Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 23

04 դեկտեմբերի 2018

Ժամը 10:00

   ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

     -Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում։ Գրանցվել են 12 պատգամավորներ, 13, 14։ Ամեն դեպքում մենք պետք է սպասենք, որովհետեւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ։

Քանի որ համաձայն օրենքի՝ մենք 4 ժամ ունենք հնարավորություն՝ քվորում ապահովելու, ձայներ հավաքագրելու, բայց փորձը ցույց է տալիս, որ տաբլոյի վրա մենք ունենում ենք 53 մարդ, պատգամավոր՝ գրանցված, քվորումի պարագայում սկսում ենք աշխատանքը, լինում են 28 կամ 30, դրա համար ես առաջարկում եմ, որ մենք շենքից չբացակայենք, աշխատասենյակներում աշխատենք, եւ քարտուղարությունը մեզ տեղյակ կպահի, երբ 53 ձայն հավաքվի, մենք կսկսենք մեր աշխատանքը։

Խնդրում եմ աշխատել աշխատասենյակներում եւ չբացակայել շենքից։ Շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ, ընդամենը գրանցվել է 26 պատգամավոր, մենք քվորում չունենք, 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստը համարում եմ չկայացած։ Մենք կհանդիպենք վաղը, ժամը 10։00-ին։