի արտոնությունը երկարաձգել մեկ տարով՝ 2026 թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 26-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում ...
26.11.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը վավերացնելուն
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 26-ի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ պատգամավոր...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am