National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
22.09.2025
ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարում քննարկվել են տարածաշրջանային մարտահրավերները
Երեւանում շարունակվում է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Զեկույցները վերաբերել են «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամր...
22.09.2025
Խորհրդարանական լսումներ երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության շուրջ
Կառավարության մեր գործընկերները մշակել են օրենսդրական փաթեթ, որի նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծումն ու ամր...
22.09.2025
Հայ պատգամավորները հանդիպել են Բուլղարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, բարեկամական խմբի անդամներ Սիսակ Գաբրիելյանը, Ալխաս Ղազարյանը, Մարինա Ղազարյանը, Զար...
22.09.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հրաժարականի դիմումի մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արեգնազ Մանուկ...
22.09.2025
Երեւանում մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը
Երեւանում սեպտեմբերի 22-ին մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Քննարկումները ծավալվել են «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող...
22.09.2025
Գործադիրն առաջարկում է ՀՀ կենսական նշանակության ոլորտների տեղեկատվական համակարգերում, կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում ապահովել կիբեռանվտանգ միջավայր
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկ...
22.09.2025
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը շարունակել է նվազել, վարձու աշխատողներինը՝ աճել. ներկայացվել է 2025 թ. պետբյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 22-ին հրավիրված նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացմա...
22.09.2025
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում
Պետական այլ մարմիններում ծառայած եւ Պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակված պրոբացիայի ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում ն...
22.09.2025
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ողջույնի խոսքը ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացմանը
Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: «Հարգելի՛ պարոն ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am