National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.06.2002

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

12 հունիսի 2002

Ժամը 10:00
ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ։ Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ՝ գրանցման։ Հարգելի պատգամավորներ, հրավիրում եմ դահլիճ՝ գրանցման։ Աշխատասենյակում աշխատող պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ՝ գրանցման։ Հարգելի պատգամավորներ, հրավիրում ենք դահլիճ՝ գրանցման։ Ստուգենք համակարգի աշխատանքը, տեխնիկական համակարգի աշխատանքը։ Ստուգում։ Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։ Քվորում՝ 66։ Գրանցվել է 83 պատգամավոր։ Քվորում կա, սկսում ենք մեր աշխատանքը։

Հարգելի պատգամավորներ, այժմ անցնենք ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։ Հեղինակի եւ գլխադասային հանձնաժողովի կողմից այն ներկայացվել է 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ 3-՞րդ։ 3-րդ ընթերցմամբ, ներողություն եմ խնդրում։ Օրենքի նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանին։ Առաջարկություններ, դիտողություններ չեն եղել։ Ձայնը տրվում է ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանին։ Չեն եղել։ Հետեւաբար եւ սահմանված ժամկետում առաջարկությունների հեղինակներ չկան, բնականաբար, ելույթներ չկան։ Եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք, պրն Մելիքյան։ Պրն Մուկուչյա՞ն։ Այո։ Հարցի քննարկումն ավարտվեց։ Անցնում ենք հաջորդ հարցին։

ՀՀ կառավարության կողմից, օրենսդրական նախաձեռնության կարգով, ներկայացված «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովի եւ հիմնական զեկուցողի կողմից ներկայացվել է 3-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ 3-րդ ընթերցմամբ նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Պերճ Բոշնաղյանին։ Ավելացնելու ոչինչ չկա, որեւէ առաջարկություն չի եղել։ 3-րդ ընթերցմամբ նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգո Երիցյանին։ Առաջարկություններ չեն եղել։ 3-րդ ընթերցմամբ նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է Կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության, ազգային ծառայության պետ Սերգեյ Բալասանյանին։ Եղե՞լ են առաջարկություններ։ Այո։ Եղավ, շնորհակալություն։ Հարցի քննարկումն ավարտվեց, հարգելի պատգամավորներ։ Անցնում ենք հաջորդ հարցին։

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի զրո % դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ չի գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովի եւ հիմնական զեկուցողի կողմից ներկայացվել է 3-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ 3-րդ ընթերցմամբ նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին։ Շնորհակալություն։ 3-րդ ընթերցմամբ նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանին։ Շնորհակալություն։ Հարցի քննարկումն ավարտվեց։ Հիմա կներկայացվի հաջորդ հարցը։

Այժմ անցնենք Կառավարության կողմից ներկայացված «Ընդերքն օգտակար հանածոների ուսումնասիրության եւ արդյունահանման նպատակով տրամադրելու կոնցեսիայի մասին հարցի քննարկմանը։ Այս հարցը քննարկելիս հիմնական զեկուցողներ են բնապահպանության փոխնախարար Արմեն Գեւորգյանը, սսոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Պերճ Բոշնաղյանը, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը։ Ձայնը տրվում է պրն Արմեն Գեւորգյանին՝ նախագիծը ներկայացնելու համար։

Ես խնդրում եմ ամբիոնն ազատեք, որպեսզի մեր հարգարժան ընկերը ներկայացնի օրենքի նախագիծը։

Կես ժամ ընդհատում ենք աշխատանքը։

ԸՆԴՄԻՋՈՒՄ

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։ Հարգելի պատգամավորներ, բոլորիդ հրավիրում ենք դահլիճ։ Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։ Հարգելի պատգամավորներ, բոլորիդ հրավիրում ենք դահլիճ։ Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։ Աշխատասենյակում աշխատող պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։ Կես ժամվա ընդհատումն անցել է, բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։ Արագացրեք, հարգելի պատգամավորներ։ Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։ Բարի նպատակով հրավիրում ենք դահլիճ։ Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։ Հարգելի պատգամավորներ, բոլորիդ հրավիրում ենք դահլիճ, արագացրեք։ Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը։ Հարգելի պատգամավորներ, արագացրեք, խնդրում եմ, հրավիրում եմ դահլիճ։ Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։ Հարգելի պատգամավորներ, բոլորիդ հրավիրում ենք դահլիճ։ Աստիճանաբար գալիս են մեր պատգամավորները։ Բոլոր պատգամավորներին, խնդրում եմ արագ, հրավիրում եմ դահլիճ։ Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը։ Հարգելի պատգամավորներ, նորից հրավիրում ենք ձեզ դահլիճ։ Բոլոր պատգամավորներին կրկին հրավիրում ենք դահլիճ։

Հարգելի պատգամավորներ, քվեարկության է դրվում ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի զրո % դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ չի գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Որոշումն ընդունվում է 53 ձայնով։

Կողմ՝ 80
Դեմ՝ 0
Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Որոշումն ընդունվում է 53 ձայնով։

Կողմ՝ 79
Դեմ՝ 0
Ձեռնպահ՝ 2

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Որոշումն ընդունվում է 53 ձայնով։

Կողմ՝ 79
Դեմ՝ 0
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունված է։

Հարգելի պատգամավորներ, շարունակում ենք մեր աշխատանքը։ Ձայնը տրվում է Արմեն Գեւորգյանին՝ օրենքի նախագիծը ներկայացնելու համար։ Խնդրեմ, պրն Գեւորգյան (Աղմուկ դահլիճում) ։

Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ հնարավորություն ստեղծեք մեր աշխատանքի համար։ Հարգելի պատգամավորներ, այսպես վարվենք՝ հստակ որոշել եք, որ կանգնելու եք, չեք իջնելու, խանգարելու եք մեր աշխատա՞նքը։ Չեք խանգարելու, ուրեմն ...

Հիմա ես ձայնը տվել եմ Կառավարության ներկայացուցչին։ Դուք խանգարո՞ւմ եք, որպեսզի նա մոտենա ամբիոնին, այո։ Ուրեմն, այսօր ընդհատվում է մեր աշխատանքը մինչեւ վերջ։ Այսօրվա նիստն ավարտվեց, ընդհատվեց։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am