National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Պետական ծառայության թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներ
Այլ թափուր աշխատատեղեր
Իրավական ակտեր
 
Պետական ծառայության մրցույթներ
18 Մայիսի 2020
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի կրտսեր մասնագետ (ծածկագիր` 1-4.1-9)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  •  իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
  • պաշտոնի անձնագրով նախատեսված և լիազորությունների հետ կապված իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման, Խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.
  • ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.
  • անհրաժեշտ կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

Բաժնի կրտսեր մասնագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ  գործառույթները՝

  • մասնակցում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների և հայտարարությունների նախագծերի մասնագիտական փորձաքննության համար անհրաժեշտ նյութերի հավաքագրմանը, նախագծերի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությանը.
  • մասնակցում է Խորհրդարանական հետազոտությունների և մատենագրման եվրոպական կենտրոնի և Արևելյան գործընկերության խորհրդարանների հետազոտական կենտրոնի կողմից ստացված հարցումների պատասխանների նախագծերի կազմման աշխատանքներին.
  • իր լիազորությունների սահմաններում, ինչպես նաև Վարչության պետի և բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության առջև դրված խնդիրներից և գործառույթներից բխող առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

     Մրցույթը կկայանա 2020թ. հունիսի 18-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի նստավայրում (Երևան, Մ. Բաղրամյան 19):

                                                                                       *         *        *

          Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01 հունիսի 2020թ.:

          Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

          Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691):

 

*         *        *

          Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում`  մրցութային  հանձնաժողովի  անունով`  (ձևը  լրացվում  է  փաստաթղթերը       ներկայացնելիս).
  • պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
  • արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
  • մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.
  • անձնագրի պատճենը:

          ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

          ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով և դրանց պատճեններով:

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS