Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 28

03 հունիսի 2022

Ժամը 16:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ

 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պրն Մանուկյան, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը։ Պարոնայք, տիկնայք պատգամավորներ, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակագրում մեկ հարց է` ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված՝ Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։

Խնդրում եմ տեղադրել քարտերը և նախապատրաստվել գրանցման. գրանցում։ Գրանցվել է 33 պատգամավոր, քվորում չկա։ Հարգելի պատգամավորներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ։

Ինչո՞ւ վարման կարգով, նիստ չկա։

 Հարգելի հայրենակիցներ, չորս ժամը լրացավ և, փաստացի, դահլիճում այս պահին պատգամավորներ չկան։ Չկան նաև ընդդիմության պատգամավորները, որոնք նախաձեռնությամբ էին հանդես եկել, և, փաստացի, կարող ենք արձանագրել, որ նիստը չկայացավ։ Շնորհակալություն։ Այսօրվա նիստն էլ՝ այսպես։