Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 25

06 դեկտեմբերի 2018

Ժամը 10:00

   ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ
 
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Սպասենք մեր գործընկերներին: Կներեք, էս անջատվել էր...

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Պրն Բաբլոյան, ներողություն, ոչ թե աշխատեք, այլ քրտնաջան աշխատենք:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Համաձայն եմ: Մեզ մոտ այսօր կարեւոր միջոցառում կա. արեւելյան գործընկերության էս ռակուրսով հանդիպում են պառլամենտների գլխավոր քարտուղարները, եւ այդ միջոցառումն անցկացվում է Հայաստանում: Դրա համար մենք հիմա միեւնույն ժամանակ այդտեղ էլ կմասնակցենք, կողջունենք մասնակիցներին: