|
|
Պետական ծառայության մրցույթներ
14 Սեպտեմբերի 2023
|
|
Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման և հաշվառման վարչության հաշվապահության բաժնի պետ-գլխավոր հաշվապահ |
|
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն տնտեսագիտական կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ,
- իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N-48, 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N-1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N-594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին N-1691-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի հունիսի 2-ի «Կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման կարգը հաստատելու մասին» N-102 հրամանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն,
- ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
- առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (կարդալ և բացատրվել),
- անհրաժեշտ կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
Բաժնի պետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
- կազմակերպում և իրականացնում է դրամական միջոցների, նյութական արժեքների՝ սահմանված կարգով հաշվառումը, դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունների արտացոլումը և գույքագրումը,
- կազմակերպում և իրականացնում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների գծով Ազգային ժողովի պարտավորությունների կատարումը,
- կազմակերպում և իրականացնում է նախատեսված միջոցառումների ֆինանսավորումը և ֆինանսական պարտավորությունների ժամանակին կատարումը,
- «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան՝ կազմակերպում և իրականացնում է պետական ծառայողների վարձատրության դրույքաչափերի հաշվարկների հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև Աշխատակազմի այլ աշխատողների հիմնական աշխատավարձերի հաշվարկների կատարումը,
- կազմակերպում և իրականացնում է Ազգային ժողովի կատարած փաստացի ծախսերի գրանցումը, հաշվառումը և ամփոփումը,
- նախապատրաստում է Աշխատակազմի գործունեության հետ կապված իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախագծեր,
- իր լիազորությունների սահմաններում, ինչպես նաև Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության առջև դրված խնդիրներից և գործառույթներից բխող առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ։
Մրցույթը կկայանա 2023թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի նստավայրում (Երևան, Մ. Բաղրամյան 19):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 29 սեպտեմբերի 2023թ.:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691):
* * *
Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
- պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
- արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
- մեկ լուuանկար` 3x4 uմ չափսի.
- անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով և դրանց պատճեններով: |
|
|