National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
12.11.2025
Խորհրդարանում քննարկվում է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարակից զեկույցներով հանդես են եկել ԱԺ մշտական հանձնաժողովների...
12.11.2025
2026 թ. պետբյուջեի մասին նախագծի վերաբերյալ եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահը
ՀՀ ԱԺ նոյեմբերի 12-ի հերթական նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը ներկայացրել է Կենտրոնական բանկ...
12.11.2025
Առաջարկվում է 45.000 դրամի չափով պետական տուրք սահմանել մետաղական ամրանների մասով ներմուծման համար
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության...
12.11.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
12.11.2025
2026 թ. պետական բյուջեն մեր երկրի զարգացման ճանապարհային քարտեզն է. ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը նախ քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված հարցերը,...
11.11.2025
Կսահմանվեն կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման համար անհրաժեշտ եւ լիազորվող նորմեր
ՀՀ ԱԺ նոյեմբերի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կլիմայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթի ...
11.11.2025
Նախագծով առաջարկվում է հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական ու ճանապարհային հարկերի եւ պետական տուրքի վճարումները
Պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեց...
11.11.2025
Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
Նոյեմբերի 11-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ: «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում ...
11.11.2025
Քննարկվել է աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական առաջարկ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշման կատարմամ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am