National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
14.05.2025
Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը համաձայնությ...
14.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Երկկողմ հարաբերությունն...
14.05.2025
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մայիսի 14-ի նիստում շարունակել է քննարկել 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, ...
14.05.2025
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահին
Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Շնորհակալությ...
13.05.2025
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ...
13.05.2025
Ազգային ժողովը քննարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը
Խորհրդարանը մայիսի 13-ի նիստում քննարկել է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավուն...
13.05.2025
Քննարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը
2024 թվականին կոմիտեում քննվել է 2289 քրեական վարույթ, որից ավարտվել է 849-ը: Ավարտված վարույթներից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակա...
12.05.2025
Նիստ կգումարի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը
Մայիսի 15-ին` ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը:...
12.05.2025
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am