National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Պետական ծառայության թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներ
Այլ թափուր աշխատատեղեր
Իրավական ակտեր
 
Պետական ծառայության մրցույթներ
30 Հոկտեմբերի 2019
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տեղեկատվական և վերլուծական բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 1-3.1-19)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

 

  • բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների և նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ հանրային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • պաշտոնի անձնագրով նախատեսված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
  • ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.
  • տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (կարդում և կարող է բացատրվել).
  • անհրաժեշտ կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

 

Առաջատար մասնագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • իրականացնում է զանգվածային լրատվության միջոցներով հանրությանն իրազեկումն Ազգային ժողովի գործունեության մասին.
  • մասնակցում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորների ճեպազրույցների, մամուլի ասուլիսների անցկացման գործընթացին.
  • արտասահմանյան երկրների մամուլի և լրատվության միջոցներին ապահովում է Ազգային ժողովի գործունեությանը վերաբերող նյութերով.
  • մասնակցում է Ազգային ժողովի ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկման աշխատանքներին.
  • իր լիազորությունների սահմաններում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

 

     Մրցույթը կկայանա 2019թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երևան, Մ. Բաղրամյան 19):

 

*         *        *

         Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13 նոյեմբեր 2019թ.:

         Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

         Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691):

 

*         *        *

         Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում`  մրցութային  հանձնաժողովի  անունով`  (ձևը  լրացվում  է  փաստաթղթերը       ներկայացնելիս).
  • պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
  • արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
  • մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.
  • անձնագրի պատճենը:

 

         ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

         ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS