National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
27.02.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 33

27 փետրվարի 2006

Ժամը 12:00
ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Մինչեւ պատգամավորները կհավաքվեն, այսօր մեր գործընկեր Մուրադ Գուլոյանի ծննդյան օրն է, ես առաջարկում եմ՝ մեր ավանդույթի համաձայն շնորհավորել Մուրադ Գուլոյանին:

Ծ Ա Փ Ա Հ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի պատգամավորներ, խնդրում ենք զբաղեցնել տեղերը: Խնդրում եմ ստուգել գրանցման կոճակները:

Ստուգում:

Առարկություններ կա՞ն:

Գրանցում:

Կարող ենք մի անգամ էլ օմբուդսմեն ընտրել, պրն Սադոյան, 113 մարդ կա:

Առարկություններ կա՞ն: Պատգամավոր Սադոյան, հնչեցրեք ձեր առարկությունը:

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Մի հատ նայեք էկրանին, թող բոլորը...

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Պահեք էկրանը տեսադաշտի վրա:

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Հիմա մի հատ նայեք՝ ինչ է կատարվում:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Դե, պրն Սադոյան, խնդրում եմ կոնկրետ մատնանշեք, որովհետեւ դահլիճը լիքն է:

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Կոնկրետ մատնանշում եմ, պրն Բաղդասարյան: Ուրեմն, 3-րդ շարքն ամբողջությամբ, բացի 5-րդ բանից, բոլորը գրանցվել են: Մի հատ նայեք դուք պատկերին, եւ ինքներդ որոշեք:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շատ լավ, ես ընդունում եմ ձեր առարկությունը: Խնդրում եմ նորից գրանցվել: Յուրաքանչյուր պատգամավորի հորդորում եմ գրանցվել իր փոխարեն:

Գրանցում:

107 պատգամավոր են գրանցվել: Կարող ենք սկսել: Չէ, բայց ներողություն: Ձախ թեւի վրա ակնհայտորեն երեւում է, որ յուրաքանչյուրը գրանցվել է իր փոխարեն, ընդհանուր պատկերին համապատասխանում է: Սկսենք:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, «Նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» հարցը ներկայացնելու համար ձայնը տրվում է  ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Խնդրեմ, պրն Բաղդասարյան:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, ձեզ է բաժանված ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգը: Ինչպես տեսնում եք, այն բաղկացած է  երեք մասից:

Առաջին մասում ընդգրկված են այն հարցերը, որոնք համապատասխան գլխադասային հանձնաժողովների կողմից ստացել են դրական եզրակացություն:

Երկրորդ մասում ընդգրկված է մեկ հարց:

Երրորդ մասում ընդգրկված են պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերը: Դրանց թիվը 10-ն է:

Ձեզ է բաժանված նաեւ ԱԺ որոշման երկու նախագիծ՝ կապված հետաձգումների հետ, որոնք առաջարկում են մեր հանձնաժողովները եւ հեղինակները՝ 30 եւ 60 օրով հետաձգել մի շարք օրենքների նախագծերի քննարկումը ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում:

Եթե լինեն հարցեր, ես կպատասխանեմ: Իսկ մինչ այդ, պրն Թորոսյան, ես առաջարկում եմ հարցերից հետո քվեարկության դնել հետաձգումները, այնուհետեւ օրակարգի նախագիծը:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Բաղդասարյան: Այժմ հերթագրում՝ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ:

Հերթագրում:

Հարցերի համար հերթագրվել են 4 պատգամավորներ:

Մնացական Պետրոսյան, խնդրեմ, առաջին հարցը:

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Ուղղակի, պրն Բաղդասարյան, մենք խնդրում ենք երկրորդ բաժնում ընդգրկված հարցը հետաձգել 30 օրով:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Ձեր առաջարկությունն ընդունվում է: Երկրորդ մասում ընդգրկված հարցը մենք կհետաձգենք մինչեւ 30 օրով:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Արշակ Սադոյան:

Արամ Սարգսյան, ներողություն:

Ա.Գ.ՍԱՐԳՍՅԱՆ (101 ընտրատարածք)

-Պրն Բաղդասարյան, հաշվի առնելով, որ դեռ չի ընդունված ԱԺ կանոնակարգը, ես պարտադրված եմ որպես որոշման նախագիծ շրջանառության մեջ դնել հայտարարության մի նախագիծ, որով առաջարկվում է, որպեսզի ԱԺ խումբ-խմբակցությունները ճանաչեն ԼՂՀ-ի օրինական գործընթացը՝ անկախությունն Ադրբեջանից: Հաշվի առնելով, որ այս պահին դա, պարզ է, որ օրակարգ չի կարող մտնել, ես առաջարկում եմ, որպեսզի ձեւավորվի աշխատանքային խումբ, բոլոր խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներից, մենք ի մի բերենք այս հայտարարության տեքստը,  կարողանանք համաձայնության գալ այս փաստի հետ կապված, որովհետեւ այսօր արդեն իսկ հասկանալի է, որ այդ գործընթացը պահանջում է նոր նախաձեռնություններ: Եվ այս փաստը, իմ կարծիքով, շատ կարեւոր է հենց Ազգային ժողովի համար, որը կանոնակարգն ընդունելուց հետո կարող է այդպիսի քաղաքական հայտարարությամբ հանդես գալ: Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ: Եվ ես կառաջարկեի, որ հենց ձեր գլխավորությամբ այդ աշխատանքային խումբը ստեղծվեր:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Նախ՝ երկու մասի բաժանեմ հարցը: Առաջինը՝ կանոնակարգի հետ կապված ես ուզում եմ ասել, որ կայացել է քաղաքական համաձայնություն բոլոր քաղաքական ուժերի միջեւ, բացառությամբ ՄԱԿ խմբակցության, որն ունի իր սեփական նախագիծը, եւ, ըստ էության, այդ նախագիծն արդեն ստորագրված է, եւ մենք հույս ունենք, ամենայն հավանականությամբ կարելի պնդել, որ հաջորդ քառօրյայում մենք այն ուղղակի արդեն կքննարկենք եւ կընդունենք: Այնպես որ, Ազգային ժողովի կողմից հայտարարություններ անելու իրավունքն ուժի մեջ կմտնի երեւի ընդամենը 20-25 օր հետո, այսինքն՝ եթե մենք կարողանանք արագ դա ընդունել: Եվ, բնականաբար, արդեն կանոնակարգային փոփոխություններից հետո մենք իրավունք ունենք սահմանված կարգով Ազգային ժողովի անունից կատարելու հայտարարություններ:

Ինչ վերաբերում է կոնկրետ կատարելու հայտարարություն՝  ԼՂ-ի  հետ կապված ստեղծելու աշխատանքային խումբ, հավաքվելու, քննարկելու: Ես դրան դեմ չեմ: Կարելի է արտաքին հարաբերությունների մեր հանձնաժողովի շրջանակներում հավաքվել տարբեր խմբակցություններից, եթե անհրաժեշտություն կա, ապա ինքս էլ կմասնակցեմ, որպեսզի քննարկենք ԼՂ խնդրի կամ հանգուցալուծման հետ կապված վերջին զարգացումները:

Բացի դրանից, նաեւ ուզում եմ ձեզ ասել, երեւի դուք գիտեք, որ ԱԺ խումբ-խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ արծարծվում է նաեւ ԼՂ-ի հիմնախնդիրը, որտեղ նաեւ խոսք է գնում Եվրախորհրդարանի վերջին բանաձեւի հետ կապված, նաեւ ԱԺ քաղաքական ուժերի կողմից բարձր է գնահատվում է Եվրախորհրդարանի համապատասխան որոշումը՝ կապված Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձանների ոչնչացման հետ, եւ այդ նախագիծը, ստորագրված հայտարարությունը նաեւ լրատվամիջոցներին կբաժանվի կամ պատգամավորներին, եւ դրանց, ուրեմն, դուք կարող եք ծանոթանալ: Ընդհանուր առմամբ, հավաքվել, քննարկել աշխատանքային խմբում՝ կապված Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու խնդրի հետ, ես դեմ չեմ, հավաքվենք, քննարկենք, տեսնենք ինչ եզրակացությունների կարող են գալ:

Ձեր հարցը երեւի լսեցին բոլոր խմբերի, խմբակցությունների ներկայացուցիչները: Ես կխոսեմ նաեւ պրն Ռուստամյանի հետ, որպեսզի առաջիկայում նման մի քննարկում լինի, եւ շահագրգիռ ուժերը գան, իրենց տեսակետները ներկայացնեն: Դրանից հետո, ուրեմն, նոր կձեւավորվի ինչ-որ մի տեքստ, որը կարելի է  սահմանված արդեն ընթացակարգով, կանոնակարգով նախատեսված կարգով դնել շրջանառության մեջ, քննարկել եւ համապատասխան արձագանք ապահովել:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պրն Սարգսյան, ուզում եք արձագանքե՞լ: Համեցեք:

Ա.Գ.ՍԱՐԳՍՅԱՆ (101 ընտրատարածք)

-Ես շնորհակալ եմ այս արձագանքի համար, բայց ուղղակի ուզում եմ ասել, որ հիմնավորումը՝ ինչու պետք է մենք այս պահին այս հարցը քննարկենք եւ ներկայացնենք, հետեւյալն է, որ ես ուզում եմ հիշեցնել խորհրդարանին, որ անգամ պրն դը Գուխտը, որը Երեւանում էր, հայտարարեց, որ եթե ուզում եք, որ ԼՂՀ-ն բանակցությունների կողմ դառնա, ապա նա պետք է ճանաչված լինի:

Խոսքը գնում է նրա մասին, հիմա մենք, պարզ է, չենք կարող ճանաչել որպես հանրապետություն, որովհետեւ մի փուլ պետք է անցնենք նաեւ, դրա համար առաջարկվում է՝ այն գործընթացը, որով նա անկախացել է Ադրբեջանից, այդ գործընթացը ճանաչել որպես օրինական, իրավական նորմերին համապատասխան եւ հատկապես միջազգային  իրավունքի ինքնորոշման իրավունքին համապատասխան: Դրանով մենք, իսկապես, նոր գործընթաց ենք սկսում՝ ընդհանրապես ճանաչելու ԼՂ միավորը: Այլ կերպ մենք կարող ենք դա հետո ձեւակերպել հանրաքվեով՝ միավորե՞նք Հայաստանին, թե՞ չէ, դա այլ հարց է: Բայց այս պահին սա ուղղակի անհրաժեշտություն է: Ես սա էի ուզում շեշտել:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շատ լավ: Իմ կարծիքը հետեւյալն է, որ դուք գիտեք, որ ներկայումս շարունակվում է ԼՂ կարգավորման խնդրի շուրջ բանակցային գործընթացը: ՀՀ ԱԺ կողմից իրավական բնույթ ունեցող ցանկացած ակտ պետք է լրջորեն քննարկման առարկա դառնա, որովհետեւ մեր նպատակը բանակցային գործընթացի արգելափակումը չէ կամ խոչընդոտելը չէ: Բայց քանի որ դուք հարց եք բարձրացնում՝ կապված Ղարաբաղի հետ, ինչ-որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ ԱԺ քաղաքական ուժերի կողմից ինչ-որ հայտարարություն անելու կամ ԱԺ կողմից հայտարարություն անելու առնչությամբ, ես կարծում եմ, որ այդ հարցի շուրջ ուղղակի կարելի է հավաքվել, քննարկել եւ տեսնել, թե ինչ որոշումներ կլինեն, որոշումներ, որոնք պետք է միտված լինեն ղարաբաղյան հիմնախնդրի, իրոք, արդարացի, խաղաղ  կարգավորմանը:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյան:

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պրն Բաղդասարյան, հարգելիս, ես պետք է հիշեմ, որ նախորդ քառօրյայում, երբ օրակարգը հաստատում էինք, խոսք գնաց այն մասին, որ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել նախաձեռնությամբ՝ ստեղծելու ժամանակավոր հանձնաժողով՝ ուսումնասիրելու համար հանրաքվեի ընթացքում կատարված ընտրախախտումները, ընտրակեղծիքները, եւ դրանց գնահտական տալու համար:

 Դուք միանգամայն իրավացիորեն նշեցիք, որ այդ գնահատականն արդեն տրվել է թե՛ ձեր կողմից, թե՛ միջազգային կազմակերպությունների կողմից, Եվրոպայի խորհրդի կողմից: Սակայն հարցը կարեւորվում է ոչ միայն այն բանով, որ գնահատական պետք է տրվի եւ ընտրակեղծարարները պետք է պատժվեն: Շատ ավելի կարեւոր հարց կա: Դա վերահսկողության մեխանիզմն է, որը ամրագրված է մեր Ընտրական օրենսգրքում, որքանով է դա համապատասխանում ազատ եւ անկախ ընտրությունների անցկացման խնդրի կարգավորմանը, խնդրի լուծմանը: Չէ՞ որ մենք պետք է մյուս տարի անցնենք խորհրդարանական ընտրությունների բովով, հետո պետք է 2008թ. լինեն նախագահական ընտրություններ: Միչդեռ մեր հարգելի գործընկեր Արմեն Ռուստամյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ Ստրասբուրգում, իր ելույթում կասկածի տակ դրեց հենց այդ մեխանիզմի արդյունավետությունը: Ելույթը արտատպվել է փետրվարի 4-ին «թՏսՏր ԸՐՎպվՌՌ» թերթում, եւ այդտեղ ըստ էության խոսվում է այն մասին, որ ընտրահանձնաժողովների ձեւավորման այն մեխանիզմը, որն այսօր ամրագրված է Ընտրական օրենսգրքում, իրեն չարդարացրեց: Եթե իշխող ուժը՝ կոալիցիան, կասկածի տակ է դնում այդ մեխանիզմի արդյունավետությունը, ապա ինքն առաջինը պետք է կողմնակից լիներ, որպեսզի այս ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվեր եւ ուսումնասիրեր, ահա ինչ թերություններ կան այդ մեխանիզմի մեջ եւ ինչ փոփոխություններ պետք է կատարել Ընտրական օրենսգրքում, որպեսզի ահա այդ մեխանիզմն արդյունավետ գործի: Սրա մասին է խոսքը: Դրա համար ես կարեւորում եմ եւ ձեզ հորդորում եմ, այնուամենայնիվ, դնել օրակարգում այդ հարցը:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շատ լավ, պրն Հովհաննիսյան, աշխատենք միասին, դրան ոչ մեկը դեմ չէ՝ միասին աշխատելուն, ի բարօրություն մեր երկրի, մեր ժողովրդի:

Հիմա, ինչ վերաբերում է ձեր մատնանշած կոնկրետ հարցին: Հարցը սահմանված կարգով ժամկետ ունի, ժամկետով պետք է գա, մտնի մեր օրակարգ: Ժամկետը լրանում է, ինչպես ինձ պաշտոնապես տեղեկացրեցին, հաջորդ քառօրյայի ընթացքում, եւ մենք, ուզենք, չուզենք, ձեզ հետ միասին այստեղ այդ հարցը պետք է քննարկության առարկա դարձնենք, պետք է քվեարկություն տեղի ունենա, երբ որ հանձնաժողովում կքննարկվի, հանձնաժողովը համապատասխան եզրակացությամբ կներառի օրակարգում: Ժամկետը կլրանա հաջորդ քառօրյայի ժամանակ: Այնպես որ, այդ հարցին մենք, այսպես, թե այնպես, հաջորդ քառօրյայի ժամանակ այս դահլիճում անդրադառնալու ենք, լսելու ենք հանձնաժողովի եզրակացությունը, դրան համապատասխան դիրքորոշում ենք որդեգրելու:

Ինչ վերաբերում է պրն Ռուստամյանի հրապարակային ելույթներին, կարծում եմ, որ այդ առնչությամբ պրն Ռուստամյանը համապատասխան պարզաբանումներ տվել է, դա նրա իրավունքն է՝ այս կամ այն հարցի շուրջ արտահայտելու տեսակետներ, մեր իրավունքն է՝ համաձայանվել կամ չհամաձայնվել:

Երրորդը՝ հանձնաժողովների հետ կապված դուք շատ  ճիշտ հարց եք բարձրացնում, եւ ես ձեզ ասեմ, որ մենք հիմա Ազգային ժողովում ստեղծել ենք աշխատանքային խումբ, պայմանավորված նաեւ հանրաքվեից հետո ստեղծված  իրավիճակով եւ միջազգային կառույցներից ստացված գնահատականներով՝ կապված ընտրական գործընթացների հետ: Այդ խմբում ընդգրկված են եւ՛ դիմության, եւ՛ ընդդիմության ներկայացուցիչները, մենք արդեն ունեցել ենք հանդիպում իմ աշխատասենյակում, քննարկել ենք բավականին երկարատեւ ու բուռն այդ աշխատանքային խումբը պատգամավորների մասնակցությամբ ակտիվ աշխատում է, այնտեղ կան լուրջ խնդիրներ, եւ օրենսդրական փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն կա Ընտրական օրենսգրքում: Հիմա մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Հույս ունենք, որ առաջիկայում խումբը նորից միացյալ, ինչպես տեղի ունեցավ կանոնակարգի դեպքում, ունենա միացյալ դիրքորոշում, եւ մենք կարողանանք այդ բարեփոխումներն իրականացնել:

Ես ձեզ ասեմ, որ շատ հետաքրքիր առաջարկություններ են հնչում: Օրինակ՝ Ալեքսան Կարապետյանի կողմից շատ հետաքրքիր առաջարկություն է հնչել, որը նաեւ կոնկրետ մեր քաղաքական կուսակցությունում դարձել է քննարկման առարկա, չգիտեմ, մյուս մասնակիցների կողմից՝ այդ քննարկումների, պրն Հարությունյանի կողմից, պրն Մարգարյանի կողմից, այնպես որ, իրոք, կանոնակարգման խնդիրներ կան, եւ մենք  այդ ուղղությամբ աշխատում ենք:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հմայակ Հովհաննիսյան, համեցեք:

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պատրաստակամ եմ՝ լցվել համբերությամբ եւ սպասել մինչեւ հաջորդ քառօրյա, սակայն ասեմ, որ նաեւ ողջունում եմ այն աշխատանքը, որը կատարում է ձեր կողմից նշված հանձնաժողովը: Սակայն գտնում եմ, որ այդ հանձնաժողովի աշխատանքը կարող էր ավելի արդյունավետ լիներ, եթե ստեղծվեր հանձնաժողով՝ ընտրակեղծիքների, եւ այն փորձի, որովհետեւ դա կոնկրետ փորձ է եղել, դա, այնուամենայնիվ, պրակտիկա է, որը պետք է ուսումնասիրվի ամենայն խորությամբ, եւ այդ ընթացքում տեղ գտած պրոբլեմները, կնճիռները վեր հանվեն,  դրա հիման վրա, ահա,  փոփոխություններ կատարվեն Ընտրական օրենսգրքում, մասնավորապես այն, որ ինչպես, այո, նշվում է, եւ դա հնչել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ամբիոնից մեր պատվիրակության ներկայացուցչի կողմից, 60 տոկոսը հանձնաժողովի անդամների, որոնք ընդդիմությունից էին, ենթակայության տակից դուրս են եկել, եւ, ըստ էության, չեն կատարել իրենց կուսակցությունների առաջադրանքները: Սա պրոբլեմ է: Այսինքն՝ դրանով իսկ խաթարվում է վերահսկման մեխանիզմը եւ այդ մեխանիզմը ինչպես պետք է գործի արդյունավետ, ահա այդ խնդիրը պետք է պրակտիկ փորձը հաշվի առնելով ուսումնասիրվի: Շնորհակալություն:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Փաստորեն, ես ուզում եմ այստեղ արձանագրել, որ  սահմանված ժամկետում մենք անպայման 21 օր անց կանդրադառնանք այդ հարցին այս դահլիճում, դրա հետ միասին նաեւ զուտ օրենսդրական իմաստով, մեր աշխատանքային խումբը աշխատում է՝ կապված Ընտրական օրենսգրքի հետ, եւ մենք պետք է փորձենք այդ օրենսդրական բացերը լրացնել, որովհետեւ շատ կարեւոր է հաջորդ ընտրությունները կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: Եվ ես ասեմ, որ իրոք շատ հետաքրքիր առաջարկություններ են հնչում բոլոր պատգամավորների կողմից, եւ շատ լուրջ փոփոխությունների մասին է խոսքը, որը, ես կարծում եմ, որ մեծ օգուտ կբերի մեր ընտրական վարչարարությանը: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ եւ վերջին հարցը՝ պատգամավոր Արշակ Սադոյան:

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Պրն Բաղդասարյան, բնական է, որ մենք պետք է փորձեինք կարեւորագույն հարցերը փոխհամաձայնության մթնոլորտում առաջ տանել, ինչ-որ մի քիչ առաջ ասվեց, «աշխատենք միասին» սկզբունքով: Իհարկե, դա մի քիչ ծիծաղ է առաջացնում, բայց ոչինչ:

Հիմա, խնդիրը հետեւյալն է՝ «ԱԺ կանոնակարգ» օրենք՝ քննարկման համար ինչ-որ մի տարբերակ, ՄԱԿ-ը առաջարկություն ունի, այդ առաջարկությունը ոնց որ այդքան էլ չի ընդունվում, Հրանուշ Հակոբյանը նույնպես առաջարկություն ունի, բայց 60 օրով հետաձգել է, եւ հարց է ծագում՝ մենք ուզում ենք այլընտրանքային տարբերակների քննարկման մթնոլորտու՞մ անցկացնել «ԱԺ կանոնակարգ» օրենքի քննարկումը, թե՞ նորից, այսպես ասած, ճնշումային եւ այլ մթնոլորտում, որովհետեւ դուրս է գալիս այսպես, օրինակ՝ կարեւորագույն մի հարց կա, ՄԱԿ-ի նախագծում էլ դա արտացոլվել է, որ հարցապնդումների քննարկման ժամանակ, եթե մեծամասնությունը դեմ է լինում, քվորում չի հավաքվում, եւ այդ հարցը չի քննարկվում, ի՞նչ ենք անում: Կամ օրինակ՝ Սահմանադրության մեջ հատուկ ամրագրված է, որ 1/3-ը կամ փոքրամասնությունն իրավունք ունի արտահերթ նիստ հրավիրելու: Մեծամասնությունը չի գալիս, քվորում չի լինում: Երբ որ առաջարկվում է այս հարցը ճշգրտել կանոնակարգ օրենքով, գոնե սահմանադրական նորմը պահպանելու, մեծամասնության ներկայացուցիչները կատեգորիկ դեմ են լինում: Հիմա շարունակվելու է այս մթնոլորտում քննարկումները, եւ եթե կարելի է, ընտրական օրենքի հետ էլ կապված դուք ասացիք, մենք առաջարկություն էինք ներկայացրել՝ էլեկտրոնային զուգահեռ քվեարկությունների մեխանիզմի, որը, որպես փորձնական, ընդունվել էր ձեր կողմից, բայց հիմա էլ դա չի արտացոլվում, եւ այդ աշխատանքային խմբում էլ գոնե քննարկումների համար, այս հարցի համար չի հրավիրվում, ի՞նչ ենք անելու:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Պրն Սադոյան, օրինակ՝ ոնց եք պատկերացնում, որ ես ճնշեմ «Արդարություն» դաշինքին, կամ «Ազգային միաբանությանը», կամ որեւէ այլ կուսակցության: Չի ստացվի: Չէ, ոնց է ստացվում: Այսինքն՝ եթե քաղաքական ուժերն ունեն սկզբունքային դիրքորոշում, դուք էլ այդ դաշինքի անդամ եք, ոնց կարող եմ ես ստիպել որեւիցե կուսակցության: Ես չեմ կարող դա անել: Ամեն մի կուսակցություն ունի իր համոզմունքը: Եվ մարդիկ գալիս են, աշխատում են, եւ եթե ձեզ թվում է՝ այդ համաձայնությունն էլ միանգամից կայացել է, չարաչար սխալվում եք: Մի քանի անգամ հանդիպել ենք, մարդիկ դրել են սկզբունքային առաջարկներ, ժամերով, օրերով տեղի  են ունեցել քննարկումներ, եւ այդ քննարկումների արդյունքում, հիմա ինչ վատ է, որ եկել ենք համաձայնության՝ միասին աշխատելու: Կարծում եմ՝ շատ լավ է, որովհետեւ կան խնդիրներ, որոնք հուզում են եւ՛ դիմությանը, եւ՛ ընդդիմությանը, բոլորին են հուզում, ազգին են հուզում, երկրին են հուզում: Հիմա ի՞նչ վատ է, որ միասին աշխատելով՝ համատեղ քաղաքական հայտարարություն ենք ստորագրել՝ կապված, օրինակ, վերջին զարգացումների հետ՝ եւ՛ Նախիջեւանի հետ կապված, եւ՛ Եվրամիության բանաձեւի, եւ այլն, եւ այլն:

Հիմա հաջորդը՝ կոնկրետ կապված ՄԱԿ-ի առաջարկության հետ: Ուրեմն, պրն Պետրոսյանը, խորհրդակցության ժամանակ եղավ քննարկում, հանձնաժողովում քննարկել են՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովը,  քննարկումների արդյունքում  բավականին թեր եւ դեմ կարծիքներ են հնչել: Ընկերներ, այն առաջարկությունները, որոնք ընդունելի են եղել, այդ առաջարկություններն ամբողջությամբ ներառված են, եւ ՄԱԿ-ի նախագծից մեծ թվով առաջարկություններ միացյալ այդ կանոնակարգի փոփոխության մեջ ներառված են:

Ինչ վերաբերում է ձեր մտավախությանը, որ եթե քվորում չլինի, ապա հարցապնդում տեղի չի ունենա: Նման բան չկա: Պրն Դալլաքյանն «Արդարություն» դաշինքից մասնակցել է քննարկումներին, նաեւ ընդունվել է առաջարկությունը եւ՛ Դալլաքյանի, եւ՛ Կարապետյանի, եւ, չգիտեմ, «Օրինաց երկրի», մյուս խմբակցությունների, պրն Մարուխյանն է եղել դաշնակցությունից, պրն Սահակյանը, որ 1430-1600 այդ հարցը մտնելու է օրակարգ եւ քննարկվելու է մեխանիկորեն: Այսինքն՝ հարցապնդում եղավ, դա միանգամից մտնում է օրակարգ, էլ չեն կարող, քվորում կա, չկա, հարցապնդումը տալիս է իրավունք հարցապնդումը մեխանիկորեն ներառել օրակարգի մեջ, ինչպես ցանկացած օրակարգային հարց: Այսինքն՝ էլ պետք  չի, որ հանձնաժողովը քննարկի, եզրակացություն տա: Եթե կա խմբի կամ խմբակցության հարցապնդումը, մեխանիկորեն նա հայտնվում է օրակարգի երրորդ բաժնում եւ պարտադիր ենթակա է քննարկման: Նույնիսկ մենք ժամ ենք դրել, թե որ ժամին պետք է քննարկվի:

Եվ վերջինը՝ Ընտրական օրենսգրքի հետ կապված: Ձեր դաշինքից՝ «Արդարություն» դաշինքից, աշխատանքներին մասնակցում է Գրիգոր Հարությունյանը, դաշինքը լիազորել է Գրիգոր Հարությունյանին, ուրեմն, այն հարցերը, որոնք դուք ունեք ճշտելու, կարող եք ձեր ներկայացուցչի միջոցով ճշտել, եւ ինքը, որպես ԱԺԴ նախագահ, ձեր մտորումները, մտահոգությունները բերի միացյալ քննարկումների ժամանակ ներկայացնի: Եթե դուք ինչ-որ կոնկրետ առաջարկ ունեք ներկայացնելու, ցանկություն ունեք այդ խմբին ներկայացնելու, խնդրեմ, կարող եք ներկայացնել, երբ որ դուք դա ցանկանում եք անել, գրավոր տեսքով, այդ առաջարկությունը կքննարկվի: Այսքանը, շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Արշակ Սադոյան:

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Պրն Բաղդասարյան, դուք այնքան, այսպես, ասացիք, ոնց որ թե ամեն ինչ ակնհայտ է, իրականում բոլորս էլ գիտենք, որ օրինակ՝ թեկուզ հայտարարությունների ժամի, կառավարությանը հարց ու պատասխանի, եթե առավոտվանից նիստ չի գումարվում, այն չի գումարվում եւ վերջ: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել բազմիցս կատարվածի մասին: 1/3 պատգամավորներ ստորագրություններ հավաքել են, ժամը նշանակվել է, եկել ենք ժամին, որպեսզի այդ նիստը գումարվի, մեծամասնությունը որոշել է քվորում չապահովել, հատուկ որոշմամբ, նույնիսկ հատուկ հայտարարությամբ, քվորումը չի հավաքվել, եւ փոքրամասնության իրավունքը՝ 1/3-ով արտահերթ նիստ գումարելու, չի կայացել: Հիմա ձեզ հարցնում եմ՝ շարունակվելու՞ է Սահմանադրության այդ կետի խախտումը: Դուք ասում եք՝ այդպես եղել է, այդպես էլ կշարունակվի:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Բայց ես այդպիսի բան չեմ ասել:

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Բայց հիմա շարունակվելու է: Ի՞նչ ենք անելու: Կանոնակարգ օրենքի այն նախագծում, որ ներկայացված է, այդ բանը շարունակվում է՝ Սահմանադրության խախտումը:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շատ լավ, պրն Սադոյան: Ես ասեմ, որ  դուք մի շատ լավ արտահայտություն ունեք: Գիտեք չէ՞, որն է: Ասում եք՝ լեզվին ոսկոր չկա: Լավ արտահայտություն է: Հիմա ասեմ: Սահմանադրությամբ գրված է, որ ԱԺ նիստը իրավազոր է, եթե կա քվորում: Հիմա մենք ինչ ենք արել: Մենք ասել ենք, որ եթե կա որեւէ խմբի կամ խմբակցության հարցապնդում, դա առանց քննարկման, մեխանիկորեն մտնում է ԱԺ նիստերի քառօրյա օրակարգ, քննարկվում է պարտադիր կերպով չորեքշաբթի օրը ժամը 1430: Թե մնացածը հիմա 3 օր չեն գա, չգան նիստի, քվորում չլինի, ԱԺ-ն իրավազոր չէ: Սահմանադրությունն ասում է, որ հարցապնդումները քննարկվում են ԱԺ նիստում, նիստն էլ իրավազոր է, եթե գրանցված են սահմանված թվով պատգամավորներ: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հարցերն ավարտվեցին:

Այժմ հերթագրում՝ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին:

Հերթագրվել է մեկ պատգամավոր՝ Արշակ Սադոյան:

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Ուրեմն, հարգելի պատգամավորներ, իհարկե, կարելի է աշխատանքային մթնոլորտում էլ ճնշումներ գործադրել: Դրանք մեխանիզմներ են, որին բոլորս ծանոթ ենք: Եվ ես ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել հետեւյալ պարզ բանի վրա: Պարզագույն օրինակը, երբ որ բոլորս բազմիցս տեսել ենք, գիտենք, երբ որ փոքրամասնության իրավունքը, 1/3-ի իրավունքը՝ արտահերթ նիստ գումարելու, ստորագրությունները հավաքել ենք, ներկայացրել ենք, նիստը նշանակվել է, բայց մեծամասնությունը որոշել է, որ քվորում չի ապահովելու, եւ նիստը չի կայացել: Հիմա ի՞նչ եք ասում: Սահմանադրական այդ նորմի խախտումը պետք է շարունակվի՞: Եթե այսպես ասենք, ճնշման մեխանիզմ չի այն, որ պարզագույն նորմի խախտմանը չանդրադառնալ, կողքից խոսել այն մասին, որ եթե առավոտյան գրանցվել են, ապա դա շարունակվում է, մյուս հարցերը, բնական է, բոլորս էլ հասկանում ենք:

Եվ ես կուզենայի նաեւ ճշտել հետեւյալը: Եթե ժամանակին եղել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված առաջարկություններ, ԱԺ-ում այս հարցը քննարկվել է, եւ փորձի կարգով պետք է տեղական ընտրություններում  2004թ. կիրառվեր այս մեխանիզմը: Չի կիրառվել: Հիմա սրա անունը ի՞նչ դնենք: Եվ այդ հարցը շարունակվում է մնալ առկախ: Զուգահեռ էլեկտրոնային քվեարկությունը միակ ձեւն է, որպեսզի ապահովվի, որ ոչ թե հաշվողներն են հաշվում, թե ժողովուրդը ոնց է քվեարկել, այլ լինեն գոնե իրականին մոտ քվեարկություններ: Հիմա տեսեք, ճնշման նաեւ մեխանիզմ է, երբ որ հարցը դրվելուց ԱԺ նախագահը եւ տեղակալը զուգահեռ խոսում են, առանց լսելու, թե ինչի մասին էր խոսքը: Հիմա նայեք, դրանից հետո ասեք, իսկ աշխատե՞նք  միասին: Դե եկեք աշխատենք միասին:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պրն Սադոյան, անգամ աշխատանքային հարցով խորհրդակցելու ժամանակ մենք ձեզ շատ ուշադիր լսում ենք, մի մտահոգվեք, եւ ձեր բոլոր առաջարկություններն արձանագրված են:

Այժմ, հարգելի գործընկերներ, քանի որ պրն Բաղդասարյանն առաջարկեց քվեարկության դնել մի շարք նախագծեր՝ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, դրանք մենք կքվեարկենք, բայց մինչ այդ ուզում եմ ասել, որ, ինչպես քիչ առաջ նաեւ պրն Բաղդասարյանն ասաց, ԱԺ բոլոր խմբակցությունները եւ «ժողպատգամավոր» խումբը ստորագրել են հայտարարություն՝ վերջին իրադարձությունների հետ կապված, եւ՛ Ադրբեջանի տարածքում, այսօրվա տարածքում հայկական հուշարձանների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի, եւ՛, ընդհանրապես, հայատյաց քարոզչության վերաբերյալ, նաեւ այս հայտարարությունը պարունակում է արձագանք միջազգային հանրության վերաբերմունքին, հայտարարությունը պատրաստ է արդեն, եւ քիչ հետո այն կբազմացվի եւ կբաժանվի եւ՛ պատգամավորներին, եւ՛ լրագրողներին:

Այժմ անցնենք նստաշրջանի օրակարգի վերաբերյալ քվեարկություններին:

Քվեարկության է դրվում «Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդգրկումը ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում 30 օրով հետաձգելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝                          88
Դեմ՝                            չկա
Ձեռնպահ՝                 6

Որոշումն ընդունված է:

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ներկայացրած «ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդգրկումը ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում 60 օրով հետաձգելու մասին» որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝                          96
Դեմ՝                            3
Ձեռնպահ՝                 2

Որոշումն ընդունված է:

Ես ուզում եմ հիշեցնել, որ նաեւ ՄԱԿ խմբակցությունն իր նախագծի վերաբերյալ առաջարկություն արեց, եւ մեր քվեարկությունների ժամանակ մենք դա հաշվի ենք առել:

Այժմ քվեարկության է դրվում «ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագծի առաջին մասն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝                          96
Դեմ՝                            չկա
Ձեռնպահ՝                 5

Որոշումն ընդունված է:

Այժմ, հարգելի գործընկերներ, ԱԺ նախագահը կներկայացնի 2006թ. փետրվարի 27-ից մարտի 2-ը  քառօրյա նիստերի օրակարգի նախագիծը: Խնդրեմ, պրն Բաղդասարյան:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, ձեզ է բաժանված փետրվարի 27-ից մարտի 2-ի քառօրյա նիստերի օրակարգը: Օրակարգը բաղկացած է երեք մասից:

Առաջին մասում ընդգրկված են այն հարցերը, որոնց կապակցությամբ գլխադասային հանձնաժողովները տվել են դրական եզրակացություններ: Դրանց թիվը 5-ն է:

Երկրորդ մասում ընդգրկված հարցեր չկան:

Երրորդ մասում ընդգրկված են Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգի 37-րդ հոդվածով նախատեսված պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերը: Այդ հարցերի թիվը 34 է:

Ձեզ է բաժանված նաեւ ԱԺ որոշման մեկ նախագիծ՝ հետաձգելու համար մինչեւ 30 օրով մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Պրն Թորոսյան, խնդրում եմ սահմանված կարգով կազմակերպել քվեարկությունները:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Այժմ, հարգելի գործընկերներ, հերթագրում՝ քառօրյա նիստերի օրակարգի վերաբերյալ պրն Բաղդասարյանին հարցեր տալու համար:

Հարցերի համար հերթագրվել են 6 պատգամավորներ:

Առաջին հարցը՝ պատգամավոր Թաթուլ Մանասերյան:

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Պրն Բաղդասարյան, մի հարց կա, որը «Էներգետիկայի մասին» օրենքի լրացումներին է վերաբերում, բայց նախորդ նիստից էլ մնացած այդպիսի առաջարկներում, օրինագծերում,  այսինքն՝ համեմատում եմ, տարբերություններ կան: Որի՞ մասին է խոսքը, ո՞րը պետք է քննարկվի այս անգամ:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Երկու փոփոխություն կա օրենքում, երկուսն էլ քննարկվելու են:

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Ինձ մոտ երեքն են հավաքված, այդ փոփոխությունները՝ «Էներգետիկայի մասին» օրենքի:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Նախագծերը ձեզ բաժանված են, կարող եք նախագծերի...

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Նախագծերի մեջ եմ ես նայում: Երեք բան կա: Մեկը՝ միջուկային էներգետիկայի վերաբերյալ, մյուսը՝ էլեկտրական էներգիայի հզորության արտադրության գնման խնդիրն է, մյուսը վերաբերում է միջուկային էներգետիկայի բնագավառի թափոններին եւ այլն:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Պրն Մինասյանն ինձ հուշում է՝ հանձնաժողովի նախագահը, որ բոլոր հարցերն էլ, որոնք ներառված են, բոլորն էլ սահմանված կարգով քննարկվելու են:

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Երեքն էլ պետք է ներառվե՞ն:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Այո:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Ռազմիկ Մարտիրոսյան:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հանում է:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդը՝  Արմեն Մխիթարյան:

Հաջորդը՝ պատգամավոր Արշակ Սադոյան:

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Պրն Բաղդասարյան, ուրեմն, օրակարգում ընդգրկված են նաեւ միջազգային պայմանագրեր: Միջազգային պայմանագրերի մեջ ես հատուկ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կիբեռհանցագործությունների դեմ կատարվող հանցագործությունները կանխելու հետ կապված պայմանագրին, որը չնայած 2001թ. է ստորագրվել, բայց նոր է մտնում վավերացման:

Պրն Բաղդասարյան, ինձ կարեւոր է ճշտել: Երբեմն մեր մոտ շատ օրենքի նախագծեր, որոնք մտնում են քառօրյա, քառօրյայից քառօրյա հետաձգվում են այս կամ այն պատճառով: Քանի որ այս կիբեռհանցագործությունների հետ կապված խնդիրը, համակարգչային հանցագործությունների հետ կապված խնդիրը հրատապ է, դրա մասին դատական նիստ է գնում հենց հիմա, արդեն երկրորդ ամիսն է, ընդհատումներով, եւ դրա հետ կապված հրատապ հարցեր կան, որ ամենաքիչը մոտ 300-400 մեր հայ քաղաքացիների հետ կապված խնդիրներ են, մոտ միլիոն դոլարի այսպիսի պատմություններ կան:

Նախատեսու՞մ եք արդյոք, որ այս քառօրյայի մեջ, եթե հնարավոր է առաջին օրերում, այս խնդիրը, միջազգային այդ պայմանագրի վավերացումը հրատապ մտնի եւ ընթացք ստանա, որովհետեւ դրանից կախված պրոբլեմներ կարող են ծագել: Շնորհակալություն:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Սադոյան: Ես ասեմ, որ մենք չունենք օրակարգում որեւիցե հարց, որը օրակարգից օրակարգ հետաձգվի, որեւիցե օրենսդրական նախաձեռնություն: Ավելին, դուք լավ գիտեք, որ շատ դեպքերում օրակարգը նույնիսկ այդչափ ծանրաբեռնված չի լինում, որ հետաձգվեն: Այսինքն՝ նման խնդիր մենք չունենք, եւ մենք օրակարգը, որ հարցերը, որոնք սահմանված ժամկետում ներառվում են օրակարգ, բոլոր օրենքի նախագծերը եւ միջազգային պայմանագրերը սահմանված ժամկետում քննարկվում են: Ձեր խնդրանքին ես կընդառաջեմ, եւ մենք վաղը կսկսենք ձեր ասած համաձայնագրի քննարկումը:

Թ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Վիկտոր Դալլաքյան:

Շատ լավ: Էմմա Խուդաբաշյան:

Հարցերն ավարտվեցին, հարգելի գործընկերներ:

Շնորհակալություն, պրն Բաղդասարյան:

Այժմ հերթագրում ելույթների համար՝ քառօրյա նիստերի օրակարգի նախագծի վերաբերյալ:

Հերթագրվածներ չկան: Խմբակցություններից եւ խմբից հայտեր նույնպես չկան:

Այսպիսով, հարգելի գործընկերներ, մենք անցնում ենք քառօրյա նիստերի օրակարգին վերաբերող ԱԺ որոշման նախագծերի քվեարկություններին:

Քվեարկության է դրվում օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մի շարք օրենքների նախագծերի քննարկումը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում 30 օրով հետաձգելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝                          86
Դեմ՝                            չկա
Ձեռնպահ՝                 4

Որոշումն ընդունված է:

Քվեարկության է դրվում «ԱԺ 2006թ. փետրվարի 27-ից մարտի 2-ի քառօրյա նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժինն ընդունելու մասին» հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝                          90
Դեմ՝                            1
Ձեռնպահ՝                 3

Որոշումն ընդունված է:

Ունենք երկու նախագիծ՝ հատուկ կարգի մասին: ԱԺ կանոնակարգի 63-րդ հոդվածի համաձայն «Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդունման հատուկ կարգի մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցն է դրվում քվեարկության, ըստ որի առաջարկվում է օրենքների նախագծերի քննարկումն անցկացնել երկու ընթերցմամբ:

Քվեարկություն:

Կողմ՝                          83
Դեմ՝                            1
Ձեռնպահ՝                 3

Որոշումն ընդունված է:

Եվ վերջին քվեարկությունը: Ներկայացված է ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո 24 ժամվա ընթացքում»:

Քվեարկություն:

Կողմ՝                          84
Դեմ՝                            2
Ձեռնպահ՝                 8

Որոշումն ընդունված է:

Օրակարգը հաստատված է, եւ այժմ մենք անցնում ենք հարցերի քննարկմանը:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, մենք ունենք նախորդից մնացած երկու քվեարկություն: Առաջարկում եմ քվեարկել եւ անցնել օրակարգային հարցերի քննարկմանը:

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝                          85
Դեմ՝                            չկա
Ձեռնպահ՝                 9

Որոշումն ընդունված է:

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավոր Արմեն Դանիելյանի, Հերմինե Նաղդալյանի, Գալուստ Սահակյանի, Սամվել Նիկոյանի կողմից ներկայացված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝                          88
Դեմ՝                            չկա
Ձեռնպահ՝                 8

Որոշումն ընդունված է:

Հարգելի պատգամավորներ, այժմ ես հայտարարում եմ այն հերթականությունը, որով մենք պետք է աշխատենք:

Մենք քննարկելու ենք կառավարության եւ «Օրինաց երկիր» խմբակցության կողմից համատեղ ներկայացրած փաթեթը՝ «Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին», որտեղ երկու զեկուցող ունենք՝ պրն Գեւորգյանը եւ Մհեր Շահգելդյանը, հարակից զեկուցողը տիկին Նաղդալյանն է, այնուհետեւ քննարկելու ենք ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, այնուհետեւ կքննարկենք «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը կներկայացնի Վարդան Այվազյանը, այնուհետեւ՝ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» հարցը, որը նորից կներկայացնի Վարդան Այվազյանը, եւ էներգետիկայի փաթեթը, այդ երեք հարցերը, ինչի մասին նաեւ պրն Մանասերյանը հարցրեց, այդ հարցերի քննարկմանը մենք կանցնենք:

Հարգելի պատգամավորներ, այժմ քննարկում ենք կառավարության եւ «Օրինաց երկիր» խմբակցության համատեղ օրենսդրական նախաձեռնությունը՝ «Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին» հարցը: Հարցը կզեկուցի Արմեն Գեւորգյանը:

Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում «Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ինչպես արդեն նշվեց, սա համատեղ նախագիծ է, որը մշակվել է՝ համաձայնեցնելով շրջանառության մեջ եղած երկու օրենքների տարբերակները, ըստ էության, ներկայացվում է միասնական տարբերակը, ինչպես ասաց ԱԺ նախագահը:

Տնտեսապես զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ ինովացիոն գործունեությունը եւ գիտատար արտադրությունները հանդիսանում են տնտեսության ռեալ, արագ զարգացող եւ արդյունավետ ճյուղ, որն ուղղակի ազդեցություն ունի տնտեսության մյուս ճյուղերի վրա:

Գիտատեխնիկական գործունեության արդյունքների օգտագործմամբ ստեղծված տեխնոլոգիաները եւ արդյունաբերական նորամուծությունները պետության հիմնական ռեսուրսներից են: Հայաստանի գիտատեխնիկական համալիրի հնարավորությունների ու նվաճումների օգտագործումը եւ գիտատեխնիկական գործունեության արդյունքների ներգրավումը տնտեսության շրջանառության մեջ Հայաստանի կառավարության կողմից դիտարկվում է որպես տնտեսության զարգացման առանցքային ուղղություն:

Իրականացվող տնտեսական քաղաքականության կարեւորագույն խնդիրներից է համաշխարհային շուկայում մեր ապրանքների մրցունակության բարձրացմանը նպաստելը: Հանրապետությունը գիտատեխնիկական ներուժի որոշակի հնարավորություններ ունի՝ առեւտրային արժեք ներկայացնող ապրանքների եւ տեխնոլոգիաների ստեղծման համար, եւ բարենպաստ միջավայր ստեղծելու դեպքում կարող է դառնալ մտավոր եւ նյութական շահավետ ներդրման ոլորտ:

ՀՀ-ում ժամանակակից տնտեսության իրական հատվածի զարգացման ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը ազգային ինովացիոն համակարգի ստեղծումն է: Պետք է նշեմ, որ կառավարությունն արդեն իսկ հաստատել է ՀՀ ինովացիոն գործունեության հայեցակարգը, բարենպաստ ինովացիոն միջավայր ապահովելու միջոցով Հայաստանում  տնտեսական եւ գործընկերային գրավչություն ունեցող ինովացիոն ազգային համակարգի հետեւողական ձեւավորումը, նրա հիմքերը դնելու համար անհրաժեշտ տարրերի եւ ենթակառուցվածքների ստեղծումը, առաջանցիկ զարգացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մոտեցումները եւ սկզբունքների ամրագրումը:

Հայեցակարգում առաջադրված դրույթների իրագործման նպատակով կառավարությունն ընդունել է նաեւ ինովացիոն համակարգի ձեւավորման 2005-2010թթ. ծրագիրը, որում ներառված համալիր միջոցառումների հետեւողական իրականացմամբ կդրվի ազգային ինովացիոն համակարգերի հիմքը:

Որպես ՀՀ առջեւ դրված կարեւորագույն ռազմավարական խնդիր, ինովացիոն ոլորտի ձեւավորմանն ուղղված առաջին եւ կարեւորագույն քայլը, ես ուզում եմ շեշտել այս հանգամանքը, որ սա առաջին քայլն է՝ ինովացիոն համակարգի ստեղծման համար, բայց կարեւորագույնը եւ անհրաժեշտը այսօր ներկայացված օրենքի ընդունումն է:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ Հայաստանում զարգացման այնպիսի մոդելի ընտրության հրամայականով, որի հիմքում դրված կլինի գիտելիքների գործնական կիրառությունը՝ բնակչության կենսամակարդակի ու երկրի տնտեսության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության եւ երկրի պաշտպանունակության  ամրապնդման նպատակով:

Օրենքը խնդիր ունի՝ դնել պետական ինովացիոն քաղաքականության, այդ թվում՝ պետական ինովացիոն ծրագրի ձեւավորման եւ իրականացման իրավական հիմքերն ու սահմանել ինովացիոն գործունեության պետական աջակցության հիմնական ուղղությունները:

Օրենքի նախագծում սահմանված են «ինովացիոն նախագիծ», «պետական ինովացիոն քաղաքականություն», «ինովացիոն ենթակառուցվածքներ», «գիտաինովացիոն կենտրոն», «տեխնոպարկ» եւ այլ հասկացությունները: Շեշտված է նաեւ, որ ստեղծվելու են վենչուրային հիմնադրամներ, օրենքում դրա մասին նշված է, որը պետք է կարգավորվի մեկ այլ օրենքով, որը, ես հույս ունեմ, ավելի շուտ համոզված եմ, որ շատ մոտ ժամանակներում կդրվի շրջանառության մեջ:

Օրենքի նախագծի երկրորդ գլուխը վերաբերում է ինովացիոն գործունեության տեսակներին ու սուբյեկտներին, որոնց հստակ սահմանումը խիստ անհրաժեշտ է առանձնացնելու համար գործունեության այդ ուղղությունները, որոնց իրականացման համար դրանցով զբաղվող սուբյեկտը կարող է ակնկալել պետության աջակցությունը:

Երրորդ՝ «Ինովացիոն գործունեության պետական աջակցություն» գլխում սահմանված են ինովացիոն գործունեության պետական աջակցության նպատակն ու խնդիրները, հիմնական ուղղությունները, ինովացիոն գործունեության սուբյեկտների իրավունքների պետական երաշխիքները, ինչպես նաեւ այն միջոցառումների ուղղությունները, որոնցով իրականացվում է պետական ինովացիոն քաղաքականությունը, մասնավորպես՝ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանը, զարգացմանը, առանձին ինովացիոն նախագծերի իրականացման տեխնոլոգիաների փոխանցմանը, առեւտրայնացմանը եւ այլն:

Նույն գլխի առանձին հոդվածներում սահմանված են կառավարության իրավասություններն ու ինովացիոն գործունեության ֆինանսավորման հիմնական աղբյուրները, այդ թվում՝ բացի պետական բյուջեից եւ ինովացիոն գործունեության սուբյեկտների միջոցներից նախատեսվում է տեղական եւ օտարերկրյա ներդրումների, միջազգային դոնոր կազմակերպությունների եւ մասնագիտացված վենչուրային հիմնադրամների միջոցների ներգրավմամբ:

Ամեն տարի կառավարությունը մշակելու է, ըստ օրենքի նախագծի, պետական աջակցության ինովացիոն ծրագիր, որն արտացոլվելու է բյուջեում առանձին, որպես ծրագրային խնդիր: Բնական է, որ բյուջեում արտացոլվելու դեպքում ԱԺ-ն նույնպես անմիջական մասնակցություն կունենա այդ ծրագրի իրականացմանը եւ հետագայում նրա վերահսկմանը:

«ՀՀ ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին» օրենքի ընդունումը լրջորեն կնպաստի Հայաստանում արդյունավետ ինովացիոն համակարգի ստեղծմանը, ինչը կնպաստի երկրի մտավոր պաշարների առավելագույնս օգտագործմանը, գիտության եւ արտադրության միջեւ կապերի խորացմանը, տնտեսության մրցունակության բարձրացմանը, համաշխարհային տնտեսական համակարգում ինտեգրման գործընթացի արագացմանը, ինչն ի վերջո կհանդիսանա երկրի անվտանգության կենսամակարդակի ապահովման ռազմավարական խնդրի լուծման կայուն երաշխիքներից մեկը, եթե ոչ՝ ամենակարեւորը: Շնորհակալություն:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հերթագրում՝ պրն Գեւորգյանին հարցերով դիմելու համար:

Հերթագրում:

Հերթագրվել են երեք պատգամավորներ՝ Հեղինե Բիշարյան, Թաթուլ Մանասերյան, Սամվել Բալասանյան:

Հեղինե Բիշարյանին է տրվում հարցի իրավունքը: Խնդրեմ:

Հ.ԲԻՇԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Գեւորգյան, 9-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է, որ ինովացիոն ծրագրում ընդգրկվելու համար պետք է անցկացվեն մրցույթներ, եւ կարգավորվի այդ խնդիրը: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է ապահովել այդ մրցույթը, որպեսզի թափանցիկությունն ավելի ապահովված լինի:

Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ

-Շնորհակալություն: Իհարկե, շատ կարեւոր հարց է դա, եւ միայն այդ թափանցիկությունը, արդարությունը ապահովելու պայմաններում մենք կարող ենք այստեղ հաջողություն ունենալ: Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է լավագույն կուտակված փորձը՝ եւ՛ մեր փորձը, եւ՛ միջազգային փորձը, այստեղ կիրառի: Ես կարծում եմ, որ պետք է լուրջ էքսպերտային համակարգ ստեղծվի, հրավիրվեն լուրջ մասնագետներ, ինչու չէ, միգուցե նաեւ միջազգային փորձ ունեցող կամ տարբեր ատյաններից: Համենայնդեպս, առանցքային խնդիրն է սա, որպեսզի այդ բնագավառում ապահովվի լավագույնի ընտրությունը, այսինքն՝ ընտրվեն այնպիսի ծրագրեր, որոնք այսօր ամենաանցողիկն են, ամենամեծ էֆեկտ տվողն են եւ պետական կարիքների համար ամենակարեւորներից մեկն են: Ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի դա իրականացնել: Դա ամենակարեւոր խնդիրն է, ես լրիվ համաձայն եմ ձեզ հետ: Շնորհակալություն:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ Թաթուլ Մանասերյան:

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Ես շատ ցավում եմ, որ այսպիսի կարեւորագույն օրենքի քննարկման ժամանակ դահլիճում սակավաթիվ մարդիկ են մնացել, մինչդեռ ինովացիոն գործունեությունը, կարծում եմ, որ պետական առաջնահերթություն է, համենայնդեպս, պետք է դառնա այս օրենքի ընդունմամբ: Ժամանակին նաեւ պատիվ եմ ունեցել մասնակցություն ունենալ տարիներ առաջ նման հայեցակարգի մշակմանը, բայց, ճիշտն ասած, այստեղ օրենքը շատ  ավելի սեղմ է: Միգուցե այդպես պետք է լինի, որ ավելի պարզ լինի, բայց օրինակ՝ պետական աջակցության մասով՝ ինովացիոն գործունեության, ես այստեղ չտեսա, թե հատկապես ինչում պետք է արտահայտվի, միգուցե պետք էր առանձին պետական աջակցության տեսակները կամ ուղղությունները, որովհետեւ օրենքն ինքը հենց դրա մասին է խոսում, այսինքն՝ ակնկալիքը: Կուզենայի, որ ավելի հստակեցնեք, եթե վրիպել եք: Եվ բյուջեից, դարձյալ շատ սահմանափակ միջոցներից, ի՞նչ եք ակնկալում, գերակա ոլորտները որտե՞ղ են, որո՞նք են, որտեղի՞ց պետք է, որի՞ համար ֆինանսավորում պետական բյուջեից պետք է տրվի, այսինքն՝ իսկապես, պետք է ընտրենք, թե որն է այս էտապի համար ավելի առաջնահերթ, հետո՝ որը: Եվ վերջապես՝ մեխանիզմ, որպես այդպիսին, որովհետեւ ինովացիոն գործունեությունը, իմ կարծիքով, իմ համոզմամբ, պետք է  առանցքը լինի մեր տնտեսության, եւ եթե այստեղ մենք մեխանիզմների մշակման փորձ չանենք, ապա բարի խոսքեր կարող են լինել, եւ լավ առումով, հարկադրանքը կվերանա, այսինքն՝ կամ շահագրգռել տնտեսավարողին, որ անպայման ինովացիոն գործունեությունը ներառվի իր գործունեության մեջ: Շնորհակալություն:

Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ

-Ես էլ եմ շնորհակալ: Ես տեղյակ եմ, պրն Մանասերյան, ձեր՝ սրա հետ կապված գրավոր թղթերին, եւ, ճիշտն ասած, մենք ուշադրությամբ եւ շնորհակալությամբ դրանք ընթերցել ենք:

Եթե դուք նկատեցիք, ես ասացի, որ սա առաջին քայլն է, այսինքն՝ ինքը՝ ինովացիոն համակարգը, բավականին բարդ խնդիր է, որը պարունակում է կրթության, գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի, պետության այդ բոլոր հատվածների միանվագ գործունեությունը: Իհարկե, դժվար կլիներ մեկ օրենքում այդ բոլորն արտացոլել: Այս օրենքը պահանջում է հետագայում նաեւ տարբեր նոր օրենքների ընդունում: Ես ասացի, որ անպայման մենք պետք է ընդունենք «Վենչուրային հիմնադրամների մասին» օրենքը, որը որոշակի մեխանիզմ կապահովի ընդհանրապես ինովացիոն դաշտում, բարձր ռիսկայնության, որովհետեւ հայտնի է, որ այդպիսի գործունեության համար ոչ մի բանկ՝ կամ մեր, կամ արտասահմանյան, ցանկացած, վարկերի չի տալիս: Դրա համար ստեղծվել են հիմնականում այսպիսի վենչուրային հիմնադրամներ, եւ այդ օրենքում կօգտագործվի լավագույն փորձը:

Պետությունը, որպես մեխանիզմ, դրել է ծրագիրը, այսինքն՝ կլինի կոնկրետ ծրագիր, որտեղ ներառված կլինեն այն հիմնական գիտական խնդիրները, որին պետությունը պետք է աջակցի: Ես կոնկրետ հիմա, իհարկե, դժվարանում եմ ասել, բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ դրանք այսօր բավականին բազմաթիվ են եւ կան:

Ուղղությունները օրենքում նշված են: Այստեղ, իրոք, ամենակարեւոր խնդիրը ֆիլտրացիա անելն է, եւ այնպիսի ինովացիոն ծրագրեր փորձել իրականացնել, որոնք ամենամեծ էֆեկտը կտան եւ որոնք հիմնականում պետության կարեւորագույն խնդիրները նաեւ կփակեն: Բայց, իհարկե, դրանով չի սահմանափակվելու: Բնական է, մենք ուզում ենք լայն ինֆրաստրուկտուրա լինի, որպեսզի եւ բիզնեսը ներառվի նաեւ դրա մեջ, եւ հենց դրա մեջ էլ մենք տեսնում ենք, եւ համաձայն եմ ձեզ հետ, մեր երկրի ապագան, որովհետեւ կյանքը ցույց է տվել՝  ամենակարեւոր ռեսուրսը , դա իրականում ոչ նավթն է, ոչ էլ գազն է, դա մարդն է  իր գիտելիքներով, եւ բազմաթիվ մենք օրինակներ ունենք, որ երկրներ, որոնք այդպիսի ռեսուրսներ չունեն, բայց այս համակարգերն իրականացնելով կարողացել են շատ լուրջ հաջողությունների հասնել: Ես կարծում եմ, որ մենք պետք է այդ ճանապարհով գնանք:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Թաթուլ Մանասերյան:

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Պրն Գեւորգյան, ես մի հարց կուզենայի՝ ի լրումն դրա, որ ասվեց: Կարեւորագույն խնդիրներից մեկն այսօր մեր երկրում ուղեղների արտահոսքն է, մտավոր կարողության արտահոսքը, այսինքն՝ ըստ էության, մենք խոսում ենք այն մասին, որ ինովացիոն գործունեության բնագավառում մենք չենք կարողանում, առայժմ ի զորու չենք նախ՝ հաշվառել այդ պոտենցիալը, որ ունենք, հետո՝ օգտագործել լավ առումով:

Մենք եթե ոչ այսօր, ապա պետք է անդրադառնանք նաեւ բուհական կրթության օրենքում լրամշակումներ անելուն, այսինքն՝ բանը հասել է նրան, որ պետք է ստիպողաբար, վարչարարական մեթոդներով փորձենք պայմանագիր կնքել մարդկանց հետ, որ մնան բուհում, փոխանակ շահագրգռելու: Այս շահագրգռելու առումով դուք ի՞նչ լծակներ եք տեսնում, որ պետությունը կարող է առաջարկել եւ փորձել: Իհարկե, մենք չենք կարող կանխել արտահոսքը, բայց առնվազն կարող ենք մեղմացնել եւ նպատակին օգտագործել այդ կարեւոր ռեսուրսը:

Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ

-Շնորհակալություն: Ես իմ անձնական կարծիքն էլ ասեմ: Այս բնագավառում մեր եղած թերությունները հիմնականում, դա նաեւ այն, ինչ որ դուք ասացիք, համակարգի բացակայությունից է: Այսինքն՝ ըստ էության ինովացիոն համակարգ մենք չունենք: Մենք ունենք տարբեր գիտական նվաճումներ, միգուցե, որոնք չենք կարողանում օգտագործել: Այդ մեխանիզմը, երբ որ գիտնականն ինչ-որ մի բան հայտնաբերելով չի կարողանում դա իրագործի, դա էլ հիմնական խնդիրն է, որ արտահոսքն էլ կա եւ այլն: Մեր հիմնական խնդիրը՝ պետության, կարծում եմ՝ մոտակա հինգ տարիներում այդ ինովացիոն համակարգի ձեւավորումն է: Դա եւ վենչուրային հիմնադրամներն են, տեխնոպարկերը, բիզնես-ինկուբատորները, գիտաարտադրական կոմպլեքսները եւ այլն, եւ այլն: Այ, երբ որ մենք այդ համակարգը կստեղծենք, նա սկսի աշխատել, ես կարծում եմ՝ ինքնըստինքյան այդ արտահոսքը շատ արագ կպակասի: Դժվար է ասել՝ ընդհանրապես կվերանա, թե չէ, բարց կարծում եմ, որ կպակասի: Ընդհանրապես, այդ համակարգային խնդիրները լուծելիս մենք միայն կարող ենք անել: Եվ այս օրենքը դրա առաջին արգասիքն է: Շնորհակալություն:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Եվ վերջին հարցը՝ Սամվել Բալասանյան:

Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Գեւորգյան, ճիշտն ասած, ես էլ եմ համամիտ իմ գործընկերոջ հետ, որ մտածում էի, որ եթե «Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը մտնի քննարկման, ապա բավականին ակտիվ քննարկում կսկսվի, որովհետեւ ես համարում եմ, որ, այո, ինովացիոն գործունեությունը հանդիսանում է այն կարեւորագույն առանցքը՝ տնտեսության հետ կապված, որ գիտատեխնիկական նվաճումների օգտագործմամբ հնարավորություն կունենանք ուղղակի առաջ տանել մեր տնտեսությունը:

Ես ուղղակի ասեմ մի փոքր օրինակ, որ 2000թ. ինովացիոն գործունեության արդյունքում, այսինքն՝ ներդրվել է ՀՆԱ-ում, ուրեմն, Ամերիկայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում եւ այլ զարգացած երկրներում մոտ 10 տոկոս տնտեսական զարգացման աճ է ցույց տրվել:

Այսօր մենք, իհարկե, ուշացած ենք, որովհետեւ դեռ 2001թ. «Օրինաց երկիրը» առաջարկել էր «Ինովացիոն գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը տեղափոխվեց այս գումարման Ազգային ժողով եւ 2003թ. դրված է շրջանառության մեջ: Վերջապես կառավարության հետ եկանք համաձայնության, եւ հիմա համադրել ենք երկու նախագծերը, իհարկե, ստանալով շատ փոքր նախագիծ: Այսինքն՝ սա ընդհանուր ասում է՝ կոնսենսուսով ընդունված ինչ-որ  նախագիծ է: Ես գտնում եմ, որ, դուք չե՞ք գտնում, իմ հարցը ձեւակերպեմ, որ եթե մենք, ասենք, ֆինանսավորման հետ կապված, ինչպիսի՞ ֆինանսավորում պետք է կարողանանք տալ համապատասխան տնտեսական այդ ծրագրերի զարգացմանը, որպեսզի մենք կարողանանք  ունենալ տնտեսական աճ: Այսինքն՝ ավելի պարզեցնեմ խոսքս, հնարավոր չէ՞, որ, ասենք, տան արտոնյալ հարկային պայմաններ, ցածր տոկոսադրույքով վարկեր, որովհետեւ մենք ունենք կուտակված ծրագրեր դեռ անկախությունից հետո, մենք գիտենք՝ այսօր գիտությունն ինչ  վիճակում է, ես շատ գիտնականների հետ եմ հանդիպել՝ կապված այս օրենքի նախագծի հետ, եւ ես կուզենայի, որպեսզի կառավարության տեսակետը, թե ինչպիսի՞ն է արդյոք՝ սրա հետ կապված, որովհետեւ առանց ֆինանսավորման, բնականաբար, մենք զարգացում չենք ունենա, այսինքն՝ մի փոքր վերցնենք, սկսենք փորձարկումները, դրանից հետո դա մեծացնենք, ինչպիսի՞ արդյունքներ կարող է ունենալ, որովհետեւ առանց սրա տնտեսությունը զարգանալ ուղղակի չի կարող: Ճիշտ է, շատ ուշացած ենք ընդունում, գոնե ընդունելիս այնպիսի օրենք ընդունենք, որը հնարավորություն տա ուղղակի այդ ոլորտում զարգացում ունենալ:

Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ

-Շնորհակալություն: Ես համաձայն եմ, որ մի քիչ ուշացած է, բայց կարծում եմ, որ օրենքը միգուցե լինելով փոքր, բայց շատ տարողունակ է, եւ ես կարծում եմ, որ եթե մենք այսօր պետականորեն բոլորս ընդունում ենք, որ ամեն տարի կառավարությունը  ծրագիր է ներկայացնում, բերում է եւ ԱԺ-ում է այն լայնորեն քննարկում, ես կարծում եմ, որ դրանով մենք շատ մեծ քայլ ենք անում:

Երկրորդը՝ ֆինանսական ռեսուրսներ ներգրավել այստեղ, ամենակարեւոր խնդիրն է: Դրա համար ես ստիպված եմ մեկ անգամ եւս ասել, որ վենչուրային հիմնադրամների զարգացումը Հայաստանում կբերի նաեւ ֆինանսավորման լուրջ խնդիրների: Ինչու՞ եմ անընդհատ ասում վենչուրային, որովհետեւ այս բոլոր ներդրումներն այս բնագավառում բարձր ռիսկային են: Բոլորը: Եվ աշխարհում ընդունված է, որ ոչ մի բանկ այսպիսի ծրագրերի համար վարկ չի տալիս: Բայց ասում եմ՝ մենք դա անելու ենք: Ինչքա՞ն ֆինանսավորել: Ինչքան շատ, այնքան լավ: Բայց ես համոզված եմ եւ համաձայն եմ տիկին Բիշարյանի հետ, որ այս շատը պետք է էֆեկտիվ լինի, այսինքն՝ համակարգ, որը էֆեկտիվ աշխատի, այդ դեպքում պարզ կլինի, թե ինչքան գումար կարելի է այդտեղ դնել, որովհետեւ փողի քանակությունը չի կարող միանգամից բերել ինչ-որ մի բանի: Համակարգն այնպիսին պետք է ընտրվի, այդ էքսպերտների, որպեսզի ներդրումները լինեն առավել էֆեկտիվ: Իսկ ինչ վերաբերում է օրենքին, ես նորից եմ ասում՝ սա առաջին քայլն է, եւ մենք, կարծում եմ, որ շատ արագ, մի քանի տարվա ընթացքում կարող ենք այդ խնդիրը լուծել:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Սամվել Բալասանյան՝ պարզաբանման համար:

Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

-Պրն Գեւորգյան, ճիշտն ասած, երբ ուսումնասիրում ենք օրենքի նախագիծը, բնական է, մենք հետագայում կաշխատենք նաեւ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, ուղղակի, երկրորդ գլուխը վերցնենք, ես ուզում եմ ավելի հստակեցնել իմ ասածը՝ ինովացիոն գործունեության տեսակները եւ սուբյեկտները: Ճիշտն ասած, եթե մենք կարդում ենք այս կետերը՝ «ա»-ից մինչ «ը» կետը, նույնիսկ «թ» կետը, տեսնում ենք, որ ընդամենը, ասենք, ոնց որ  դեկլարատիվ տողեր գրված լինեն, որովհետեւ եթե ամեն մեկն  առանձին-առանձին  վերլուծենք, սրա տակ մենք   կարող ենք շատ մեծ, այսինքն՝ ինչ-որ ծրագրեր դնել, որովհետեւ տարբեր բաներ են պարունակում: Ես համամիտ եմ՝ պետք է դրվի: Բայց արդյոք սա ընդունելուց հետո, օրենքը ընդունելուց  հետո մենք պետք է աշխատե՞նք, որպեսզի բացենք այս ամենը: Ես կուզենայի, որպեսզի նաեւ այս հարցին պատասխանեք: Դրա համար եմ ասում, որ բնական է, որ եթե մենք այդ ամեն ինչն արծարծեինք նախագծի մեջ, դա ուղղակի հնարավոր չէր լինի ուսումնասիրել: Հասկանալի է նաեւ դա: Այ, իմ ասածը սրա մասին է:

Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ

-Անպայման: Պրն Բալասանյան, այս բոլորը, որ գրված են, հետագայի աշխատանքի խնդիր է: Միգուցե եւ դեկլարատիվ է այդ մասը, բայց քանի որ պետության կողմից է դեկլարացիան եւ օրենքով է սահմանվում, դա արդեն այնքան էլ դեկլարացիա չէ կամ այնպիսի դեկլարացիա է, որը ստիպում է աշխատել կոնկրետ ուղղությամբ: Դրա համար, այս բոլոր դեֆինիցիաները, հասկացությունները, որ այստեղ գրված են, դրանք ամեն մեկը հետագայում տարբեր օրենսդրական ակտերով պետք է զարգանան, որովհետեւ ասել համակարգի մասին, դա նշանակում է շատ բազմազան, այդ ինովացիոն համակարգը շատ բազմազան ստրուկտուրա է,  գիտությունից, կրթությունից սկսած եւ բիզնեսով ավարտված, եւ մենք այստեղ խնդիրներ ունենք: Բայց պետք է այս առաջին քայլն անենք:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հարցերն ավարտվեցին, կարող եք նստել:

Այժմ ելույթի համար ձայնը տրվում է հաջորդ համահեղինակ Մհեր Շահգելդյանին:

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, իհարկե, ես գաղտնիք բացած չեմ լինի կամ նորույթ, նորարարական գաղափար չեմ ներկայացնի, եթե ասեմ, որ ՀՀ զարգացումը, ռազմավարական զարգացումը հնարավոր է միայն գիտակրթական համակարգի զարգացման, նոր գաղափարների,  այդ գաղափարների ներդրման եւ տնտեսական իրացման շրջանակներում:

Այսօր աշխարհն ապրում է ինովացիոն նորարարական հեղափոխություն, եթե կարելի է այդպես ասել: Սա կարեւորագույն ոլորտ է: Վերջին 10 տարիների ընթացքում նորարարական մոտեցումների, նոր տեխնոլոգիաների հայտնագործման եւ ներդրման արագությունը մոտավորապես 2 անգամ կրճատվել է: Եթե էլեկտրոնային արդյունաբերության ոլորտում 10 տարի առաջ նոր գաղափարի եւ նոր տեխնոլոգիայի հայտնագործումը եւ ներդրումը տեւում էր մոտավորապես 2,5-3 տարի, ապա այսօր տեւում է մոտավորապես 8-10 ամիս: Այսինքն՝ աշխարհն այսօր ապրում է մի մրցավազք, որտեղ կարեւորագույն ձեռքբերումը դա տնտեսական զարգացումն է, ընդ որում՝ տնտեսական զարգացում ոչ թե բնական հանածոների կամ ոչ թե  նրա հիման վրա ինչ-որ տվել է բնությունը մարդուն, այլ նրա հիման վրա, եթե կարելի է այսպես ասել, ինչ Աստված տվել է մարդուն, այսինքն՝ ուղեղի, գիտելիքի հիման վրա:

Այստեղ բարձրացվեցին մի շարք հարցեր: Ես կփորձեմ համակարգային մոտեցում ցուցաբերել եւ այնուհետեւ անցնել մի շարք հիմնական խնդիրների քննարկմանը, որոնք արծարծված են օրենքում: Սակայն մինչ այդ ցանկանում եմ շեշտել, որ, այո, իսկապես, դեռեւս 2001թ. «Օրինաց երկիր» կուսակցությունը շրջանառության մեջ էր դրել օրենքի նախագիծ՝ ինովացիոն գործունեության մասին: Այս նախագիծը վերաբերում էր ամբողջ ոլորտին եւ ներառում էր նաեւ պետական կարգավորման հիմնախնդիրները եւ պետական քաղաքականության հիմնախնդիրները:

Չանդրադառնալով աշխատանքի  քննարկումներին եւ այլն, ասեմ, որ, ցավոք սրտի, մենք մոտավորապես 4-5 տարի ուշացանք, եւ սակայն այսօր արդեն ունենք օրենքի նախագիծ, որը համատեղված է նաեւ այն օրենքի նախագծի հետ, որը 2001թ. դեռեւս ներկայացված էր ԱԺ: Սա առաջին օրենսդրական հիմքն է լինելու: Այո, այնուհետեւ կհետեւեն այլ օրենքներ, այլ օրենսդրական նախաձեռնություններ, եւ մենք շարունակում ենք այս ոլորտում աշխատել, աշխատել ինչպես մեր գիտնականների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների եւ ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ, եւ, բնականաբար, կառավարության հետ համատեղ աշխատելով անհրաժեշտ կլինի ստեղծել մի ամբողջական համակարգ: Ես ուզում եմ համաձայնվել այն գաղափարի հետ, որ հնչեց, որ այսօր, այո, համակարգ չկա: Կան, ուրեմն, ձեռնարկություններ, կան մոտեցումներ, կան լավ գաղափարներ, կա ցանկություն, գերակայություններ, սակայն համակարգը բացակայում է: Եվ իրավական ակտերով կարգավորված չլինելու փաստը մեզ եւս մեկ անգամ կանգնեցնում է հետեւյալ իրավիճակի մեջ: Կյանքը առաջ է շարժվում, կյանքը պարտադրում է եւ թելադրում է իր պայմանները, եւ մենք այնուհետեւ փորձում ենք նրան հասնել, ձեւավորելով իրավական համակարգ: Գերադասելի է, որ հետայսու իրավական համակարգը ստեղծվի կանխատեսողական հիմքի վրա, ստեղծվեն պայմաններ, որպեսզի եւ՛ ձեռնարկությունները, եւ՛ գիտական կենտրոնները, եւ նաեւ այստեղ խոսվեց վենչուրային հիմնադրամների մասին, ես դրան նույնպես կանդրադառնամ, ստեղծվեն շատ ավելի արագ եւ շատ ավելի շուտ: Ինչեւէ, նայենք ոչ թե անցյալին, այլ՝ ապագային, եւ համարենք, որ ռազմավարությունը, որ ներկայացված է, որ դրական է, նախ եւ առաջ ներկայացված էր հայեցակարգը, ռազմավարություն, օրենսդրական նախաձեռնություն գոյություն ունի, եւ այնուհետեւ պետք է բերվի ծրագիր, ծրագիր, որը պետք է հաստատվի ԱԺ-ում եւ որն այնուհետեւ բյուջեում պետք է ներկայացվի համապատասխան տողով կամ տողերով:  Սա կարեւորագույն խնդիր է: Եվ այստեղ մեր քննարկումների ընթացքում պարզ էր, որ մենք հնարավորություն ենք ունենալու դիտարկել ոչ միայն ամբողջ ծրագիրը, այլեւ այն ծրագրերը՝ ինովացիոն, միգուցե, որոնք ներկայացված են եղել, եւ որոնք հիմք են դարձել պետական ընդհանուր ծրագրին: Սա ես նույնպես խիստ կարեւորում եմ:

Եվս մեկ կարեւոր խնդիր, որին ես կցանկանայի անդրադառնալ, դա հստակ քաղաքականության վարման հիմնահարցն է: Այսինքն՝ պետական քաղաքականությունն ինովացիոն գործունեության ոլորտում՝ նորարարությունների խթանումը, պետական աջակցությունը գիտնականներին եւ, այո, ես համաձայն եմ, հատկապես երիտասարդ գիտնականներին, որոնք մտնելով գիտություն՝ փորձելու են ավելի դինամիկ լինել, պարտադիր է, եւ մեր հետագա զարգացման հիմնական խնդիրն է: Այս ոլորտն առնչվում է պետության ռազմավարական զարգացման հիմնահարցերին: Եվ այստեղ նաեւ պրն Մանասերյանի մի կարծիքին ես անդրադառնամ:

Նախորդ անգամ մենք խոսում էինք ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, նաեւ երկակի տեխնոլոգիաների արտահանման հիմնախնդիրների հետ կապված ասեմ, որ նորարարական ոլորտի զարգացումը ՀՀ-ին հնարավորություն կտա որոշակի թռիչք կատարել,  նոր մոտեցումների, նոր գիտելիքների, նոր գաղափարների հիման վրա ստեղծել մի համակարգ, որը կաջակցի նաեւ երկակի տեխնոլոգիաներին, ամրապնդելով եւ ՀՀ պաշտպանության համար հնարավորինս անհրաժեշտ պայմաններ եւ առաջընթաց այս ոլորտում, եւ հնարավորություն ստեղծելով մեր ձեռնարկություններին դուրս գալ արտահանման ոլորտ եւ արտահանել արդեն բարձր տեխնոլոգիաներ, արտահանել գիտելիքներ: Իսկ այսօր զարգացած պետությունների տնտեսական զարգացման հիմնական մասը սրա վրա է հիմնված: Մենք ունենք այս պոտենցիալը, ուղղակի անհրաժեշտ է աշխատել:

Եվս մեկ կարեւոր խնդիր: Ես կցանկանայի խոսել ակտիվացման վերաբերյալ: Ինովացիոն ոլորտում պետական քաղաքականության իրականացումն ու պետական աջակցությունն ուղղված է լինելու այս ոլորտում գործունեության կտրուկ ակտիվացմանը: Իհարկե, ակտիվացումն առավել մեծ տեմպերով կարող է լինել, երբ որ համակարգն արդեն ամբողջականորեն հիմնականում ձեւավորված լինի, սակայն խթան՝ ակտիվացման, եւ խթան՝ հետաքրքրության, եւ խթան՝ նաեւ գիտնականներին բերելու այս ոլորտ, ինչպես նաեւ ազատ գումարներից, այսօր Հայաստանում, ըստ էության,   նաեւ երկար փողեր կան, այս գումարների ներդրման հնարավորություններ հետագայում մենք պետք է ստեղծենք եւ պետք է ստեղծենք հատկապես իրավական ակտեր ընդունելու ճանապարհով: Այս ոլորտում խիստ կարեւոր է այդ նույն վենչուրային հիմնադրամների մասին օրենսդրությունը, որին ես մի փոքր հետո կանդրադառնամ, եւ որի ստեղծման շրջանակներում եւ «Օրինաց երկիր» կուսակցությունն աշխատում է, եւ շատ կարճ ժամանակում մենք այն կներկայացնենք ձեր ուշադրությանը: Հիմա մի քանի խոսք օրենքի նախագծի վերաբերյալ:

Արդեն անդրադարձ կատարվեցին հիմնական հասկացություններին, հասկացությունների ձեւակերպումներին: Ես կցանկանամ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ  գլուխների վրա, որոնց վերաբերում էին նաեւ մեր պատգամավորների հարցերը:

Նախ՝ ինովացիոն գործունեության տեսակները եւ սուբյեկտները: Տեսակների տեսանկյունից, այո, այստեղ ավելի շատ, այսպես,  դեկլարատիվ բնույթի  կամ գերակայությունների բնույթի ներկայացումներն են, որոնք հետագայում պետք է բացվեն, եւ հատկապես ես կցանկանայի շեշտել հետեւյալ խնդիրը: Օրինակ՝ մարկեթինգային հետազոտությունների իրականացում՝ ինովացիոն ապրանքի իրացման շուկաների կազմակերպման նպատակով: Ի՞նչ է իր մեջ սա պարունակում:

 Այսօր ՀՀ տնտեսության զարգացումը, որպես ոչ մեծ ներքին շուկա ունեցող տնտեսության, մեծ չափով պայմանավորված է լինելու արտահանման հիմնախնդիրներին, ինչպես նաեւ շուկայագիտության ոլորտում աշխատանքի հիմնախնդիրներին: Մենք պետք է ճանաչենք եւ հասկանանք շուկան, հատկապես ինովացիոն շուկան եւ՛ մեր երկրի ներսում, եւ՛ մեր երկրից դուրս: Եվ պետք է կարողանանք, ինչու՞ չէ, նաեւ նորարարական գաղափարներ առաջադրելով, շուկայագիտական գործողություններ կատարելով որոշակի ձեւավորենք այդ շուկան, ինչպես որ արվում է բազմաթիվ ձեռնարկությունների կողմից արտասահմանյան երկրներում:

Տեխնոլոգիաների փոխանցում: Սա տեխնոլոգիաների տրանսֆերտի խնդիրն է: Այսօր բաց աշխարհում, կոմունիկատիվ աշխարհում, երբ որ ֆինանսները, գաղափարները, տեխնոլոգիաները ազատ անցում են կատարում մի երկրից մյուսը, տեխնոլոգիաների տրանսֆերտը խիստ կարեւոր խնդիր է եւ խիստ անհրաժեշտ է մեր երկրի, մեր նման երկրի զարգացման համար: Այսօր արդեն ՀՀ-ում կան, եթե ես չեմ սխալվում, գիտական թեզեր են պաշտպանում, որոնք վերաբերում են այս ոլորտին: Այսինքն՝ արդեն մեր գիտնականներն ուշադրություն են դարձնում այս խնդրի կազմակերպման հիմնահարցերին եւ հատկապես գիտական կազմակերպման հիմնահարցերին:

Հաջորդ խնդիրը՝ նույնպես այս ոլորտից, դա առեւտրայնացումն է գաղափարների, այսինքն՝ այլ կերպ շատ ընդունված է ասել՝ կոմերցիալիզացիան: Բազմաթիվ գաղափարներ: Այո, ՀՀ-ն հարուստ է գաղափարներով եւ մարդկանցով, որոնք ունեն գաղափարներ, որոնք ներկայացնում են նոր մոտեցումներ, գիտական նորարարություններ: Եվ մեր գիտությունն ունի այս հիմքը, ունի այս ամուր ավանդույթները: Այս ավանդույթները պահպանելով՝ մենք պետք է կարողանանք հնարավորություն ստեղծել, որպեսզի առավել ամուր կապ ստեղծվի գիտության նորարարության եւ արտադրության ոլորտներում: Առեւտրայնացման խնդիրը սրան է ուղղված: Սրանք նույնպես ունակություններ են, մոտեցումներ են, ինչը եւ խիստ կարեւորում եմ:

Եվս մեկ խնդիր, դա ծրագրերն են: Այդ մասին արդեն խոսվեց, որ պետք է լինեն տարեկան ծրագրեր, որոնք կբխեն ռազմավարությունից, հայեցակարգից, եւ դրանք պետք է հաստատվեն ԱԺ-ում,  պետք է ներկայացվեն նաեւ բյուջեում եւ ունենան բյուջետային ֆինանսավորում: Այս ոլորտում մենք պետք է կարողանանք հետագայում հստակ տեսնել եւ հասկանալ՝ ի՞նչ նպատակների է ուղղված, ի՞նչ է տալու մեր երկրին, ինչպիսի՞ն է լինելու դրա արդյունավետությունը: Սրանք մեխանիզմներ են, որոնք մենք հստակ պետք է ունենանք:

Եվս մեկ կարեւոր խնդիր՝ անդրադառնալով իմ գործընկերոջ հարցին, որը ես նույնպես խիստ կարեւորում եմ, դա մրցույթներն են: Ինովացիոն գործունեության սուբյեկտները մրցույթին ներկայացնում են ծրագրեր, այնուհետեւ՝ մրցույթի կարգով ծրագրերից ընտրություն է կատարվում: Ինչպե՞ս է կատարվում այս ընտրությունը, օբյեկտիվ չափանիշները որո՞նք են: Առավել թափանցիկություն պետք է ապահովվի, որովհետեւ մենք պետք է կարողանանք ունենալ լավագույն ծրագրերը եւ սուղ միջոցներն ուղղենք այս ծրագրերի իրականացմանը: Բնականաբար, սա երկարաժամկետ գործընթաց է, սակայն այս դեպքում թափանցիկությունը, տրանսպարենտությունը  խիստ եւ խիստ կարեւոր է:

Ֆինանսավորման հիմնահարցերին, եւ ես մի փոքր արդեն անդրադարձ կատարեմ վենչուրային հիմնադրամներին: Այս օրենքում վենչուրային հիմնադրամների խնդիրը ընդգծված է, սակայն սա այն դեպքերից է, երբ տողը այնուհետեւ պետք է բացվի եւ ներկայացվի որպես օրենք, դառնալով մեխանիզմ: Այսօր այս աշխատանքը կատարվում է: Վենչուրային հիմնադրամների գոյությունը խիստ կարեւոր է, որովհետեւ այսօր Հայաստանի համար ստեղծված վենչուրային հիմնադրամը ստիպված են լինում  գրանցել արտասահմանում: Ես կարծում եմ, որ մենք պետք է հնարավորություն ստեղծենք, իրավական շանսեր տանք, եթե կարելի է այսպես ասել, Հայաստանում գրանցելու վենչուրային հիմնադրամներ: Ի՞նչ են այս հիմնադրամները: Սրանք այն գումարներն են, որոնք ներդրողները պատրաստ են ուղղել բարձր ռիսկայնություն պարունակող, բայց եւ մեծ շահույթ խոստացող նորարարական ոլորտներում: Եվ սա կնպաստի եւ՛ արդյունաբերությանը, եւ՛ գիտությանը, եւ՛ մեր երիտասարդ գիտնականներին, եւ՛ այն մեր գիտնականներին, որոնք աշխատում են տեխնոլոգիաների ոլորտում, հնարավորություն կստեղծի նրանց աշխատել եւ ունենալ աշխատանքի լայն ֆրոնտ:

Պրն Բալասանյանը շատ կարեւոր հարց բարձրացրեց՝ հարկային արտոնությունների վերաբերյալ: Այո, այս ոլորտում ամբողջ աշխարհում վենչուրային հիմնադրամների ստեղծումից հետո լինում են հարկային արտոնություններ: Մենք պետք է կարողանանք այս խնդիրն էլ լուծել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն իրենց ֆինանսները ներդնել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն, այո, գումարներ ներդնեն նորարարության ոլորտում եւ այս կերպով տանելով եւ՛ մեր պետությունը, եւ՛ մեր հասարակությունը դեպի զարգացում:

Եվս մի քանի խոսք, եւ ես փորձեմ ավարտել եւ ամբողջացնել մոտեցումները: Իհարկե, ոլորտը խիստ լայն է, խիստ կարեւոր է եւ ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար, եւ ես կարծում եմ, որ սա մեր երկրի զարգացման առավել կարեւոր հիմքերից մեկն է լինելու հետագայում, եւ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք այս ոլորտը համակարգելու, այս ոլորտին զարգացման տեմպ եւ իմպուլսներ տալու,  այս ոլորտում գործունեության մեջ մարդկանց, երիտասարդներին, մեր գիտնականներին ներգարավելու,  նրանց հնարավորություն տալու ներդնել այն բոլոր ավանդույթներն օգտագործելով, այն որ մենք ունենք, եւ պահպանելով այդ ավանդույթները, եւ նաեւ, այո, դուրս գալու համաշխարհային շուկա, որովհետեւ սա է մեր հնարավորությունները եւ մեր ապագան: Այսքանը: Շնորհակալություն:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հերթագրում՝ հարցերի համար:

Հերթագրվել են երեք պատգամավորներ:

Թաթուլ Մանասերյան:

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Պրն Շահգելդյան, ես նման ներկայացումից հետո կուզեի ուղղակի որոշ ճշտումներ կատարենք: Դուք կարեւորեցիք խթանների գաղափարը, ինչ խթաններ ընձեռեն, որպեսզի ինովացիոն գործունեությունը պատշաճ ընթացքի մեջ լինի: Ինչպիսի, կոնկրետ ինչ խթաններ եք դուք տեսնում, որ պետք է տրամադրել:

Գործունեության տեսակների, ուղղությունների մասով՝ գլուխ 3, հոդված 6 եւ 7, ես հասկանում եմ, որ կարճ է օրենքը, բայց, այնուամենայնիվ, շատ կարեւորում եմ, որ այստեղ նաեւ պաշտպանության մասին խոսք լինի, հատկապես ձեր մասով, կարծում եմ, որ անհրաժեշտություն կա դրան անդրադառնալ: Եվ բյուջեում մենք, շատ լավ հասկանում եմ, ընդդիմախոսներից երեւի մեկը ես եմ, բյուջեում ինչու այս հոդվածը շատ է կամ քիչ, բայց ինովացիոն գործունեությանն անդրադառնալիս, ես կարծում եմ, որ այնքան հատկացումները չպետք է լինեն, ես դրան կփորձեմ անդրադառնալ, եթե ելույթի հնարավորություն տրվի, որքան արտոնությունները, որի մասին խոսվեց: Արտոնությունների ի՞նչ խելամիտ չափ կարելի է նախանշել, որը չվնասի բյուջեին, որովհետեւ մենք գիտենք, որ հարկային մարմիններն այդքան մեծ խանդավառությամբ չեն ընդունի այս գաղափարը, եւ հասկանալի է, թե ինչու չէ, որովհետեւ եկամուտների հավաքագրման խնդիր կա: Ո՞ր դեպքերում եւ ինչպիսի՞ արտոնությունների մասին կարող է խոսք լինել: Շնորհակալություն:

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-Շնորհակալություն՝ հարցերի համար: Ես փորձեմ քայլ առ քայլ ներկայացնել մոտեցումները:

Առաջին եւ ամենակարեւոր խնդիրը օրենքի ներկայացման ընթացքում, դա իրավական բացն էր, եւ օրենքի ընդունումը միանշանակորեն ուղղված է իրավական բացը լրացնելուն եւ նպաստելուն ամբողջական համակարգի ստեղծմանը: Սա, ես կարծում եմ, ինքնըստինքյան, կարեւոր խթաններից մեկն է լինելու, որովհետեւ մինչ այժմ ձեռնարկությունները, պետական գերատեսչություները գործում էին, համագործակցում էին ինկուբատորներ, հա, եւ այլն եւ այլն, նոր տեխնոլոգիաներով գործող ձեռնարկությունները, սակայն ամբողջական համակարգ, որի կարեւորագույն բաղկացուցիչը դա իրավական հիմքն է, գոյություն չուներ: Հետայսու սա կլինի կարեւորագույն եւ առաջնային խթաններից մեկը:

Երկրորդ կարեւորագույն խթանը,  դա ֆինանսական հնարավորություններն են՝ վենչուրային հիմնադրամներով եւ՛ պետական ֆինանսավորում, եւ՛ մասնավոր սեկտորի ֆինանսավորում: Ի՞նչ համադրությամբ սա կլինի: Պետությունը կկարողանա որքան ներդրումներ կատարել, սա արդեն իհարկե քննարկման խնդիր է, սակայն պետական մասնակցությունը, ֆինանսական մասնակցությունն ինքն իրեն արդեն, ես կարծում եմ, մասնավոր սեկտորի համար խթան է հանդիսանալու, բարձրացնելու է եւ՛ սրա կարեւորությունը, եւ՛ վստահելիության մակարդակը:

Երրորդ կարեւոր խնդիրը, դա խորհրդատվական եւ մարկեթինգային  աջակցությունն է: Գաղտնիք չէ, որ այսօր եւ՛ մարկեթոլոգների որոշակիորեն պակաս կա ՀՀ-ում, եւ՛ ձեռնարկությունների մի մասը արտադրում են, սակայն վաճառքի հետ պրոբլեմներ ունեն: Մենք վաղուց ենք խոսել այն մասին, որ անհրաժեշտ է աջակցություն մեր ձեռնարկություններին՝ թեկուզ խորհրդատվական, թեկուզ կազմակերպչական, իրենց ապրանքն արտահանելու համար: Սա պետք է լինի մեր կարեւորագույն տնտեսական ռազմավարությունը: Ահա, այս ոլորտում նույնպես, ուրեմն, տեխնոլոգիաների տրանսֆերտներ, կոմերցիալիզացիայի աջակցություն, ինչպես նաեւ, ուրեմն, այսինքն՝ առեւտրայնացման աջակցություն եւ շուկայագիտական աջակցություն: Սա երրորդ կարեւորագույն խթանն է: Այլ կերպ ասած՝ ձեռնարկությունը պետք է կարողանա տեսնել եւ իմանանալ, որ կլինեն հնարավորություններ, որտեղ ինքը կարող է արդեն իսկ պետությանը կամ պետական աջակցութամբ կառույցներին դիմելու՝ ստանալու համար շուկայագիտական աջակցություն եւ վաճառքի հանելու, արտահանելու իր ստեղծած ապրանքը: Սա մեկ այլ կարեւոր խթան է:

Եվս մեկ կարեւոր խթան: Սա, կարելի է ասել, ընդհանուր մթնոլորտն է լինելու, այսինքն՝ պետությունը գերակայություն է համարելու այս ոլորտը: Շատ եւ շատ ձեռնարկությունների ղեկավարների, գիտնականների հետ խոսելիս, գաղտնիք չէ, որ, ցավոք, այսօր մեր գիտնականների մի մասը գնում է արտասահման, նրանց հետ խոսելիս պարզ  է դառնում, որ եթե իրենք տեսնում են պետական գերակայություն, որ պետությունը գերակայում է, եւ սա համարում է մոտակա տարիների համար կարեւոր աշխատանքային ոլորտ, ապա իրենք պատրաստ են մնալ, սպասել եւ աշխատել 1 տարի հետո, 2 տարի հետո: Այսինքն՝ մարդիկ տեսնում եմ, որ պետությունը սա գերակայում է եւ տանելու է առաջ: Սա, կարծում եմ,  ինչ-որ տեղ հոգեբանական գործոն է, սակայն, կարծում եմ, դուք ինձանից ավելի լավ գիտեք, որպես տնտեսագետ, որ տնտեսության զարգացման եւ շուկաներում միգուցե նաեւ գների տատանման մի մասը, հա, համաշխարհային շուկաների հետ կապված, սա հոգեբանական նշանակություն ունի: Ես կարծում եմ, որ սրանք մի շարք խնդիրներ են:

Հաջորդ ոլորտը՝ արտոնությունների հիմնախնդիրը: Գիտեք, սա գաղափար է, մոտեցում է: Ես ասում եմ միջազգային փորձը: Տեսնենք, մենք այստեղ պետք է կարողանանք գտնել օպտիմալ տարբերակը, ինչ հնարավորություններ ունի պետությունը: Բնականաբար, համակարգի ստեղծումը պետք է ուղղված լինի պետության զարգացմանը, եւ հավասարակշռությունը ձեռնարկություններին տրվող հնարավորություններին, պետական բյուջեին, երկարաժամկետ ֆինանսական պլանավորման  հիմնահարցերի հավասարակշռության խնդիրը: Սա է: Երեւի ավելի մանրամասն խոսել այս մասին մի որոշ ժամանակ հետո, երբ որ նաեւ, կարծում եմ, վենչուրային հիմնադրամների շրջանակներում ակտիվ քննարկումներ կծավալվեն, եւ մենք եւս մեկ անգամ կանդրադառնանք այս խնդիրներին:

Պաշտպանության հիմնահարցերին ես անդրադարձա: Այս ոլորտում, իհարկե, մեզ պետք են նոր մոտեցումներ: Ես նորից եմ ուզում շեշտել, որ շատ կարեւոր են նաեւ երկակի տեխնոլոգիաները՝ քաղաքացիական եւ ռազմական, որոնք կնպաստեն նաեւ նոր տեխնոլոգիաներով աշխատող փոքր ձեռնարկությունների զարգացմանը: Հիմա, ո՞րն է մոտեցումը: Մենք պետք է կարողանանք անընդհատ խթանել փոքր եւ միջին սեկտորի ձեռնարկությունները, որոնք ստեղծում են աշխատատեղեր, որոնք առավել դինամիկ են երբեմն, եւ որոնց մեծ մասն այսօր, այո, կարող է  աշխատել նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում, նոր գաղափարներ, մի քիչ ավելի նորարարական, որովհետեւ մեծ ձեռնարկությունները, դա որոշակիորեն նաեւ մեծ շարժ է անհրաժեշտ, հա, այսպես, իներցիան այլ է, քան փոքր ձեռնարկություններում: Ահա, այս ոլորտում երկակի տեխնոլագիաները մի կողմից երկրի անվտանգության խնդիր են, մյուս կողմից՝ փոքր ձեռնարկությունների համար նոր աշխատանքի հնարավորություններ՝ եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրի դրսում: Ահա ես փորձեցի ուղղակի պատասխանել ձեր հարցերին: Շնորհակալություն:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Թաթուլ Մանասերյան:

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Մարկեթինգային ուսումնասիրությունների գծով պետական աջակցության մասով, որքան ինձ հայտնի է, այսօր մատչելի է զարգացման հայկական գործակալության կողմից տրամադրվող կամ ակնկալվող նման ծառայությունները: Ուրիշ այլ կառույցների ակնկալիք դժվար լինի, եւ եթե  մենք խոսում ենք շուկայական տնտեսության մասին, ապա, բնականաբար, նման որակյալ ծառայություններ կարող ենք ակնկալել մասնավոր կառույցներից՝ փոքր, միջին կամ անվանի ֆիրմաներ, այ, այդ իմաստով, ինչպե՞ս եք տեսնում առանց պետական ֆինանսավորման, որ չի հասնելու մասնավորին եւ իմաստ չունի, ինչպե՞ս կարելի է խթանել, որ մատչելի լինեն: Շնորհակալություն:

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Ընդմիջում: Ընդմիջումից հետո կշարունակենք մեր աշխատանքները:
 


Ժամը 14:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շարունակում ենք մեր աշխատանքները։ Այժմ Մհեր Շահգելդյանը կպատասխանի Թաթուլ Մանասերյանի հնչեցրած հարցին։ Նախապատրաստվի Արշակ Սադոյանը։

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-Հարցը վերաբերում էր շուկայագիտական աջակցության խնդիրներին։ Ուղղակի, մի շարք հստակ մոտեցումներ։ Առաջինը  խնդիրը դա հայկական  զարգացման գործակալության շրջանակներում աշխատող կառույցն է, որի միջոցով հնարավոր է։ Դա մեկ։ 2-րդ խնդիրը հնարավոր է, կարծում եմ, նման աջակցություն ցուցաբերել համալսարանական համապատասխան կառույցների  շրջանակների միջոցով։ Սա հետագայի խնդիր է, որովհետեւ արտասահմանյան երկրներում նման մոտեցումների ես հանդիպել եմ։

3-րդը՝ այսօր բազմաթիվ ձեռնարկություններ կան եւ ոչ մեծ ձեռնարկություններ, որոնք դիմում են մասնավոր սեկտորում գործող խորհրդատվական ընկերություններին հատկապես շուկայագիտական ոլորտներում։ Այս դեպքում նույնպես կարող է լինել աջակցություն։ Դիցուք, պետությունը կարող է, միգուցե,  մրցութային կարգով կամ այլ տարբերակներով, բացի ֆինանսավորման համապատասխան գիտ մասնավոր սեկտորի խորհրդատվական ընկերությունների համար, արդեն այս ձեռնարկություններին ինովացիոն գործունեության ոլորտում գործող արդյունաբերական արտադրական ձեռնարկություններին շուկայագիտական խորհրդատվություն տալու համար։ Այսինքն՝ տվյալ դեպքում մենք կարողանում ենք ունենալ պետության ֆինանսական աջակցություն նույն մասնավոր սեկտորին, որը    իր հերթին կարող է աջակցել նաեւ այլ ձեռնարկությունների, որոնք գործելու են մասնավոր հատվածում, մասնավոր ձեռնարկությունների շրջանակներում։ Սա մեխանիզմներից երեքը ես շեշտեցի, սակայն այդ մեխանիզմները կարող են լինել բազմաթիվ։ Միգուցե հետագայում մենք ավելի ընդլայնող այդ մասին մտքեր կարող ենք փոխանակել։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Լավ։ Հաջորդ հարցը՝ պատգամավոր Արշակ Սադոյան։

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Պրն Շահգելդյան, ես օրենքի նախագիծը  կարդում եմ. «Պետական ինովացիոն քաղաքականության  իրականացումը։ Ինովացիոն գործունեության պետության աջակցությունը իրականացվում է ինովացիոն գործունեության աջակցության տարեկան ծրագրով։ Այսուհետեւ՝ ծրագիր»։ Լավ։ Հլա էսքանի վրա, տարեկան ծրագրով։ Խնդիրը հետեւյալն է։ Ինովացիոն գործունեության պետական աջակցությունը շատ ավելի երկարաժամկետ մոտեցումներ է պահանջում։ Առավել եւս երկիր մեր տիպի, երբ անհրաժեշտ է որոշակի հեռանկարային գործունեություն։ Եվ բնական է, որ ինովացիոն գործունեության ծրագիրը պետք է լինի ոչ միայն տարեկան, այլեւ որոշակի հետ։ Եվ այս հարցերի հետ կապված հաջորդ բանը։ Տարեկան ծրագիր մշակում եւ իրականացնում է կառավարությունը։ Տարեկան ծրագիրը պետության առավել եւս հեռանկարային ծրագրերը, պետք է լինեն օրենք, օրենքն ընդունվի օրենսդիր մարմնի կողմից, թե՞ դա պետք է լինի այս կամ այն կառավարության ընդամենը տարեկան ծրագիր, որը որոշակի պարտավորություններ, եթե սահմանի, սահմանում է միայն կառավարության համար եւ կառավարության գործունեության տեսակետից։ Մինչեւ երբ մենք պետք է գլուխներս թաղենք ավազի մեջ եւ փորձենք ծրագրի գաղափարը դնել միայն կառավարության վրա, որովհետեւ ծրագրի իմաստը ԱԺ-ն է։ Պետությունը՝ օրենքի կարգի ընդունված։  Սա 1-ին հարց։

2-րդ հարցը վերաբերում է պետական աջակցության խնդիրներին, եւ ես կուզենայի պարզել մի բան։ Ամեն մի ինովացիոն ծրագիր առաջին հերթին պետք է իր հիմքում ունենա, ծանոթանա միջազգային փորձին։ Ծանոթանա, թե ի՞նչ նորություններ կան աշխարհում։ Եվ բնական է, համար 1-ին խնդիրը պետք է լինի ինֆորմացիոն աջակցությունը պետության կողմից։ Եվ բնական է համար 1-ին խնդիրը մեզ համար պետք է լինի ինտերնետ հասանելիության ծառայությունների բարելավումը ՀՀ-ում, պետք է լինի խնդիր աջակցել, օրինակ, այստեղ կաբիզնես-ինկուբատոր։ Ինչ որ պատճառով չկա ինֆորմացիոն ինկուբատոր, որ մենք ունենք եւ որին պետք է ամեն ձեւի մասնակից դարձնենք այս պրոցեսները։ Եվ այստեղ այս ինտերնետ հասանլիության հետ կապված որոշակի խնդինրներ էլ չեն դրվում։

Եվ վերջապես ես կուզեի մի հարց էլ պարզել։ ԱԺ-ը որոշակի դերակատարում պետք է ունենա, որովհետեւ, իսկապես, զանգվածային պրոցես պետք է լինի ինովացիոն պրոցեսը, եւ մեծամասնական կարգով ընտրված պատգամավորները, կուսակցությունները որոշակի դեր պետք է ունենան այս պրոցեսում։ Սա միայն կառավարության կամ գործադիրի գործը չի։

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Իրականության մեջ այսօր կա մշակված ինովացիոն գործունեության ռազմավարություն։ Ռազմավարությունը համապատասխան փաստաթուղթ է, որին ես ծանոթ եմ, եւ կա հայեցակարգ։ Այսինքն՝ ծրագրավորման այս փուլերը, ըստ էության, իրականացվել են հայեցակարգ,  ռազմավարություն, եւ հիմա բերված է օրենք։ Միգուցե, մենք կարող ենք համատեղել, նայել, պրն Սադոյան, որովհետեւ այս ոլորտը պետք է կապված լինի երկարաժամկետ ծրագրավորման եւ ռազմավարության իրականացման եւ մշակման հետ։

2-րդ խնդիրն է, թե ռազմավարությունը ԱԺ-ում պետք է հաստատվի եւ ի՞նչ տեսքով։ Այս ոլորտում կան փաստաթղթեր, որոնք օրենքի ձեւով չեն ներկայացված։ Չնայած, օրինակ, ազգային անվտանգության ռազմավարությունը, որն այսօր մշակվում է համապատասխան աշխատանքային խմբի կողմից, այն ներկայացվելու է որպես օրենքի նախագիծ։ Այսինքն՝ ազգային անվտանգության ռազմավարությունը նախատեսում ենք ներկայացնել ԱԺ-ի հաստատմանը՝ որպես օրենքի նախագիծ։ Այսինքն՝ այսպիսի նախադեպ, ըստ էության, ունենք։ Սա հիմնահարց է, եւ սրա մասին պետք է մտածենք։ Ես հակված եմ, որ քաղաքական ուժերը պարտադիր կերպով կարողանան քննարկել եւ կարծիքներ արտահայտել այնպիսի կարեւորագույն ոլորտի ռազմավարության վերաբերյալ, ինչպիսին նորարարական գործունեությունն է կամ ինովացիոն գործունեությունը, որովհետեւ սա մեր ապագա տնտեսության զարգացման հիմքը պետք է լինի, եւ մենք այլընտրանք չունենք։ Մի քանի ճյուղեր, որոնցից կարեւորագույնը սա պետք է լինի։ Մտածենք։

Ինովացիոն գործունեության տարեկան ծրագիրը։ Իհարկե, տարեկան ծրագիրը պետք է հենվի հայեցակարգի եւ ռազմավարության վրա։ Այսինքն՝ մենք պետք է հստակորեն տեսնենք եւ պատկերացնենք մեր երկարաժամկետ նպատակները։ Այսինքն՝ ունենանք տեսլական, ունենանք նպատակներ եւ հասկանանք՝ որոնք են դրանք։ Հակառակ դեպքում ծրագիրը կմնա ինքնանպատակ։ Մի բան, ամեն տարի որոշակի լոկալ խնդիրներ լուծելու համար, ինչը ընդունելի չէ։

Ծրագիրը պետք է հենվի ռազմավարական մոտեցումների վրա։ Արդեն ասվեց, որ ծրագիրը հաստատվելու է ԱԺ-ում եւ համապատասխան ստանալու է նաեւ բյուջետային ֆինանսավորում։ Սրանք մոտեցումներն են։

Ռազմավարության մասին ես դժվարանում եմ ասել։ Միգուցե կարելի է այս մասին մտածել, քննարկումներ կազմակերպել, այս մոտեցումները հստակեցնել։

2-րդ՝ պետության ինֆորմացիոն աջակցությունը եւ ինտերնետ ծառայությունների բարելավումը։ Նույնպես կարեւորագույն խնդիրներից մեկն է եւ այստեղ ՀՀ-ն ունի հիմնախնդիր։ Այսօր ինտերնետ ծառայությունները ՀՀ-ում գաղտնիք չէ, որ իրենց ծառայությունների մատուցման արագությամբ եւ որակով ետ են մնում մեր հարեւաններից։ Այդ թվում՝ Վրաստանից, եւ այստեղ մենք ունենում ենք խնդիր։ Մենք ասում ենք, որ մեր գերակայություններից է նոր տեխնոլոգիաների զարգացումը, այդ թվում՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը, որի կարեւորագույն մասը ինտերնետ ծառայությունն է։

2-րդ՝ այսօր սա նաեւ առնչվում է անմիջականորեն  սփյուռքի մեր գիտնականների հետ աշխատելու համար, որովհետեւ մենք կարող ենք ստեղծել վիրտուալ դաշտ հայկական։ Այդ թվում՝ աշխատել նաեւ ինովացիոն ոլորտներում լիովին համաձայնեցված։ Այստեղ մենք ունենք խնդիր եւ կարծում եմ, որ մենք պետք է շատ լուրջ մտածենք։ Մոտավորապես, մի քանի ամիս առաջ տեղեկություն եկավ այն մասին, որ «Միքրոսոֆթ» ձեռնարկությունը Թուրքիայում ստեղծում է համապատասխան ձեռնարկությունների համալիր՝ ԱՄՆ-ում գտնվող նմանատիպ համալիրի մոտեցումներով։ Այսինքն՝ տարածաշրջանում մենք ունենում ենք մեծագույն կենտրոն, որը գուցե տարիների ընթացքում կսկսի աշխատել, եւ  մեր մրցակցային առաջնայնությունը եւ մեր գերակայությունները աշխատելու եւ այս ոլորտում նաեւ դառնալու տարածաշրջանային կենտրոններից մեկը, սկսում է խնդիրներ ունենալ։ Սա նույնպես լրջագույն պետք է նայենք։

Ներկայացնել այստեղ նաեւ ինտերնետ ծառայությունների կամ ինֆորմացիոն ծառայությունների ոլորտում պետության աջակցությունը, թե չէ, սա նույնպես կարծում եմ քննարկելու խնդիր է։ Ես կարծում եմ, որ ինտերնետ ծառայությունների ոլորտում աջակցության մոտեցումը արդեն իսկ որոշակիորեն ներառված է, սակայն, եթե կլինեն ձեւակերպումներ, ասենք, մոտեցումներ, կարող ենք մտածել եւ, եթե գտնենք, որ դա անհրաժեշտ է եւ չի ձեւակերպվում այս խնդիրների շրջանակներում, ապա օրենքի շրջանակներում կարող ենք դա ներառել, որովհետեւ լրջագույն հիմնահարցերից մեկն է այսօր։ Եթե մենք մոտակա տարիներին չբարձրացնենք ինտերնետ ծառայություններից օգտվելու հնարավորությունները, ինչպես նաեւ ինտերնետ ծառայություններ մատուցելու արագությունը, ապա ՀՀ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը սկսելու է խոչընդոտներ ունենալ։ Սա իմ անձնական կարծիքն է։

Բնականաբար, ԱԺ-ի դերն ու նշանակությունը պետք է լինի։ Ես հասկանում եմ, որ այս հարցը դուք առնչում եք երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի հետ եւ ծանոթ եմ ծրագրային ձեր գաղափարին եւ  մոտեցումներին։ Իհարկե, ԱԺ-ում քննարկումները պետք է լինեն։ Այստեղ նշված է ԱԺ-ում մեկ տարվա ծրագրերի վերաբերյալ քննարկումները։ Բայց ես կարծում եմ, որ կան նաեւ այլ մեխանիզմներ, այլ մոտեցումներ։ Մենք կարող ենք անդրադառնալ լսումների, մենք կարող ենք անցկացնել քննարկումների տարբերակով։ Այլ տարբերակներով նաեւ, երբ ԱԺ-ում ներկայացված անհատ պատգամավորները, խումբ-խմբակցությունները ներկայացնող պատգամավորները, եւ խումբ-խմբակցությունները կկարողանան ներկայացնել իրենց տեսակետներն ու կարծիքները։ Ըստ իս, այն  ինչ առնչվում է երկրի, պետության զարգացման ռազմավարության եւ ռազմավարական ոլորտների զարգացման հետ, ես բառախաղ չեմ անում, սա, իսկապես, ձեւակերպումը ճիշտ եմ տալիս, այդտեղ քաղաքական ուժերի կողմից քննարկումները, կարծիքների արտահայտումը եւ համադրությունը տեսակետների, որը իրականացվում է խորհրդարանում, իմ կարծիքով խիստ կարեւոր է։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Սամվել Բալասանյան։ Ներողություն, պրն Բալասանյան։ Արշակ Սադոյան։

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Շնորհակալություն պատասխանի համար։ Ես կարծում եմ, որ ԱԺ-ում էլ երբեմն այնպիսի պրոցեսներ են գնում, որ, իսկապես, ցավալի է եւ արձագանք չի ստանում։ Ուրեմն, ինտերնետ հասանելիության ծառայության հետ իմ մոտ կա երեք բողոք, որ մարդիկ ուղղակի մտել են նորարարական գործունեության հետ կապված ինտերնետ սայթեր, փորձել են նորություններ քաշել, տեղեկատվություններ, «ԱրմենՏելը» դա ձեւակերպել է որպես միջքաղաքային, միջազգային խոսակցություն բարձր սակագներով։ Մենք ոչ միայն չենք պաշտպանում, այդ բացահայտ անօրինականությունները այստեղ հնչում են, արդարադատության նախարարը փորձում է մեղադրել մեզ, որ մենք իզուր տեղը հարցեր ենք բարձրացնում, երբ իրականում ինտերնետ ծառայությունը ոչ միայն հասանելիությունը, մատչելիությունը չի բարձրանում, այլ վճարն է դիտմամբ բարձրացվում, որպեսզի «ԱրմենՏելը» շատ փող աշխատի։ Սա է իրականությունը։

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես հիմնախնդրին ծանոթ եմ, երբ մի շարք դեպքերում ինտերնետի միջոցով հեռախոսային խոսակցությունների հաշիվներ են եկել քաղաքացիներին։ Այս խնդիրը, ըստ իս, իր ընդհանրության մեջ առնչվում է ինֆորմացիոն անվտանգության խնդիրներին, այդ թվում՝ սկսած տնտեսավարող սուբյեկտների համար, անհատ քաղաքացիների համար, միջազգային ինֆորմացիոն տարածքում ՀՀ շահերի պաշտպանության համար։ Ինֆորմացիոն տեղեկատվական անվտանգության հիմնահարցին նույնպես մենք պետք է մոտենանք օրենսդրական կարգավորման տեսանկյունից։ Եվ, ըստ իս, այստեղ մի քանի հիմնահարցեր կային, որոնք դուք բարձրացրեցիք, դա առաջինը ինովացիոն ձեռնարկությունների տնտեսական գաղտնիքի եւ այդ գաղտնիքների ձեռքբերման հետ է կապված։ Այսինքն՝ հակեռները կոտրում են տվյալների բանկը, այստեղ «դրամատուն» բառը նպատակահարմար չի լինի օգտագործել, եւ այնտեղից կարողանում են գողանալ։ Տարբեր երկրներում սա առկա է։ Ես էլ չեմ խոսում պետական կառավարման համակարգերի, անվտանգության համակարգերի վերաբերյալ, երբ մեր տարբեր արեւմտյան երկրներից պարբերաբար նման տեղեկություններ ենք ստանում, որ մուտք է գործվել այս կամ այլ համակարգեր։

Հարցը, ինքնըստինքյան, բավականին լայն է, եւ կարծում եմ, այս հարցին կանդրադառնանք։ Հանձնաժողովը նախատեսում է, այսօր դեռեւս դա գաղափար է եւ մենք քննարկում ենք այդ գաղափարը, կազմակերպել եւ անցկացնել տեղեկատվական անվտանգության վերաբերյալ լսումներ կամ քննարկումներ, որտեղ մենք կտեսնենք եւ կփորձենք մոտենալ ամբողջ համակարգի գործունեությանը։ Կարծում եմ, որ հետագայում չպետք է տարբերակենք կամ չկտրենք անվտանգություն-զարգացում հարաբերությունները։ Ամբողջ համակարգի անվտանգություն, որը թույլ է տալու այդ ձեռնարկություններին, նաեւ ինովացիոն գործունեության ոլորտում աշխատող ձեռնարկություններին, որոնք մտավոր արտադրանքի ոլորտում են աշխատում, ինչը եւ տեղավորվում է նույն համակարգիչների մեջ,  լինել ավելի պաշտպանված, տեսնել ինչպես է գործում այդ համակարգը եւ ինչպիսի իրավական կարգավորում է պետք լինելու։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Սամվել Բալասանյան։

Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

-Պրն Շահգելդյան, ես ճիշտն ասած, իմ հարցը տվեցի նախորդ զեկուցողին։ Ձեզանից նույնպես ուզում եմ հստակեցնել՝ կապված ինչպիսի՞ ֆինանսավորում կարող է լինել։ Բնական է, վենտուրային հիմնադրամի հետ կապված ասացիք, որ նախագիծ եք մտցնելու եւ որոշ արտոնություններ։ Ընդունեցինք օրենքը, եւ պետք է  հաջորդ բյուջեի ժամանակ համապատասխան գումար տրվի տվյալ ծրագրերը իրականացնելու համար համապատասխան մեխանիզմով, որը նկարագրված է օրենքում։  Ես կուզեի հասկանալ, թե ինչի՞ մասին է խոսքը, ինչքա՞ն ֆինանս է տրվելու, ի՞նչ ծրագրերի տակ։ Այսինքն՝ փորձեք ֆինանսների հետ կապված մանրամասնել, թե ինչպիսի՞ պատկերացում կա հետագայում ինովացիոն գործունեությունը զարգացնելու համար։

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Ես փորձեմ պատասխանել։ Այստեղ կա երկու խնդիր, որ ուղղակի ասել, թե հիմնականում ինչպիսի քանակով ֆինանսներ են հատկացվելու բուն թվային արտահայտությամբ, բավականին դժվար կլինի այն պարզ պատճառով, որ այսօր օրենքը դեռեւս չի ընդունվել։ Մենք կարող են անել կանխատեսողական մոտեցումներ, եւ ձեր հարցը խիստ կարեւոր եւ անհրաժեշտ է, որպեսզի պարզ լինի, որ եթե մենք դեկլարատիվ ներկայացնում ենք, ապա հետագայում նյութական ի՞նչ հնարավորություններ ենք դնելու սրա տակ։ Ես կարծում եմ, որ մի շարք խնդիրների վրա ուղղակի ըստ հոդվածների պետք է ուշադրություն դարձնել։ Եվ  այսօր կարող ենք սահմանել, թե ո՞ր հոդվածները  առավել գերակա պետք է լինեն, եւ ո՞ր հոդվածները պակաս գերակա։  Խնդիր 1-ին։ Ըստ 1-ին եւ կարեւորագույն խնդիրը, իհարկե, լինելու է կադրերի պատրաստման հիմնահարցը։  Մի օրինակ բերեմ։ Աշխարհում այսօր ինովացիոն գործունեությամբ առավել մեծ չափով զբաղվում են այնպիսի ձեռնարկություններ, որոնց բնութագիրը այն է, որ սրանք նախնական ձեռնարկություններ են, որոնց ստեղծումը, որը հստակ մասնագիտական մոտեցումներ է պահանջում, անհրաժեշտ են կադրեր։ 1-ին եւ կարեւոր հիմնահարցը, կարծում եմ, կադրերի պատրաստումն է լինելու։  Այս տեսանկյունից կրթական համակարգում եւ վերապատրաստման մեխանիզմների շրջանակներում օրենքը նույնպես նախատեսում է կադրերի պատրաստում։

2-րդ կարեւորագույն խնդիրը, ըստ իս, խորհրդատվական գործունեությունն է։ Շվեյցարիացի մասնագետ Քրիստիան Չոշլիգը, որը անդրադարձ է կատարել հավենճյուղային խնդիրներին, իր կարծիքներից մեկի ժամանակ  նշել է, որ այս ոլորտում երբեմն խորհրդատվություն տրամադրելը եւ կառավարչական աջակցություն տրամադրելը, ինչպես նաեւ շուկայագիտական, շատ ավելի կարեւոր է եւ զուտ ֆինանսական աջակցություն ցուցաբերելը։ Այսինքն՝ 2-րդ խնդիրը այս աջակցությունը պետք է լինի։

3-րդ կարեւորագույն խնդիրը,  ըստ իս, որ նաեւ նույնպես ֆինանսներ է պարունակելու, դա հնարավորինս աշխարհում տեղ գտած նորարարական գաղափարների տվյալների բանկի ստեղծումը եւ տրամադրումն է։ Այսինքն՝ մեր ձեռնարկությունները պետք է ծանոթ լինեն աշխարհում ինչպիսի՞ նորարարական մոտեցումներ կան, ինչպիսի՞ հայտնագործություններ կան, որոնք կարողանան կիրառել։ Բնականաբար, 2-րդ խնդիրը կարեւորագույն, պետք է աջակցություն ցուցաբերվի, որպեսզի մեր գիտնականների հայտնագործությունները նույնպես տեղավորվեն եւ ամբողջացվեն հայկական շուկայում եւ արտահանվեն, դուրս գան միջազգային այնպիսի կառույցներ, որոնք հնարավորություն են արտասահմանում տրվամադրել։ Կարծում եմ, որ սա ֆինանսավորման եւս կարեւորագույն աղբյուրներից մեկն է լինելու։ Ահա այսպիսի գերակայություններով, ես չեմ խոսում երկարաժամկետ կանխատեսողական ծրագրերի, շուկայի կանխատեսման եւ այլնի հետ, որը կարծում եմ ինքնըստինքյան պետք է արվի։ Զուտ այս ոլորտում ֆինանսավորումը այս ոլորտների խնդիրն է։ Տոկոսային հարաբերակցությամբ այս հերթականությամբ տոկոսային գերակայություններ կլինեն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Լավ։ Հարցերն ավարտվեցին, պրն Շահգելդյան։ Շնորհակալություն։ Այժմ՝ հերթագրում ելույթների համար։ Քանի որ երկու հեղինակ էր՝ կառավարությունից եւ խորհրդարանից։ Մի փոքր թյուրիմացություն ստացվեց։ Մենք փոքր-ինչ հետո կանդրադառնանք ելույթներին։ Հերթագրումը կրկին կանցկացնենք։ Այժմ լսենք հարակից զեկուցողին, որը կներկայացնի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի տեսակետը։ Այն կներկայացնի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի նախագահող, հարգելի խորհրդարան, արդեն բազմիցս ասվեց, որ այսօր յուրաքանչյուր երկիր աշխարհում, որը ուզում է ունենալ ռեալ սեկտոր, եթե ուզում է ունենալ արագ զարգացող, արդյունավետ ռեալ սեկտոր, ուզի, թե չուզի, պարտադրված է վարել ինովացիոն քաղաքականություն, պարտադրված է ունենալ ինովացիոն հզոր համակարգ, որովհետեւ այսօրվա իրողությունները պարտադրում են, որովհետեւ իրապես աշխարհը այսօր շատ է փոխվել եւ փոխվում է անընդհատ։ Աշխարհը ամեն օր դառնում է մի քիչ ավելի գիտելիքատար, գիտությունատար, ամեն օր ավելի հիմնվում է գիտության  եւ արդյունաբերության կապի վրա եւ  գիտելիքների վրա։ Բնական է, որ սա ի վերջո պիտի անդրադառնա տնտեսության մեջ, դա ի վերջո ավարտը տնտեսական գործունեության արդյունքն է։ Այդ փոփոխությունն իրականում ամենուրեք է եւ ուզում եմ մի փոքր բան ներկայացնել։ Վերջերս կարդացի մի դիտարկում, որ 21-րդ դարում անգամ թվաբանական խնդիրների ձեւակերպումը պետք է փոխված լինի։ Եթե 20-րդ դարի կեսերին թվաբանական խնդիրը ձեւակերպված էր մոտավորապես այսպես՝ փայտահատը հատեց 20 ծառ, ստացավ դրա համար 100 դոլար եւ դրա չորս հինգերորդը ծախսերն էր, որքա՞ն է կազմում շահույթը, ապա 21-րդ դարը իր իրողություններով թելադրում է խնդրի հետեւյալ ձեւակերպումը՝ փայտահատը հատեց 20 ծառ, ինչպե՞ս եք դուք վերաբերվում փող աշխատելու այդպիսի միջոցին։ Կարծում եմ, որ փոքրիկ այս կատակի մեջ, այս հումորի մեջ, այնուամենայնիվ, մեծ իմաստություն, ճշմարտություն կա, եւ կարծում եմ, որ այն բոլոր երկրները, որոնք կարողացել եւ կարողանում են գնալ այս ճանապարհով, գալու եւ հասնելու են իրականում արդյունքների եւ հզոր տնտեսություն ունենալու։ Եվ ուզում եմ ուրախությամբ ասել, որ Հայաստանի համար նույնպես այս ճանապարհն է, ըստ իս, միակ ճանապարհը։ Ինչպես տեսաք, այդ կարծիքը կիսում է նաեւ կառավարությունը, այս կարծիքը կիսում է «Օրինաց երկիր» կուսակցությունը, եւ կարծում եմ, որ շատերը, եւ մեր տնտեսագետ գիտնականների մեջ, եւ մեր արդյունաբերության ղեկավարների մեջ կան, որոնք նույնպես այս կարծիքին են։

ՀՀ համար տնտեսության ժամանակակից իրական հատվածի ստեղծման համար ամենարդյունավետ, ես կասեի միակ ճանապարհը դա ազգային ինովացիոն համակարգի ստեղծումն է։ Հատկապես, եթե ազգային ինովացիոն համակարգի ստեղծումը  մենք զարգացնում ենք զուգահեռաբար փոքր միջին ձեռնարկատիրության  պետական աջակցության համակարգերի հետ։ Կարծում եմ, որ սա այն  երկու հիմնական հենքերն են, հիմնասյուներն են, որոնց վրա մեռյալ սեկտորը կարող է զարգանալ։

Այս ամենից ելնելով է, որ ՀՀ կառավարությունը դեռեւս 2005թ. սկզբին, հունվար ամսին հաստատեց ՀՀ-ում ինովացիոն գործունեության հայեցակարգը, որը ուղղված է բարենպաստ ինովացիոն միջավայր ապահովելու համար եւ տնտեսական եւ գործընկերային գրավչություն ունեցող  ինովացիոն ազգային համակարգի հետեւողական ձեւավորման համար։ Հայեցակարգում առաջադրված դրույթների իրագործման համար 2005թ. սեպտեմբերին կառավարությունը եւս հաստատեց ՀՀ-ում ինովացիոն համակարգի ձեւավորման 2005-2010թթ. ծրագիրը, եւ այդ ծրագրում ներառված է համալիր միջոցառումների այն  պլանը, որոնցով 5-6 տարիների ընթացքում կիրագործվի ազգային ինովացիոն համակարգի ստեղծումը, ձեւավորումը։

Այս հայեցակարգի մեջ եւ այս ծրագրի մեջ առաջատար տեղերից մեկը գրավում է իրավական դաշտի ստեղծումը, այն բացի լրացումը, որ մենք ունենք իրավական դաշտում, եւ այսօր սեղանին դրված խնդրո առարկա հանդիսացող «Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին» օրենքը, ըստ իս, այդ իրավական դաշտի ստեղծման քայլերից մեկն է ինովացիոն համակարգի իրավական դաշտի ստեղծման առաջին քայլը, բայց ոչ միակը, ոչ վերջինը։ Եվ այս օրենքի ընդունումից հետո կառավարությունը մեր ուշադրությանը կներկայացնի  եւս մի քանիսը, որոնք ծրագրված են, որոնց վրա ներկայումս աշխատանքը կատարվում է, եւ ուրեմն,  այս բոլորի ընդհանրությունը, ամբողջացումը կհանդիսանա ազգային ինովացիոն համակարգի իրավական հենքը։ Բացի իրավական մոտեցումից, իրավական կազմող մասից, կան այդ հայեցակարգի մեջ եւս մանրամասներ, եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որպեսզի մենք կարողանանք այս ամենի շուրջ մեր քննարկումները ծավալենք, ինչպես նաեւ կարծիքներ հայտնենք սրա շուրջ։ Այսօր խնդրո առարկա հանդիսացող օրենքի նախագիծը, ինչպես ասացի, ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին է, եւ  օրենքի նախագիծը խնդիր ունի դնել պետական ինովացիոն քաղաքականություն։ Այդ թվում՝ պետական ինովացիոն ծրագրի ձեւավորում, իրականացման իրավական հիմքեր, սահմանել ինովացիոն գործունեության պետական աջակցության հիմնական ուղղությունները։ Այս մի քանի հարցերի վրա է  զետեղված ուշադրությունը օրենքի հոդվածներում։ Օրենքի 1-ին գլուխը ներկայացնում է ընդհանուր դրույթները, եւ այստեղ ներկայացված են հիմնական այն սահմանումները, որոնք օրենքում կիրառված են։

2-րդ գլուխը վերաբերում է ինովացիոն  գործունեության տեսակներին եւ սուբյեկտներին։ 3-րդը, ըստ իս, ամենակարեւորը, ինովացիոն գործունեության պետական աջակցությանը վերաբերող, պետական աջակցության ձեւերին, մեխանիզմներին, ֆինանսավորման աղբյուրներին վերաբերող եւ իրականացման ձեւերին վերաբերող գլուխն է։ Կարծում եմ, արդեն բազմակողմանիորեն ներկայացվեց օրենքի բովանդակությունը։ Ինչի՞ մասին կուզենայի ասել։ Ուրեմն, կուզենայի ասել ցանկություններս, որ կուզեի հաշվի առնված լինեին օրենքի նախագծում։ Առաջինը այն է, որ «Պետական աջակցություն» գլխում, որտեղ ներկայացված է, որ ֆինանսական ապահովումը կատարվելու է պետական բյուջեի միջոցներով, ոչ միայն պետական բյուջեի միջոցներով, մի շարք ուղղություններով նաեւ պետական բյուջեի միջոցներով արտացոլվելով պետական բյուջեի մեջ մեկ տողում, կարծում եմ, որ լավ կլիներ, որպեսզի մենք կարողանայինք գտնել այնպիսի մի ձեւ, որպեսզի ԱԺ-ը ոչ միայն անդրադառնար ֆինանսական տեսակետից պետական աջակցության ծրագրին։ Այսինքն՝ հաստատեր ընդամենը մեկ թիվ, այլեւ հնարավորություն ունենար ինովացիոն պետական աջակցության ծրագրին նաեւ մասնակցել նաեւ բովանդակային տեսակետից։ Դրա իրավործման ձեւի մասին երեւի թե արժե մտածել, որովհետեւ չեմ կարծում, որ հենց այնպես գրենք, որ ԱԺ-ը հաստատում է, եւ դրանով խնդիրը լուծված կունենանք։ Կարծում եմ, կարող ենք նաեւ բավական խոչընդոտներ արդյունավետ գործելու համար այս պարագայում ունենալ։ Բայց կուզեի, որ կառավարությունը խորհեր այս թեմայով, եւ մենք կարողանայինք գտնել այնպիսի մի ձեւակերպում, որի դեպքում ԱԺ-ը տեղյակ լիներ ոչ միայն ֆինանսական առումով այս ծրագրին, այլեւ բովանդակային առումով։

2-րդ ցանկությունը, որ կուզենայի արտահայտել, այն է, որ մեր կառավարության որոշման մեջ հաստատած համակարգի ձեւավորման ուղղությունների մեջ կան այսպիսի ուղղություններ, բացի ինովացիոն ոլորտի իրավական դաշտի ստեղծումից կան նաեւ հարկաբյուջետային, վարկային, մաքսային քաղաքականության մշակում եւ կատարելագործում։ Կարծում եմ, որ սրանց տեղը նույնպես պետք է լինի պետական աջակցության ծրագրի մեջ որպես պետական աջակցության ձեւերից կամ մեխանիզմներից մեկը կամ մի քանիսը։ Քանի որ նաեւ քննարկման ընթացքում խոսվեց այն մասին, որ օրենքը, որ այսօր մեր առջեւ դրված է, սա դեկլարատիվ օրենք է, ես կուզեի անդրադառնալ այսպիսի մի բանի։ Այս «դեկլարացիա» բառը, կարծես թե, մեզ համար անպատվական հայհոյական մի բառ է դարձել։ Ես չեմ կարծում, որ այս բառի մեջ վատ բան կա։ Դեկլարացիան հայտարարություն է, որը շատ անհրաժեշտ է։  Պետությունը, կառավարությունը այս օրենքի դեկլարատիվ բնույթով հանդերձ ի՞նչ է անում՝ հայտարարում է իր վարքագծի, մոտակա տարիներին իր վարվելակերպի, իր կողմից որդեգրվող քաղաքականության մասին։ Եվ այդ հայտարարությունը խիստ կարեւոր է, ժամանակին է եւ պետք է կատարվի։ Ո՞րն է դեկլարատիվության թերությունը։ Երեւի այն, որ այդ դեկլարացիան լինի մերկապարանոց, լինի առանց որեւէ շարունակության, առանց որեւէ լուրջ հիմքի կամ լուրջ մեխանիզմների, լուրջ միջոցառումների, որոնք հետագայում գալու են այդ դեկլարացիան կատարելու համար։ Եթե այդ ամենը չլինի, ապա դեկլարատիվությունը վնաս է, բայց այն իր էությամբ այս տեսքով, որ այսօր գոյություն ունի, դրված է, դա դեկլարացիա է, շատ լավ հայտարարություն է կառավարության կողմից, պետության կողմից, որով նա հրապարակում է, հայտարարում է իր գերակայությունները, իր վարվելակերպը, իր քաղաքականությունը, որը վարելու է մոտակա տարիներին, եւ սա ողջունելի է։ Միայն կուզենայինք, որ այսպիսի լրջագույն տնտեսական մեխանիզմները, ինչպիսիք են հարկաբյուջետային քաղաքականությունը, վարկային, մաքսային քաղաքականությունը տեղ գտած լինեին, եթե ոչ այսօր առաջին քայլերի ժամանակ, ապա հաջորդ քայլերի մեջ տեղ գտած լինեին, եւ մենք կարողանայինք ասել, որ այս մեխանիզմները օգտագործելով կարող ենք նպաստել, աջակցել ինովացիոն համակարգի ձեւավորմանը եւ կայացմանը։

Այստեղ մի տարր կա՝ կապված ինովացիոն գործունեության ակտիվացման նպատակով առեւտրային բանկերի կողմից գերակա ուղղություններին համապատասխան ինովացիոն նախագծերի  վարկավորման համար պետական երաշխիքների գոյության մասին։  Սա նույնպես, ըստ իս, պետական աջակցության ձեւերից մեկը կարող է հանդիսանալ, եւ կարծում եմ, որ կառավարության ծրագրերի մեջ սա նույնպես պետք է լինի առաջատար ուղղություններից մեկը։  Քանի որ այս օրինագծի մասին, իսկապես, շատ խոսվել է եւ բավականին մանրամասն ներկայացվել է, ուզում եմ ընդամենը ողջունել կառավարության վարվելակերպը, մոտեցումները, որ  այսպիսի կարեւորագույն, հիմնարար, ֆունդամենտալ բնույթի քայլերով է հանդես գալիս, ինչպիսին է ազգային ինովացիոն համակարգի ստեղծումը։ Բոլորս հասկանում ենք, որ սա մեկ օրվա, մեկ տարվա գործ չի, բայց ծրագրերը, որոնք սեղանին են, բավականին լավ են կազմված, եւ մեզանից է կախված, թե որքանով արդյունավետ սրանք կիրագործվեն։ Իսկ որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, կարծում եմ, դրան համակարծիք են բոլորը։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Նաղդալյան։ Այժմ հերթագրում՝ հարցերի համար։ Հերթագրվել է 6 պատգամավոր։ Մինչ հերթագրվածներին հնարավորություն տալը հարցերին պատասխանել, տիկին Նաղդալյան, մեկ հարց ես ունեմ։ Իհարկե, լավ է, որ կառավարությունը հայտարարում է այս նախագծով իր քաղաքականության, իր մտադրությունների մասին, բայց մյուս խնդիրը կա նաեւ։ Երբ օրենք ենք ընդունում, շատ կարեւոր է պարզել, թե այդ օրենքում կա՞ն մոտեցումներ, դրույթներ, որոնք, եթե չընդունվեն որպես օրենք, ինչ-որ մի հարց չի լուծվի, եւ եթե ինչ-ինչ խնդիրներ պետք է լուծվեն եւ դրա հետ կապված հարցեր առաջանան, ապա օրենքը թույլ չի տալու, որ նման հարցեր առաջանան։ Այսինքն՝ այն հիմնական պահանջները, որ մենք միշտ դնում ենք օրենքներ ընդունելու ժամանակ։ Այս նախագծում, ի՞նչ եք կարծում, որո՞նք են այն դրույթները, որոնք կարելի է դիտարկել դուրս այդ հայտարարության հարթությունից, եւ որո՞նք են, որ իսկապես դրանց առկայությունը պիտի ստիպի, որ ինչ-որ քայլեր անենք, կամ պիտի թույլ չտա, որ ինչ-որ քայլեր անենք, որոնք կխանգարեին ինովացիոն գործունեությանը։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Թորոսյան։ Կարծես թե քննարկման ժամանակ հնչեց այսպիսի մի բան, որ օրենքը շատ սեղմ է, եւ այն ամենը, ինչ կարելի էր, ինչից կարելի էր ազատվել, կամ ինչը կարելի էր չնախատեսել օրենքում, այն ամենը  կարծես թե առանց այն էլ այստեղ չունի։ Կարեւորագույն դրույթը պետական աջակցությունն է, պետական աջակցություն ֆինանսավորում պետական բյուջեի հաշվին։ Սա միայն օրենքով կարող է սահմանված լինել։ Այստեղ կան որոշ դրույթներ, որոնք կապված են ֆինանսավորումը միջազգային կազմակերպությունների, դոնորների եւ այլն։ Այսինքն՝ դրանք մի քիչ ավելի դեկլարատիվ են։ Այսինքն՝ մեր կողմից օրենքով ցանկություն ենք հայտնում, բայց պարտադրանքը դրա գոյություն ունենալ չի կարող։ Եվ սա ավելի շատ կապված կլինի այն հետեւողականության հետ, ավելի շատ կապված կլինի կամայնությունից, որ կառավարությունը եւ ԱԺ-ը կցուցաբերեն այս համակարգը իրականացնելու կամ կայացնելու ճանապարհին։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Այսինքն՝ հնարավորություն ենք տալիս, որ կառավարությունը բյուջեում ունենա հատկացումներ այս ոլորտի զարգացման համար։

Հաջորդ հարցը՝ պատգամավոր Շավարշ Քոչարյան։

Շ.ՔՈՉԱՐՅԱՆ

-Տիկին Նաղդալյան, ես հասկանում եմ, որ իմ հարցը վերաբերում է քննարկման գործընթացին, դա ձեր լիազորություն չէր, բայց ուզում եմ իմանալ ձեր կարծիքը։ «Ինովացիոն գործունեության մասին» օրենքը ճի՞շտ է, որ միայն ֆիանսավարկային հանձնաժողովն է գլխադասային, եւ գիտության, կրթության հանձնաժողովը գլխադասային չէ։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Պրն Քոչարյան, բովանդակային իմաստով երեւի թե ճիշտ կլիներ, որ սրան մասնակցեր ոչ միայն  գիտության, կրթության հանձնաժողովը, ինովացիոն գործունեության մասին քննարկումներին, ըստ իս, պետք է մասնակցեր կամ մասնակցի լայն շրջանակ ընդհանրապես եւ ԱԺ-ում, եւ ԱԺ-ից դուրս։ Ես կարծում եմ, որ քննարկումների ընթացքում նախագծի հեղինակները բավականին լայն քննարկումներ ունեցել են, ունեցել են գիտական շրջանակների հետ, արդյունաբերական շրջանակների հետ, բիզնեսի բավական լայն ոլորտում քննարկումներ են անցկացվել։ Ես դրանց եւս մասնակցել եմ եւ ոչ միայն որպես պատգամավոր, այլեւ գործատուների կազմակերպությունների կողմից որպես ներկայացուցիչ։  Սա, իսկապես, տարիների աշխատանք է, մեկ օրվա չէ, բայց ֆորմալ իմաստով ձեր հարցադրումը, կարծես թե, ուրիշ կողմ էլ ունի, որովհետեւ ես կարծում եմ, որ ԱԺ-ի կանոնակարգը պետք է ընթանար  այն ոգով, որ ամեն  օրինագիծ պետք է մեկ գլխադասային հանձնաժողով ունենա։ Սա,  կարծում եմ, ԱԺ-ի պրոցեդուրային պահերից խրթին տեղերից մեկն է, որովհետեւ այստեղ հնարավոր են բազում վարիանտներ, որոնց ընթացքում խնդրի լուծումը կանոնակարգված արդեն չի լինելու։ Ֆորմալ իմաստով գտնում եմ, որ տերը պետք է մեկը լիներ։ Իսկ քննարկումների իմաստով համաձայն եմ ձեզ հետ, ինչքան ավելի խորը քննարկվի, ինչքան բազմամարդ լինեն այդ քննարկումները, այդքան ավելի լավ, եւ ԱԺ-ը լիագումար նիստի ժամանակ էլ հնարավորություն ունի բավականին լուրջ քննարկում կազմակերպելու, թեեւ այսօր կարելի է ասել, որ բավականին մարդաշատ ենք մենք դահլիճում՝ ելնելով այն պրակտիկայից, որ ունենում ենք։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ցանկացած հանձնաժողով միշտ կարող է կարծիք պատրաստել եւ ներկայացնել։ Չնայած այս նախագծի հետ կապած ես համաձայն եմ պրն Քոչարյանի հետ, որ առավել եւս, որ որեւէ ֆինանսական խնդիր այստեղ չկա։ Լավ կլիներ, որ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հանձնաժողովը եւս գլխադասային լիներ։  Մենք այսօր ունենք արդեն քննարկվող հարց։ Եթե հանձնաժողովը անհրաժեշտ համարեր, կներկայացներ իր տեսակետը եւ  այժմ շարունակենք հարցերը տիկին Նաղդալյանին։ Հմայակ Հովհաննիսյան։

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Տիկին Նաղդալյան,  առաջին հարցը  իմ հետեւյալն է։ Ըստ ձեզ՝ Հայաստանում ինովացիոն տեխնոլոգիաների ծավալման համար խոպանային իրավիճակ է, թե՞ մենք ունեցել ենք գիտություն։ Այս երկրում եղե՞լ է գիտություն, զարգացե՞լ է գիտությունը, ինչ որ նվաճումներ եղե՞լ են, որոնք հին համակարգի պայմաններում լիարժեքորեն չեն ներդրվել կիրառական դրանց առումով, բայց հիմնարար գիտությունը մեր երկրում ինչ-որ զարգացման ճանապարհ անցե՞լ է, եւ այս ինովացիոն գործունեությանը աջակցելու ճանապարհին մենք պե՞տք է լուծենք այդ խնդիրը։ Ահա հիմնարար գիտությունների զարգացման ճանապարհին արդեն իսկ արձանագրված արդյունքները կիրառական ձեւով ներկայացնելու եւ օգտագործելու համար։ Եվ եթե դա այդպես է, ապա տեսեք, նախ, այստեղ այնպիսի տպավորություն է, որ մենք մինչեւ հիմա ոչինչ չենք ունեցել, չի եղել  գիտությունների ակադեմիա, դրա դերը, դա ինչ-որ ձեւով պե՞տք է մասնակից լինի այս ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման, զարգացման գործունեության աջակցության հարցերում։

Այստեղ կա մի հետաքրքիր բան, եւ ինձ հետաքրքրում է ձեր մեկնաբանությունը։ Հայաստանի կառավարությունը լիազոր մարմնի ներկայացմամբ պետք է ընդունի եւ ծրագիրը ամենամյա, եւ այդ լիազոր մարմնի իրավասությունները հոդված 9-ում ներկայացված են բավականին  մանրամասն 6 կետերով։ Սակայն ինչպե՞ս է ձեւավորվելու այդ լիազոր մարմինը, եւ ովքե՞ր են լինելու այդ լիազոր մարմնի անդամները՝ չինովնիկնե՞ր, թե՞ գիտնականներ։ Այսինքն՝ չինովնիկնե՞րն են կառավարելու այս գործունեությունը, թե՞ գիտնականները պետք է ինքնագործունեությամբ, որովհետեւ գիտությունը կառավարել չի կարելի, գիտությունը պետք է հնարավորություն ունենա զարգանալու՝ իր ներքին խթանները լիարժեք օգտագործելով եւ ի սպաս դնելով այն նպատակների իրականացման համար, որոնք հայտնի են եւ պարզ են հենց գիտնականներին։ Իսկ չինովնիկը դրանց խորամուխ լինելու հնարավորությունը եւ մտավոր կարողությունները չունի։ Պրակտիկան է դա ցույց տալիս։ Ուրեմն, այս լիազոր մարմնի ձեւավորումը ի՞նչ եղանակով է լինելու, ովքե՞ր են ներկայացված լինելու այս լիազոր մարմնում, հաշվի՞ է առնվելու գիտնականների, գիտահետազոտական ինստիտուտների  եւ գիտությունների ակադեմիայի տեսակետը։ Այս մասին ոչինչ չի ասվում։ Այսինքն՝ կառավարությունը նշանակում է լիազոր մարմին, որը մշակում է ծրագիր եւ կառավարությունը այդ ծրագիրը իրականացնում է, այս ծրագիրը ֆինանսավորում է, լիազոր մարմինն էլ այս ծրագիրը իրականացնում է։ Մի ինչ-որ փակ շրջանակ է ստեղծվում, որտեղ գիտնականը իրեն հատուկ  ունակություններով, ձիրքերով եւ ազատամտությամբ տեղ չունի։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հովհաննիսյան։ Ձեր անհանգստությունը ինձ համար հասկանալի է, բայց չեմ կարծում, որ  այնքան խորն է, ինչպես դուք նկարագրեցիք իրավիճակը։ Եվ լիազոր մարմինը գնալու է հենց այն ճանապարհով, որ չինովնիկների համար ստեղծվի մի տիրույթ, որտեղ գիտնականը, ազատ ստեղծագործող մարդը տեղ չունի։ Եթե այդպես լիներ, ապա կարծում եմ, որ չէր էլ առաջանա այս պրոդուկտը, որը ինովացիոն ծրագիրն է, չէր էլ առաջնա այս մոտեցումը որպես այդպիսին։ Եթե կառավարությունը հենց այդպես մտածեր եւ գործեր, ապա այսօր արդեն որեւէ այլ բանի կարիք դժվար թե առաջանար։ Հենց այս մոտեցումը, որ գիտատեխնիկական արդյունքի իրացումը անհարժեշտություն է դարձել, որ կապը արդյունաբերության եւ գիտության միջեւ օրակարգային է դարձել։ Հենց այն, որ այսօր գիտակցվում է, որ գիտությունը չի կարող ինքն իր համար զարգանալ, գոյություն ունենալ, իսկ արդյունաբերությունը, տնտեսությունը ռեալ սեկտոր է ինքն իր համար, սա արդեն խոսում է այն մասին, որ փոփոխություններ են իրագործվել մտածելակերպի, գիտակցության մեջ, որոնք արմատական են։

Եղե՞լ է արդյոք գիտություն ֆունդամենտալ կամ կիրառական բնույթի, ես կարծում եմ, որ ձեր հարցը շատ ավելի հռետորական բնույթի է, եւ դուք պարզապես սպասում եք, որ ես բարձրաձայնեմ, թե ինչքա՞ն արդյունավետ աշխատող եւ  հրաշալի նվաճումներով գիտություն մենք ունեցել ենք։ Սա դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ եւ դահլիճում ներկաները նույնպես։ Այսօր խնդիրը մի քիչ ավելի լուրջ է, որովհետեւ շուկայական էկոնոմիկային հարիր կապը գիտության եւ արդյունաբերության միջեւ, կապի ձեւը պետք է գտնվի։ Եվ միայն ֆինանսավորելով  ֆունդամենտալ գիտությունը,  որը պարփակվելու է իր գիտական շրջանակների մեջ եւ չի ունենալու կիրառական արդյունք, չի կարողանալու կապը ստեղծել, իրականացնել արդյունաբերության հետ, ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մեր նման պետության համար սա մի քիչ դժվար ճանապարհ է եւ մի քիչ մեծ ճոխություն  է։ Այնուամենայնիվ, առաջնայինը, թեեւ մենք ունենք իրականում շատ բարձր գիտական ներուժ եւ արդյունքներ, ունենք մի շարք գիտությունների գծով անգամ բարձր գիտության կլուբի  անդամություն կամ կարող ենք հավակնել այդպիսի անդամակցության, բայց երկրի համար կարեւորագույն խնդիրը գիտության կապը եւ գիտության արդյունքների կիրառելիությունը բիզնեսի, տնտեսության համար ապահովելն է։ Եվ կարծում եմ, որ այս ճանապարհով է, որ մենք հիմա ընթանում ենք։

Ինչ վերաբերում է լիազոր մարմնին, ապա ձեր առաջարկները այս քննարկման ընթացքում կարող են հնչել, կարող են հնչել 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ, եւ կառավարությունը, իմ կարծիքով, ուշադրությամբ դրանք կլսի։  Իսկ ինչ վերաբերում է ձեւավորման կարգին, ապա որքանով ես հիշում եմ, կառավարությունը առանձին կարգով սա պետք է սահմանի, եւ այդ կարգի մեջ, կարծում եմ, մենք կարող ենք մեր ցանկությունները հայտնել կառավարությանը այդ  կարգի մեջ ներառելու նպատակով։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ուզու՞մ եք պարզաբանել, պրն Հովհաննիսյան։ Համեցեք։

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Իմ հարցը, տիկին Նաղդալյան, հռետորական չէր, շատ կոնկրետ էր։ Եթե մենք նախկինում ունեցել ենք գիտությունների ակադեմիա, եւ նա է եղել այն գիտության տաճարը, որտեղ զարգացել են հիմնարար գիտությունները, ուրեմն, եթե մենք ընդունում ենք հիմնարար գիտությունները եւ դրանց արդյունքների կիրառական  օգտագործման ինովացիոն գործունեության միջոցով անհրաժեշտությունը, ուրեմն, պետք է գոնե այս օրինագծում լիներ մի ինչ-որ հոդված, մի երկու  տող գիտությունների ակադեմիայի համար։ Թե՞ դուք արդեն գիտությունների ակադեմիան բարեհաջող թաղել եք, արդեն պատրաստվում եք դրա հոգեհանգիստը տալու, քառասունքը տալու, եւ դրա համար այստեղ առհասարակ խոսք չկա Գիտությունների ակադեմիայի մասին։ Մեկ։

2-րդը՝ «լիազոր մարմին» հասկացողությունը, լիազոր մարմնի իրավասությունները կան, բայց դուք համաձա՞յն  եք իմ այն առաջարկության հետ, որ այս օրենքում անպայման լինի լիազոր մարմնի կազմավորման կարգը, որ կառավարությունը հստակ օրենքում սահմանափակված լինի, կամայականություններ չլինեն, տեղ չունենան, հստակ ասվի, թե ովքեր են լինելու այդ մարմնի անդամները։ Այսինքն՝ գիտահետազոտական ինստիտուտները, ակադեմիան կարո՞ղ են այդ ձեւավորմանը, կազմավորմանը մասնակցել, եւ պետք է  մասնակցե՞ն, թե՞ ոչ։ Այս հարցերը, այնուամենայնիվ, ես հետո կձեւակերպեմ իմ ելույթում որպես առաջարկություններ։ Բայց ուզում էի իմանալ ձեր կարծիքը։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես կարծում եմ՝ դուք ազատ եք եւ հնարավորություն ունեք առաջարկություններ անելու, կառավարությունը  դրանք ուշադիր լսելու է։ Ես ինքս էլ կցանկանայի, որ կառավարությունը, ինչպես դուք ասում եք, շատ ազատ, անսահմանափակ չլիներ եւ ինչ ուզեր՝ աներ։ Բայց, այնուամենայնիվ, կառավարությունը, կարծում եմ, կարող է նաեւ իր կողմից սահմանված կարգով իր լիազոր մարմնի անդամությունը սահմանել, եթե օրենքի մեջ մենք համապատասխան որեւէ բան չմտցնենք։

Ինչ վերաբերում է ակադեմիային, պրն Հովհաննիսյան, ինչքան հիշում եմ թաղումների, յոթ, քառասունքների, հոգեհանգիստների գծով ես չեմ այդքան ակտիվ մասնագետ, դուք, կարծեմ թե, ավելի մեծ դերակատարություն ունեք այդ գործում, ոչ էլ ցանկություն ունեմ այդպիսի բան անելու։ Իսկ բովանդակային իմաստով, այո, ես գտնում եմ, որ ակադեմիան իր մասնակցությունն ունենա, եւ ասելով ակադեմիա՝ ես նկատի ունեմ պարզապես այն ձեւը, այսինքն՝ ֆորմալ ձեւը՝ ակադեմիա, այլ նկատի ունեմ ակադեմիական շրջանակները, նկատի ունեմ գիտական շրջանները, լայն գիտական հասարակությունը։ Բայց այս իմաստով, կրկնում եմ, այս օրենքի նախագծի ստեղծման ընթացքում բավականին լայն քննարկումներ, մասնակցություն եղել է։ Կուզեի նշել նաեւ, որ այս մասին բավական մանրամասն նշված է նաեւ հայեցակարգի մեջ, որի մասին քիչ առաջ խոսեցի՝ ՀՀ-ում ինովացիոն գործունեության հայեցակարգի մեջ։ Այնպես որ, դուք մենակ չեք ձեր անհանգստության մեջ, կառավարությունն այդ ճանապարհով գնում է, թաղումների մասը թողնում եմ ձեզ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հուսանք, որ այս թաղումը  նույնքան անարդյունք կլինի, ինչքան նախորդը։ Հիմա հաջորդ հարցը՝ պատգամավոր Հրայր Կարապետյան։

Հ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Ցավոք սրտի, ես չհասցրեցի հերթագրվել՝   հեղինակներին մեր մտածությունները հայտնելու։ Չնայած մենք  բանավոր խոսեցինք պրն Շահգելդյանի հետ։ Ուղղակի ուզում եմ իմանալ նաեւ ձեր կարծիքը, որովհետեւ դուք բավականին պրոֆեսիոնալ ձեւով ներկայացրեցիք այս օրենքի հիմնական մասը, նաեւ այն մտահոգությունը հատկապես, որ իսկապես կա կոնկրետության խնդիր այստեղ։ Իհարկե, դեկլարատիվ առումով ճիշտ եք, սա հրաշալի փաստաթուղթ է, հրաշալի օրենք է, եւ մեր խմբակցությունը ողջունում է այս նախագծի քննարկումը եւ անցկացումը ԱԺ-ում։ Սակայն կառավարության մասով եւ հատկապես այն մասով, որ պետք է տարեկան ծրագիրը հաստատի կառավարությունը եւ ներառի բյուջեի մեջ, ես կարծում եմ, այս մասով որքան հստակ լինի օրենքում, այնքան թե մեզ համար, թե առավել եւս կառավարության համար ավելի լավ կլինի, որովհետեւ մենք հաճախ օրենքներ ենք ընդունում, որտեղ շատ հեշտությամբ գրում ենք, որ կարգը կիրականացնի կառավարությունը, բայց օրենքում, կարծում եմ, երբեմն տեղեր ունենք, որտեղ հստակեցման խնդիր ունենք կառավարության համար, թե ինչպե՞ս պետք է այդ կարգը իրականացնի։ Դա նաեւ վերաբերում է ոչ միայն ֆինանսավորման մասին, այլեւ, օրինակ, քիչ առաջ բարձրացված հարցին, այն լիազոր մարմինների ստեղծման մեխանիզմներին։ Առնվազն կարելի է վկայակոչել, թե ի՞նչ ձեւով կազմվի եւ նաեւ հատկապես ֆինանսավորման, որովհետեւ գիտեք բյուջեի քննարկումները ինչքան բուռն են ընթանում եւ կարելի է կռահել, թե վաղը որքան այսպիսի ծրագրեր կարող են ներկայացվել կառավարությանը, եւ նրանք ինչքան բարդ խնդրի առաջ են կանգնելու, ինչքան մասով մտցնել պետական բյուջեի մեջ, ի՞նչ համամասնությամբ, մասնավոր հատվածը ինչքա՞ն պիտի լինի։ Չէ՞ որ սա իմպերատիվ, եթե գրում ենք պետական բյուջեով պիտի լինի, մենք, ուրեմն, ասում ենք, որ մասնավոր հատվածը իր վրա չի կարող վերցնել ամբողջությամբ այս ծրագրերի իրականացումը։ Սա է մի քիչ քննարկելու խնդիր եւ կուզեի իմանալ ձեր կարծիքը այս մասին։ Շնորհակալություն։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Կարապետյան։ Ուրեմն, իրականությունը այսպես է։ Կառավարությունը ի՞նչ սխեմա է առաջարկել, որ բյուջեի քննարկման ժամանակ թվով ասում է, իսկ հետո կառավարությունը ավելի խորն է գնացել եւ լուրջ է մոտեցել։ Այսինքն՝ ծրագրի կատարման հաշվետվություն ներկայացնում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ։ Եվ այստեղ է, ես կարծում եմ, որ մեր լուշտն է, որովհետեւ, եթե կառավարությունն ընդունում է, որ որեւէ ծրագրի մասին ինքը բյուջեից հաշվետվության հետ պիտի ներկայացնի  հաշվետվություն, այսինքն՝ ինքը պատրաստ է կամ ընդունում է, որ այս ծրագիրը այն հասարակական հնչեղություն ունեցող, կարեւորություն ունեցող ծրագիրն է, որին պետք է մասնակցեն ինստիտուտներ, ԱԺ-ը եւ այլն։ Միակ մի փոքր էսպես թույլ տեղը այն է, որ տարեկան բյուջեի հաստատման ժամանակ ընդամենը մեկ թվով ենք մենք սա հաստատում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ քննարկումների ժամանակ մենք պետք է խոսենք ընդամենը մեկ թվի մասին, որովհետեւ պետական բյուջեի նախագիծը բավական լայնածավալ քննարկումների է ենթարկվում եւ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում եւ համապատասխան համատեղ նիստերի, այդ թվում՝ գիտության, կրթության հանձնաժողովի, որից հետո  լիագումար նիստի ժամանակ, եւ այս բոլոր քննարկումների ժամանակ տեղն է եւ ժամանակն է, որպեսզի խորհրդարանականները մանրամասն հարցնեն, եւ կառավարությունը մանրամասն ներկայացնի այն ամենը, իր բոլոր պատկերացումները ծրագրի մասին։ Կգտնենք եւս այլ ինչ-որ ֆորմալ իմաստով ձեւ, որպեսզի մեկ տողից բացի, նաեւ ինչ-որ բովանդակային նկարագրություն այս պետական աջակցության ծրագրի, ես կարծում եմ դեռ ժամանակ կա սրա վրա աշխատելու եւ 1-ից 2-րդ ընթերցման ժամանակահատվածում։ Կարծում եմ՝ մենք կարող ենք քննարկել եւ նմանատիպ առաջարկություններով հանդես գալ, որպեսզի այս մասը նույնպես փոքր-ինչ ավելի ուժեղացված լինի։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ուղղակի չմոռանանք, որ բացատրագրում պիտի յուրաքանչյուր ծախսի վերաբերյալ համապատասխան ծրագիր ներկայացված լինի։ Այնպես որ, բյուջեն բերելուց անպայման մենք ունենալու ենք, թե ի՞նչ ծրագիր է կառավարությունը իրականացնելու այս կամ այն տողի եւ, մասնավորապես, այս տողի հետ կապված։ Շատ լավ։

Այժմ հաջորդ հարցը՝ պատգամավոր Արշակ Սադոյան։

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Տիկին Նաղդալյան, դուք իհարկե, դիպուկ ասացիք, որ դեկլարատիվ բնույթի օրնքներն էլ են կարեւոր։ Բայց, ցավոք սրտի, իսկապես, մի քիչ շատ է դեկլարատիվ այս օրենքը, եւ  նույնիսկ ձեր ներկայացումից  դա ակնհայտ երեւում է։ Դուք ասացիք, որ կառավարությունն ընդունել է հայեցակարգ։ Այդ հայեցակարգով չի ներկայացել ԱԺ, ԱԺ-ն չգիտի, թե այս օրենքն ու հայեցակարգը գոնե ինչ-որ առնչության մեջ են, բավարարում են մեկը մյուսին, թե՞ ոչ։ Դուք ասում եք, որ հաշվետվություն կներկայացնի։ Այլ բան է հաշվետվություն, այլ բան է ընդունում։  Ուրեմն, ԱԺ-ն հեռանկարային տարեկան ինովացիոն ծրագրերի ընդունման հետ գոնե կառավարության ներկայացմամբ որեւէ հեռակա առնչություն չի ունենալու, ընդամենը ինքը կատարման հաշվետվություն պետք է լսի։ Կատարում, որը որոշում է ինչ կատարել, ո՞նց, ի՞նչ փողերով։ Կարող է ընդամենը մի տողով  այդ չափերը ֆիքսել, բայց կատարման հետ կապված որեւէ խնդիր չունի։ Հայեցակարգի հետ ԱԺ-ն խնդիր չունի, եւ հայ ժողովրդի այսպես կարեւորագույն ստեղծագործական պրոցեսի մեջ ներգրավելու խնդիրը մենք թողնում ենք նեղ գործադիր իշխանության ոլորտին, եւ այս ոլորտին թողնում ենք իրավունք, նա ընդամենը հաշվետվություն ներկայացնի, ոչ թե ծրագիր ներկայացնի, որ պետք է հաստատվի ԱԺ կողմից։ Ես կարծում եմ՝ սա մի քիչ խիստ դեկլարատիվ է, առավել եւս դեկլարատիվությունը երեւում է մի ուրիշ տեղ։ Տեսեք, գրված է, թե լիազորված մարմինն ի՞նչ իրավունքներ պետք է ունենա։ Լիազոր մարմնի  կազմավորման կարգը նորից թողնված է կառավարությանը, եւ  այստեղ մենք օրենք ենք ընդունում այս կարգի դեկլարացիայի աստիճանի, երբ նույնիսկ մարմինը ինչ ֆունկցիաներ պետք է ունենա, դա էլ մեզ իրավունք չի վերապահված։

Ես կուզեի մի կոնկրետ հարցի մասին էլ ձեր կարծիքը հարցնել։ Ժամանակին կար «Կյանք եւ գիտություն» ամսագիր, կար «Գիտություն եւ տեխնիկա» երիտասարդության մասին, կային նորարարական ամսագրեր։ ՀՀ-ն իր մասշտաբներով մի քիչ դժվար է, որ ինքնուրույն շուկայական հարաբերությունների մեջ ունենա նման ամսագիր։ Բնական է, պետությունը պետք է աջակցի, որովհետեւ խիստ անհրաժեշտ է հենց այս ինովացիոն քաղաքականությունն իրականացնելու համար։ Գտնու՞մ եք նպատակահարմար, որ այստեղ օրենքի մեջ ոչ դեկլարատիվ կոնկրետ կետ լինի, որ պետությունը պետք է աջակցի նման ամսագրի եւ էլեկտրոնային կայքի համապատասխան բաժին ունենալու, որտեղ մարդիկ կարողանան ծանոթանալ համաշխարհային նվաճումներին, նորարարական մոտեցումներին։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Սադոյան,  ներողություն եմ խնդրում, եթե ձեր կարծիքը չեմ կիսում։ Բայց, այնուամենայնիվ, գտնում եմ, որ այս օրենքի հետ կապված դեկլարատիվությունը այդքան էլ մեծ մեղադրանք չի։ Եվ կոնկրետիկան այս օրենքում բավականին գոյություն ունի, բավականին տեղ ունի։ Ես կարող եմ ձեզ նաեւ օրինակներ բերել այնպիսի դեկլարատիվ օրենքների, որտեղ սրա չափ կոնկրետիկա մենք չենք ունեցել, բայց այդ օրենքները ընդունել ենք, որոնք հետո կյանք են տվել ինչ-որ համակարգերի։ Օրենքն իրականում բավական լուրջ կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխան է տալիս։ Կարեւորը դրանցից դա ֆինանսավորումն է, պետական աջակցության ձեւերն են, նպատակներն են, դա ինովացիոն պետական  աջակցության հիմնական ուղղություններն են, գերակայություններն են։ Արդեն այսքան հարցերի պատասխանները, եթե մենք ստանում ենք, ես կարծում եմ, որ օրենքը բավական լուրջ բաց է լրացնում եւ լուրջ դերակատարություն է ունենում։

Ինչ վերաբերում է հայեցակարգին։ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովում օրենքի նախագիծը քննարկելու եւ այլ քննարկումների ժամանակ ձեր անվանած, իմ անվանած հայեցակարգը քննարկվել է, եւ ընդհանրապես ես չեմ հիշում մենք այդպիսի պրակտիկա ունենք, որ բոլոր հայեցակարգերը ԱԺ-ում քննարկում ենք, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ ինչ-որ շրջանակներում այդ քննարկումները կատարվում են, այս հայեցակարգը նույնպես այդպիսի քննարկման բավականին բուռն եւ երկարատեւ շրջան է անցել։

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրերին։ Մենք ունենք նաեւ միջնաժամկետ ծրագրեր, որոնք կառավարությունը ընդունում է եւ դրանք չի հաստատվում ԱԺ-ի կողմից։ Բայց դա չի նշանակում, որ այդ ծրագրերը չկան, դրանք կան, դրանց մեջ բավականին լուրջ ուղղություններ ներկայացված են, եւ այդ ուղղությունները հետագայում կյանքի են կոչվում ամենամյա պետական բյուջեի մեջ, ամենամյա ծրագրի մեջ տվյալ տարվա համար։ Այնպես որ, այն մտավախությունը, որ դուք ունեք՝ կապված չինովնիկների  ինքնուրույն կամ փակ կամայականությունների հետ, կարծում եմ, որ այդ մտավախությունը  այստեղ չկա իրականում։ Հատկապես որ, պրն Սադոյան, եթե ուզում եք, ես ձեզ կարող եմ տալ օրինակները այս փաստաթղթերի եւ հայեցակարգի, եւ 2005-2010թթ. ծրագրի, որտեղ բավականին մանրամասն, կոնկրետ գործողություններով, կոնկրետ ժամկետներով, կատարողներով նշված են այս միջոցառումները, գործողությունները, որոնք պետք է կատարվեն։ Սա նույնպես ինձ որոշակի հույս է տալիս, որ իրականում այս ծրագիրը կատարվելու է, եւ սա լինելու է արդյունավետ ծրագիր։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Արշակ Սադոյան։ Ի դեպ, ամսագրի մասին։ Գիտությունների ազգային ակադեմիան նման ուղղվածության ամսագիր արդեն որոշ ժամանակ է, ինչ հրատարակում է բավականին բարձր  տպագրական եւ բովանդակային մակարդակով։ Խնդրեմ։

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Ուրեմն, ճիշտ է, Գիտությունների ակադեմիայում հրատարակվում է, բայց դրա համար հատուկ աջակցություն կառավարության, պետության կողմից ոնցվոր հաշված չի, բայց դա թողնենք։ Ես կուզեի ճշտել։ Տիկին Նաղդալյան, այստեղ սկզբունքային հարց է դրված՝ պետության գործունեության հայեցակարգերը, հեռանկարային զարգացման ուղղությունները, դրանք առանց պատասխանատվության մեխանիզմներ առաջացնելու կառավարության որոշումներով պետք է իրականացվե՞ն, թե՞ պետք է  իրականացվեն որպես օրենք, որն ընդունվում է ԱԺ-ի կողմից, եւ  որը առաջացնում է պատասխանատվության համապատասխան մեխանիզմներ։ Դուք ասում եք միջնաժամկետ ծրագրերը նույնիսկ չեն հաստատվում։ Օրինակ, աղքատության հաղթահարման ծրագիրը եւ այլն։ Ծրագիրը չի կատարվել, որեւէ պատասխանատվության  մեխանիզմ կա՞։ Եվ երբ ասում ենք դեկլարատիվ, հիմա պատկերացրեք, մենք ընդունում ենք օրենք, որտեղ չի ֆիքսված, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու։ Եթե ծրագիրը ընդունել է կառավարությունը, նա ինքն իրեն պատասխանատվության չի ենթարկում եւ վերջ։ Ընդամենը մենք կարող ենք  հաշվետվությունը հաջորդ տարվա հաշվետվության համար, եթե չի կատարվել, այդտեղ պատասխանատվություն՝ ֆինանսական։ Նման կարգի պրոցեսները դեկլարատիվ են։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Պրն Սադոյան, կառավարությունը պետական բյուջեի կատարման ընթացքի մասին ամեն տարի հաշվետվություն է ներկայացնում եւ այդ հաշվետվության մեջ էլ ներկայացնելու է տվյալ տարվա ինովացիոն ծրագրի վերաբերյալ իր հաշվետվությունը։ Այսինքն՝ այս ծրագրի մասին հաշվետվությունը կառավարությունը հասվասարեցրել է իր կարեւորագույն գործառույթներից մեկի, իր կարեւորագույն հաշվետվություններից մեկի՝ պետական բյուջեի հաշվետվությանը եւ սրանով պատասխանատվություն է կրում այս ծրագրի համար հավասար այն պատասխանատվությանը, որը կրում է պետական բյուջեի կատարման համար։ Պետական բյուջեի կատարման համար հաշվետվությունը կամ պատասխանատվությունը պատասխանատվության բարձրագույն ձեւն է, որը Սահմնադրությամբ սահմանված է։ Սրանից ավելի էլ ի՞նչ բարձր պատասխանատվություն կարող էինք մենք ցանկանալ այս ծրագրի համար։ Ես կարծում եմ՝ սրանից ավելի բարձրը, եթե ուզում եք  գրեք՝  գնդակահարենք։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Չէ, մահապատիժը մեր օրենսդրությամբ արգելվում է եւ Սահմանադրությամբ։ Հաջորդ հարցը՝ պատգամավոր Թաթուլ Մանասերյան։

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Տիկին Նաղդալյան, ես երկու հարց ունեմ։ Առաջինը՝ ձեր կարծիքով ո՞ր ոլորտներն են, այնուամենայնիվ, ինովացիոն գործունեության մեջ ձեր համոզմամբ գերակա, որովհետեւ, եթե մենք խոսում ենք պետական բյուջեի մասին, նորից ուզում եմ հարցը կրկնել՝ սահմանափակ ռեսուրսներից մենք չենք կարող ամեն ոլորտի հատկացնել։ Դուք ո՞րն եք կարծում, որ ամենաէականն է, որի՞ց պետք է սկսել եւ որոնք առանցքային նշանակություն ունեն։ Սա մեկ։

2-րդ հարցը վերաբերում է բյուջեին։ Որքա՞ն եք կարծում, որ հատկացումներից ընդհանրապես մինչ օրս արվող կամ ընդհանրապես, որ պետք է արվի, պետք է տրամադրվի կամ կարելի է տրամադրել հիմնարար հետազոտություններին եւ կիրառական նշանակություն ունեցող հետազոտություններին։  Շնորհակալություն։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Մանասերյան, եթե ես հանկարծ հայտարարեի, որ պատրաստվում եմ այս լիազոր մարմնի ղեկավարը դառնալ, ապա կարծում եմ, որ ձեր հարցերը փոքր-ինչ ժամանակին եւ տեղին կլինեին։ Ներող եղեք։ Բայց, այնուամենայնիվ, ձեզ հետ կմիանամ այս հարցադրմանը եւ ձեզ հետ միասին կաշխատեմ, որպեսզի այդ գերակայությունները ընտրվեն առավելագույնս ճիշտ եւ որպեսզի բյուջեով այս գործի համար սահմանված գումարները լինեն հնարավորին չափ ավելի շատ, որովհետեւ կարեւորում եմ այս ազգային համակարգի գոյությունը երկրի համար, մեր տնտեսության համար։ Թե որքա՞ն եւ ինչի՞ համար, կներեք, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ այդ հարցը իմ հասցեով չէ։

Ինչ վերաբերում է մյուս հարցին, որին ես նույնպես շատ կարեւոր եմ համարում, կարեւոր ընդհանրապես ՀՀ համար մեր հատկապես անկախության տարիների քննարկումների, կարծում եմ, բովանդակային առանցքը սրանով անցած լիներ։ Եվ այստեղ ուզում եմ մի այսպիսի տեղեկատվություն ասել։ Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տվյալների, պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների մոտ 80 տոկոսը հատկացվում է հիմնարար հետազոտություններին եւ մինչեւ 20 տոկոսը՝ կիրառական ուղղվածություն ունեցող հետազոտություններին։ Մինչդեռ, օրինակ, ԱՄՆ-ում միջոցների 16 տոկոսը հատկացվում է հիմնարար հետազոտություններին, 26-28 տոկոսը՝ կիրառական հետազոտություններին, 65 տոկոսը՝ փորձակոնստրուկտորական աշխատանքներին, տեխնոլոգիական մշակումներին եւ այլն։ Իրականում, կարծում եմ, որ սա պետք է առանցքային խնդիր լիներ։ Եվ էլի եմ ասում, անկախ Հայաստանի գոյության տարիներին գիտության զարգացման համար կարեւորագույն ֆունդամենտալ խնդիրը այստեղ պետք է լիներ։ Ի՞նչ կարգի գիտություն մենք կարող ենք ունենալ, ի՞նչ կարգի գիտության ֆինանսավորման պատասխանատվությունը պետք է լինի պետական բյուջեի վրա եւ ի՞նչ արդյունք ենք մենք այստեղ ուզում տեսնել։ Եվ ինչքան էլ որ շատ կուզենայինք, որ իրականում Հայաստանը ինչպես եղել է մի քանի ոլորտների կամ մի քանի գիտությունների գծով ֆունդամենտալ գիտությունների առաջատար կամ դրոշակակիր նախկինում, իհարկե, շատ կուզենայինք, որ այդպես էլ շարունակվեր հետագայում։ Բայց, այնուամենայնիվ, մի ճշմարտություն էլ կա, որ պետք է կարողանաս ոտքերդ վերմակիդ չափով երկարացնես, եւ արդյոք ե՞րբ  է կարողանալու ՀՀ տնտեսությունը կամ պետությունը այդքան միջոցներ ակումուլյացիա անել եւ տրամադրել գիտությանը, որպեսզի մենք այդ շքեղությունը ունենանք կամ շարունակենք ունենալ, սա հարց է, որ երեւի թե մեր օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը պետք է լինի։

Այնուամենայնիվ, ասեմ, որ ինովացիոն համակարգի գոյությունը դա թեեւ ճանապարհ է պետությունը հզորացնելու, հարստացնելու համար, բայց նաեւ հզորներին եւ հարուստներին հարիր զբաղմունք է։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Թաթուլ Մանասերյան։

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Ես ճի՞շտ հասկացա, որ դուք կողմ եք հիմնարար հետազոտություններին ավելի ֆինանսավորում տրվի բյուջեից, թե՞ հակառակը։

Եվ 2-րդ՝ այն թվերը, որ ներկայացրեցիք Հայաստանի եւ ԱՄՆ-ի գծով, ես ցավում եմ, դրանք շատ հին թվեր են, որովհետեւ դրանք դեռ հայեցակարգում էին նշված եւ ցանկալի կլինի, երբ օրենքը փոփոխությունների փուլում կլինի, դրանք անպայման նորացվեն։ ԱՄՆ 80-ականների վերջին թվերն են, ես ճշտել եմ, նոր թվեր չկան։ Այսինքն՝ չեն գրվել, լավ կլինի տենդենցները տեսնենք, թե ի՞նչ է կատարվում այսօր աշխարհում։ Պարտադիր չի, որ հենց իրենցից ընդօրինակենք, որովհետեւ մենք հիմնարար հետազոտությունների ավելի կարիք ունենանք, որովհետեւ մնացած կոմերցիալիզացիայի այս խնդիրները մենք կարող ենք այլ խթանիչներով առաջ տանել։ Ուզում էի ընդամենը ձեր անձնական տեսակետը՝ ինչքա՞ն եք կարծում, որ ավելի խելամիտ հարաբերակցություն կլինի հիմնարար եւ կիրառականի միջեւ։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Մանավանդ այս օրերին, երեւի թե շատ ակտուալ է այս խնդիրը՝ կապված Գիտությունների ակադեմիայի հետ այս քննարկումների փուլում, բայց իմ եւ որպես քաղաքացու եւ քաղաքական գործչի վերաբերմունքը մնում է նույնը։ Ես շատ կուզենայի, որպեսզի Հայաստանը կարողանա պահպանել այն դրոշակակիրությունը, որը ունեցել է բարձր գիտության մի շարք ոլորտներում եւ կարողանար նաեւ մեր գիտնականների եւ գիտության համար իրեն հարիր եւ իրենց հարիր տեղը ապահոված լիներ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Մանուկ Գասպարյան։

Մ.ԳԱՍՊԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Տիկին Նաղդալյան, ես ամենավերջում որոշեցի հերթագրվել։ Օրենքին ծանոթ եմ, քանի որ, եթե մենք օրենքը 10 տարի առաջ ունենայինք, շատ ավելի լավ կլիներ։ Հիմա չեղած օրենքում այս օրենքն ընդունենք, հետագայում լրամշակում կլինի՝ կանենք։ Ուղղակի հարցն այն է, որ վերջում դուք ասացիք, որ սեղանին կան ծրագրեր, ինձ, ուղղակի, միանգամից հետաքրքրեց։ Եթե սեղանին կան կառավարության կողմից մշակված ծրագրեր, դրանք ո՞ր բնագավառներին են վերաբերում, առաջնայինը ո՞ր բնագավառներին է տված։ Հարցը վերաբերում է Թաթուլ Մանասերյանի տված առաջին հարցին։ Ես այդ հարցը  ուրիշ ձեւով կտամ ձեզ։ Եթե սեղանին դրված բերեք կամ չկան, կամ եթե կան, ասեք ձեր կարծիքով կոնկրետ, թե դուք ո՞ր բնագավառները կուզեիք, որ առաջնային ընդգրկվեին կառավարության այդ ծրագրվող ֆինանսավորվող ծրագրերի մեջ, որովհետեւ անցած տարի մենք մի անգամ միասին եղել ենք սեմինարների երկրներից մեկում, որտեղ երբ համախառն ներքին արդյունքը ասացին վրացիների, առաջին տեղը համախառն ներքին արդյունքում գրավում էր մետաղի ջարդոնը։ 2-րդ տեղում էր շաքարի արտահանումը։ Իմ մազերը բիզ-բիզ կանգնեցին։ Այնտեղ հաց չկա, շաքարավազ չկա։ Պարզ է, այնտեղ ռասֆասովկա են անում, Ուկրաինայից ստանում, ուրիշ տեղ փոխադրում, մետաղի ջարդոնը Ռուսաստանից բերում վաճառում են։ Հիմա Հաաստանում տնտեսության ճյուղերի առաջնայինը փոխվել է։ Այս տարի ավարտական տարում մեզ մոտ էլ առաջնային է եկել հանքահումքային արտադրությունը՝ մետաղի ջարդոնը եւ շինարարություն եկել են առաջնային հոդվածներ մեր համախառն ներքին արդյունքում։ Այս մտածելով հանդերձ հնարավո՞ր է, որ դրանց տեսակարար կշիռը վաղը այնքան մեծանա, որ այս ծրագրերը մեր տնտեսությանը պետք չգան։ Մեր տնտեսությունը զարգացնելու համար, ուղղակի, մեր գիտությունը մտածված գնում է այն քայլին, որ այս երկիրը պետք է իր միտքը զարգացնի եւ տնտեսության հիմնարար ճյուղերը, որ պետք է զարգանան  այս երկրում բիզնեսից նույնիսկ առաջ ընկելով, բիզնեսի հետ համագործակցելով՝ անենք կոնկրետ խնդիրներ, որոնք այսօր արդիական են։ Շնորհակալություն։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Գասպարյան, ես կարծում եմ, որ եթե սա այսպես լիներ, ինչ վերաբերում է մետաղի ջարդոնին եւ շաքարավազի արտահանմանը, թե Հայաստանում այսպիսի մոտեցումներ որդեգրած լինենին, ապա այսօր կառավարությունը այսքան ջանքեր չէր գործադրի, չէր մշակի հայեցակարգեր, ծրագրեր, միջոցառումների պլանավորումներ չէր անի եւ այսպիսի օրենքներ այսօր այստեղ չէին հայտնվի։ Հենց այն երեւույթը, որ մենք այսօր քննարկում ենք ինովացիոն գործունեության մասին պետական աջակցության մասին պետական ծրագրերը, այսինքն՝ պետության վերաբերմունքը, մոտեցումները մոտակա տարիների համար, հենց այն, որ պետությունը լրջորեն ջանքեր է գործադրել եւ այսպիսի ծրագրային փաստաթղթեր է դրել սեղանին, սա արդեն խոսում է այն մասին, որ  մենք  շաքարի արտահանում չենք անելու կամ մետաղի ջարդոնի արտահանում չենք անելու, եթե մինչեւ հիմա չենք արել։

Սա կարեւոր դեկլարացիա է, պրն Գասպարյան, սա այն արժեքավոր դեկլարացիան է, հայտարարությունն է, որի վրա պետք է հիմնվել, որը պետք է փորձել հնարավորինս զարգացնել, հենքերը, հիմքերը, սյուները ամրացնել, եւ մենք եւ դուք այստեղ  աշխատանք ունենք կատարելու, եւ ես հուսով եմ, որ կատարելու ենք։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հարցերն ավարտվեցին, տիկին Նաղդալյան։ Շնորհակալություն։ Այժմ, հարգելի գործընկերներ, հերթագրում՝ ելույթների համար։ Հերթագրվել է 5 պատգամավոր։ Առաջին ելույթը՝ պատգամավոր Արշակ Սադոյան։

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Սիրելի ռադիոլսողներ, հարգելի պատգամավորներ, իսկապես, կարծում եմ, որ օրենքը խիստ հրատապ է եւ անհրաժեշտ է օր առաջ ընդունել։  Ես բոլորովին էլ այն կարծիքին չեմ, որ թեկուզ  դեկլարատիվ բնույթի օրենքներ պետք է չընդունվեն։ Ընդհակառակը, շատ հաճախ պետք է ընդունվեն, բայց լավ կլինի, որ համատեղվի նաեւ, այսպես ասած, հայտարարության հայեցակարգի մոտեցումների մասին դեկլարացիաները նաեւ կիրառական հնարավորությունների հետ։ Բնական ու ճիշտ կլինի, երբ մենք համատեղենք այս երկուսը իրար հետ օրենքների համապատասխան մշակումների ժամանակ։ Եվ բնական ու ճիշտ կլինի, որ հստակ որոշենք՝ վերջիվերջո, այնպիսի կարեւորագույն ոլորտում խնդիրը  այս օրենքի առաջին հերթին վերաբերում է ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրի առողջացմանը։ Այս ոլորտը ստեղծագործական, շատ հաճախ մենք ասում ենք, թե հայերը խելոք են, աշխատասեր։ Խելոք ժողովուրդը հենց այնպես չի, նրա ստեղծման, ձեւավորման համար պետք է համապատասխան քայլեր անել։ Կարո՞ղ ենք արդյոք մենք  Հայաստան երկրում ստեղծել ստեղծագործական մոտեցմամբ, ուղեղները աշխատացնելու ներքին պահանջ, կարո՞ղ ենք մենք օրենքով դա խրախուսել, կարո՞ղ ենք մենք պարտադրել չասեմ, բայց աջակցել, որպեսզի  ցանկացած միջին փոքր ձեռնարկատեր ուղեղը շարժի, փորձի նոր արտադրանք, նոր տեխնոլոգիայով, նոր մոտեցումներով էժան,  հնարավորին չափ ավելի արդյունավետ մոտեցումներով։ Մենք հիմա օրենք ենք ընդունում զանգվածային ստեղծագործական մոտեցումների մասին բիզնեսում։ Նորությունների օգտագործման մասին ենք օրենք ընդունում, եւ այս նորությունները կիրառելու մասին օրենքն ընդունելուց, բնական է, պետք է հարց դնենք՝ ու՞մ ենք վերապահում այս ոլորտում ուղղորդման խնդիրը՝ կառավարությա՞նը, որը ներկայացնելու է  բյուջեի հետ մի տողով ինչ-որ ծրագիր։ Ու՞մ ենք վերապահում այս ոլորտը։ Մեկ տարվա համար միայն այսպես ուղեղները շարժած նախարարներին, թե՞ մենք այս ոլորտը ծրագրում ենք հեռանկարային զարգացման մեջ, երկարատեւ ժամանակահատվածում։ Մենք ծրագրում ենք՝ ո՞նց անենք, որ 5-10 տարի հետո մեր բոլոր գործարարները ոչ թե ուղեղներն աշխատացնեն մետաղի ջարդոն վաճառելու կամ առեւտուրը այս կամ այն կերպ, այլ ո՞նց անենք, որ  նոր տեխնոլոգիաներ, նոր ապրանքներ հայտնվեն մեր արտադրություն։ Իսկ դա մեկ ամսվա կամ մեկ տարվա գործ չէ։ Սա, իսկապես, հայեցակարգի հեռանկարային զարգացման խնդիր է։ Եվ այս հեռանկարային զարգացման ծրագիրը ո՞վ է ընդունելու։ Կառավարությունն առանց պատասխանատվության ժողովրդից ընտրված ներկայացուցիչների առաջ։ Այստեղ շատերը փորձում են ներկայացնել, որ կռիվը գնում է կառավարության գործադիր իշխանության դեմ։ Ահա ԱԺ-ը նորից հարց է բարձրացնում, բայց պատկերացրեք, որ ընդհակառակն է լինում։ Կառավարությունը փորձում է առողջապահության զարգացման խնդիրները, ծրագիրը հետ վերցնել ԱԺ-ից, որովհետեւ մի ժամանակ նա օրենքի ձեւով ընդունվեց։ Կառավարությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ծրագրերը, որպես օրենք, չընդունվեն ԱԺ-ի կողմից եւ հիմա էլ այս փաստաթղթով ներկայացնում է մի բան, որ նա ընդամենը մենակ հաշվետվություն է ներկայացնելու։ Սա՞ է մոտեցումը։ Մենք ուզում ենք այս ճանապարհով գնալ, որ բյուջեի մասին միայն հաշվետվություն ներկայացնի՝ արվել է դա, թե՞ ոչ։ Ուզում ենք մենք նպատակային գործունեության սուբյեկտ պետություն ստեղծել, որտեղ նպատակները զարգացման հեռանկարային ընդունվում են որպես օրենք ժողովրդի կողմից ընտրված իշխանության մարմնի կողմից, թե՞ նշանակովի կառավարության։ Այս խնդիրը այնքան հստակ է այս օրենքի հետ կապված, որ սրա մասին չխոսել չի կարելի։

2-րդ խնդիրը՝ իսկապես հայեցակարգ ենք ընդունում։ Որոշ մարդիկ, երեւի ֆինանսաբյուջետային հանձնաժողովում ծանոթացել են կառավարության այդ հայեցակարգերին՝ ինովացիոն գործունեությանը։ Հարց՝ կառավարությունը ինչո՞վ է աջակցելու նոր հազարամյակի՝ 21-րդ դարի ամենակարեւոր ինֆորմացիոն ծանոթացման համաշխարհային ընդհանուր ինֆորմացիոն համակարգի ինտերնետ ծառայության ոլորտը հայ ժողովրդին մատչելի դարձնելու խնդրին։ Կառավարությունը ի՞նչ է ծրագրել իր այդ հայեցակարգով։ Ասում ես ինտերնետ ծառայություն ցածր գներով, բարձր առաքությամբ մատուցել մեր ձեռնարկատերերին, որպեսզի նրանք ծանոթ լինեն, թե աշխարհում ի՞նչ է կատարվում, նորություններ անեն, թե՞ կառավարությունը ոչ մի բան էլ չի ծրագրում, թքած ունենա, կներեք այս բառի համար, եւ ավելին՝ աչք է փակում, երբ այդ ինտերնետ ոլորտը դառնում է մենաշնորհ ունեցող կազմակերպության մեր ժողովրդից գումարներ պոկելու ոլորտ։ Պատկերացրեք ինտերնետ ծառայության հետ կապված 400 տվյալներ ըստ «ԱրմենՏելի»։ 400 բաժանորդներ, նրանց վրա ինտերնետ հասանելիության ծառայությունը ներկայացվել է որպես բարձր սակագներով վարձատրվող ծառայություն, մեկ դրամի փոխարեն  նրանցից փորձ է արվում գանձել 360 դրամ մեկ րոպեի համար։ Եվ  դրա առաջ էլ կառավարությունը աչք է փակում, երբ նրա կողմից հաստատված որեւէ սակագին չկա, բացարձակ անօրինականություն։ Բացարձակ անօրինականություն ինովացիոն ոլորտի հետ։ Հարց է ծագում՝  ո՞վ է պատասխան տալու, երբ հայեցակարգերը վատ են մշակված, չեն կատարվում, երբ Հայաստան երկիրը, օրինակ, բոլորս գիտենք,  առնվազն 2-3 անգամ գնով եւ առաքությամբ ինտերնետ հասանելիությունը Հայաստանում վատ է Վրաստանից, Ադրբեջանից։ Ո՞վ է պատասխան տալու սրա համար, ո՞ր կառավարությունը, ո՞ր վարչապետը, որեւէ մեկը պատասխան տալու՞ է այն բանի համար, որ այս մենաշնորհի պատճառով կես միլիոն դոլար հենց հիմա դատարանները փորձում են գանձել մեր բաժանորդներից չմատուցված ծառայության համար։ Եվ ինչ՝ ուզում ենք պետություն կառուցել, ինովացիա, նորարարություններ, գիտական հայտնագործություններ կիրառել առանց պատասխանատվության մեխանիզմ մտցնելու, թողնելու, որ պետական  մարմիններն ի՞նչ ուզեն՝ անեն։ Բա, ինչի՞ համար է օրենքը։ Օրենքը նրա համար է, որ հստակ գրված լինի՝ ով ինչի համար է պատասխան տալու, ով ի՞նչ ոլորտում ի՞նչ է անելու։

Մի հարց էլ՝ գրված է լիազոր մարմին, նրա իրավունքները։ Ստեղծագործական մակարդակը բարձրացնելու, զանգվածային ստեղծագործական պրոցես մտցնելու համար պե՞տք է արդյոք հասարակության կարեւորագույն խավերին մասնակից դարձնել։ Ոչ միայն ակադեմիան, ստեղծագործական   միությունները։ Կոնկրետ հարցերով զբաղվող, թեկուզ մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչները, բուհերը։ Եվ մենք այս լիազոր մարմնի կառուցվածքը չֆիքսելով չե՞նք դարձնում արդյոք նրա հետագա գործունեությունը ընդհանրապես միայն դեկլարատիվ։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ընդմիջում։


Ժամը 16:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հաջորդ ելույթի համար  ձայնը տրվում է  Շավարշ Քոչարյանին։

Շ.ՔՈՉԱՐՅԱՆ

-Մինչ ելույթիս անդրադառնալը մի նկատառում՝ կան բազմաթիվ սահմանումներ՝ ինովացիայի։ Ես պետք է ասեմ, որ  լավագույն սահմանումը չէ, որ ընտրել են հեղինակները, որովհետեւ եթե ուշադիր կարդաք այդ սահմանումը, նա չի պարունակում ժամանակի շունչը։ Այդ սահմանման տակ շատ հեշտ կարելի է տեղավորել հազարամյակներ առաջ մարդկության գործունեությունը։ Ասենք՝ պանիր ստանալը, օրինակի համար, գինի եւ այլն, եւ այլն։ Երեւի արժե մի հատ եւս անդրադառնալ այդ սահմանմանը։

Հիմա, ինչո՞վ է կարեւոր չափազանց այս հարցը, որովհետեւ Հայաստանի առջեւ ազգային անվտանգության խնդիր է դարձել տնտեսության հզորացումը։ Պետք է որակապես փոխել մեր տնտեսության հիմքը եւ դնել այն նախադրյալները, որ մեր տնտեսությունը կարողանա դիմանալ, մրցակցի եւ զարգանա։ Առանց դրա խոսել ժամանակակից բանակի մասին՝ դժվար է։

Խնդիրը կայանում է ինչո՞ւմ։ Իհարկե, ինովացիան շատ կարեւոր է։ Տնտեսության զարգացման հիմքը Հայաստանի, բազմիցս դրա մասին ասվել է, բոլորի համար ակնհայտ է, դա մարդկային ներուժն է, դա ժամանակակից տեխնոլոգիաներն են, դա նույն ինովացիոն համակարգն է, սակայն, երբ որ խոսում ենք այդ ամեն ինչի մասին, առավել եւս աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ նավթային դոլարների շնորհիվ մեր հարեւան Ադրբեջանը լուրջ հնարավորություններ ունի ուժեղացնելու իր տնտեսությունը  եւ նաեւ բանակը, մենք պետք է հաշվի առնենք մի քանի հանգամանք։ Նախ՝  վարչարարությամբ չի, վարչական միայն մեթոդներով չի, որ լուծվում է այս խնդիրը։ Շատ կարեւոր է այն, ինչ որ առաջարկվում է, հիմքը դրվում է, «Ինովացիոն գործունեությանը պետության աջակցության մասին» օրենքը,  «Ապագա վենչուրային հիմնադրամների  մասին» օրենքը եւ այլն, եւ այլն։ Բայց հիշենք մի հանգամանք՝ օրինակի համար, ԱՄՆ-ում դա հայտնի թիվ է, ինովացիան 70 %-ից ավելի ո՞վ է իրականացնում փոքր բիզնեսը, փոքր ճկուն ձեռնարկությունները, այլ ոչ թե  այն մինիստրները, որոնք ավելի դանդաղաշարժ են։ Ավելին, ամբողջ ինովացիան այն երկրներում, որոնք ինովացիոն համակարգեր ունեն զարգացած, իրականացնում է մասնավոր սեկտորը։ Ուրեմն,  խնդիր N1,  որը որ մենք ունենք, դա կառավարության գործունեությունը պետք է նպաստի մասնավոր սեկտորի զարգացմանը, չնայած այստեղ մենք ունենք մի լրացուցիչ խնդիր։

Վերջիվերջո,  եթե մենք խոսում ենք ինովացիայի մասին, պետք է  որոշակի նախադրյալներ  լինեն դրա մասին խոսելու, թե չէ իրոք, այդ բոլորը կմնա ընդամենը դեկլարացիա։ Նախադրյալներից մեկը բոլորի համար ակնհայտ է։ Այնուամենայնիվ, ֆինանսավորումն է։ Առանց ֆինանսավորման խոսել ընդհանուր առմամբ ինովացիոն համակարգերի ստեղծման, գիտության զարգացման, նոր տեխնոլոգիաների զարգացման մասին, ուղղակի անիմաստ է, բոլորիս քաջ հայտնի է։ Ցանկացած երկիր, որի տնտեսությունը հիմնված է նոր տեխնոլոգիաների ինովացիաների վրա, առնվազն, իր ՀՆԱ-ի համախառն ներքին արդյունքի 2,5 %-ը տրամադրում է գիտությանը։ Քանի անգամ է  այս ԱԺ-ին առաջարկում է ոչ թե ՀՆԱ-ի  2,5, 3 %-ը, այլ  բյուջեի ծախսումային մասի 3 %-ն առնվազն տրամադրել գիտությանը, չենք անում։ Առանց դրա, եկեք ճիշտ հասկանանք, այս բոլորը դեկլարացիաներ են լինելու։

Ես անձամբ երեք անգամ ներկայացրել եմ նախագիծ, երեք անգամ մերժվել է։ Հիմա չորրորդ անգամ եմ ներկայացրել։ Եթե իրոք, կա ցանկություն, ապա պետք է այդ ֆինանսավորումը որպես առաջին քայլ՝ դարձվի 3 %։ Այսօր մենք գիտությանը  տրամադրում ենք անհամաչափ, շատ ավելի ցածր գումար, քան նավթ ունեցող Ադրբեջանը եւ ծով ունեցող Վրաստանը։

Հաջորդ հարցադրումը։ Քանի որ մեզ մոտ դեռեւս ինքը՝ բիզնեսը, այ, ոնց որ Ամերիկայում, Եվրոպական երկրներում կայացած չէ, որ ինքը պատվիրատու լինի, այստեղ մենք լուրջ խնդիր ունենք այ, այդ նույն ֆինանսավորման հետ, որովհետեւ տեսեք, երկրներ, որտեղ ինքը բիզնեսը, խոշոր ֆիրմաները ունեն գիտահետազոտական կենտրոններ, տրամադրում են մասնավոր իրենց գումարը զարգացման համար, մենք դեռ դա չունենք։ Այս պայմաններում ուզենք, չուզենք պետք է պետությունը ինքն այստեղ ֆինանսական ներդրումներ ունենա։

Հաջորդ հարցադրումը կապված կրթության հետ։ Չենք կարող իրարից բաժանել։ Խոսում ենք՝ կրթություն-գիտություն-արտադրություն շղթա, եկեք ես ձեզ հիշեցնեմ մի շատ պարզ բան՝ մեր պետությունը բարձրագույն կրթությանը ոչ մի կոպեկ, ոչ մի լումա չի տրամադրում։ Երեւի գիտեք այդ թիվը, գիտեք, որ  նույն պետական բուհերից հարկերի հաշվին ավելի շատ գումար է վերցվում, քան տրամադրվում է պետական բուհերին, իսկ եթե հաշվի առնենք նաեւ մասնավոր  բուհերը, ապա ստացվում է, որ բարձրագույն կրթությունը պետության համար բյուջեի եկամտային մասը լցնելու աղբյուր է։  Այդպիսի բան կլինի՞։ Պետություն,  որը  խոսում է ինովացիայի նոր տեխնոլոգիաների մասին, ընդհանրապես կրթությանը, կրկնում եմ, ոչ մի կոպեկ  չի տրամադրում, հակառակը՝ օգտվում է։ Ինչքա՞ն կարելի է այսպես շարունակել։

Հաջորդ հարցադրումը՝  հարկային արտոնություններ, դրա մասին խոսվեց։ Իհարկե, այն ծրագիրը, որը որ կա,  բացի ֆինանսավորումից, որովհետեւ  պետությունն այդքան գումար չունի, միեւնույն է, պետք է լինեն համապատասխան հարկային արտոնություններ, տնտեսական դաշտն այնպիսին պետք է լինի, որպեսզի մասնավոր գումարը եւ արտասահմանյան գումարը ուղղվի դեպի այդ ուղղություններ։ Այդ ուղղությամբ ոչ մի բան չի արվում։ Ես ձեզ մի բան հիշեցնեմ՝ դեռեւս 2000 թվականին այս դահլիճում եղել էին լսումներ  նվիրված տեղեկատվական  տեխնոլոգիաների զարգացմանը։ Կային առաջարկություներ՝ մշակված տարբեր մասնագետների կողմից, միջազգային կառույցների կողմից, եւ այլն, եւ այլն, այնտեղ շատ քիչ բան էր պահանջվում՝ հարկային ոլորտում ի՞նչ է պետք անել, որ  տեղեկատվական տեխնոլոգիաները սկսեն ավելի լավ զարգանալ։ Ոչ մի քայլ այդ ուղղությամբ առ այսօր չի արվել 2000 թվականի համար, 2006 թիվն է։ Մենք իրոք ցանկանո՞ւմ ենք դա զարգացնել, թե՞ ընդամենը ցանկանում ենք դրա մասին միայն խոսել։

Հաջորդը՝ ամեն անգամ, երբ որ խոսք է գնում գիտությանը գումարներ տրամադրելուն, սկսում են խոսել ակադեմիայի վիճակի մասին, փողերը մսխվում են եւ այլն, եւ այլն ... կարելի՞ է երկարացնել, պրն Բաղդասարյան,  եթե 3 րոպեն հնարավոր է։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Ավելացրեք 3 րոպե։

Շ.ՔՈՉԱՐՅԱՆ

-Վերջիվերջո, այստեղ հարցեր եղան՝ ո՞ր ուղղությունները։ Էհ, փառք Աստծո, կառավարությունը դեռ 2001 թվականին նշել է գերակա ճյուղերը իր որոշմամբ։ Պե՞տք է փոխել,  փոխենք, բայց ինձ թվում է, բավականին ճիշտ է նշել, նույն տեղեկատվական տեխնոլոգիաները, նույն կենսատեխնոլոգիան, նույն  նանատեխնոլոգիաները, այսինքն՝  ամենաժամանակակից ուղղությունները նշել է։ Չեմ խոսում  հայագիտության մասին, որը մեր սուրբ պարտքն է, եթե մենք չանենք, ոչ ոք չի անի։ Էհ, կան, բայց ի՞նչ ենք անում դա զարգացնելու համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են հիմնականում ամերիկյան ֆիրմաների շնորհիվ։ Այո, մենք ունենք գրագետ աշխատուժ ավելի էժան, եւ այդ ուղղությամբ գնում է զարգացում։ Կան գնահատականներ, որ շրջանառությունը 50 մլն  է հասել, բայց ո՞ւր է պետության դերը, ո՞ւր է մնացած ոլորտներում՝ կենսատեխնոլոգիա, նանատեխնոլոգիա, իսկ, չէ որ  էլի հիշեցնեմ, այ, նույն «Գիտության մասին» օրենքը, որը ունի բազմաթիվ թերություններ,  վաղուց նշել էր, որ կա այսպիսի հասկացություն՝ նպատակային ծրագրային ֆինանսավորում։  Եթե դու ունես նպատակ կենսատեխնոլոգիա զարգացնելու,  նանատեխնոլոգիա, տեղեկատվական տեխնոլոգիա, ապա ի՞նչն է խանգարում, որ  այն գումարները, այն 3 %-ը, որը եթե բարեհաճի, ԱԺ-ն որոշում կայացնի հատկացնեն առնվազն մյուս տարվանից, որովհետեւ այս տարի չենք կարող, բյուջեն հաստատվել է, մյուս տարվանից հատկացնեն գիտությանը, գնա այդ ուղղությամբ, այդ դեպքում  ակադեմիայի մասին չխոսենք, լավ է, վատ է,  կլինի  մրցակցություն, ով որ կհաղթի  այդ մրցակցությունում, նա էլ կստանա գումարները։ Այդտեղ կլինի եւ՛ ֆունդամենտալ գիտության հատված,   այդտեղ կլինի եւ՛ կիրառական գիտության հատված, եւ արդեն եւ՛ կոնստրուկտորական, եւ՛ տեխնոլոգիական հատված, ամեն ինչը կլինի։

Վերջիվերջո ... ժամանակս լրանում է, ինչ վերաբերում է ինովացիոն գործունեությանը, ինքնին այստեղ, օրինակի համար, պատգամավորներից մեկն ասաց ինովացիոն տեխնոլոգիաներ զարգացնել, ծիծաղելի է, հասկանանք, որ ինովացիայի հիմքը դա, այնուամենայնիվ, գիտությունն է, որի հիմքը իր հերթին կրթությունն է, ինովացիայի հիմքը նա է, որ երկրում ձեռնտու է եւ՛ օրենսդրական դաշտի շնորհիվ, եւ՛ տարբեր հանգամանքների շնորհիվ զբաղվել նոր տեխնոլոգիաներով, եւ այդ բոլորը միասին առանց այդ հենքի, առանց այ, այդ հենարանի  միայն ինովացիոն տեխնոլոգիաների մասին ... ներողություն, ինովացիոն համակարգի, ազգային համակարգի մասին խոսելը դառնում է դատարկ խոսակցություն։ Այդ տեսակետից որի կողմից ողջունում եմ, որ վերջապես այսպիսի օրենք ընդունվելու է, դա պետք է, բայց մյուս կողմից նորից եմ ձեր ուշադրությունը դարձնում հիմնարար հարցերի վրա։ 1-ինը՝ բարձրագույն  եւ հետբուհական կրթություն, 2-րդը՝ գիտության նկատմամբ մոտեցում, 3-րդը՝ այն, ինչ որ վերաբերում է գերակա ճյուղերին, դա ոչ թե թղթի վրա պետք է լինի, այլ պետք է լինի հստակ նպատակային   ծրագրային ֆինանսավորում մրցութային, ուղղված այդ ճյուղերի զարգացմանը, հակառակ դեպքում  դա, կրկնում եմ, ազգային  անվտանգության խնդիր է, մենք այս տարածաշրջանում տանուլ ենք տալու, եթե այսօր որակական քայլեր չկատարենք այդ ուղղությամբ։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հաջորդ ելույթի համար կենտրոնական խոսափողի մոտ է հրավիրվում Հմայակ Հովհաննիսյանը, նախապատրաստվի Թաթուլ Մանասերյանը։

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, իսկապես այն օրենքը, որը, այն օրինագիծը, որը քննարկվում է, չափազանց կարեւոր է, եւ այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ քննարկումը ձեւական բնույթ չունենա։ Եվ հիմնվել հենց այն օրինագծի վրա, որը ներկայացված է։ Ես դիմում եմ մեր լրագրողներին՝ կարող են վերցնել 4-րդ իշխանության ներկայացուցիչները, վերցնել այդ օրինագիծը եւ տեսնել, որ այո, Գիտություների ազգային ակադեմիայի մասին նույնիսկ հիշատակում այստեղ չկա, չնայած օրինագիծը ներկայացնողները համաձայնվեցին, որ  այս օրինագիծը ունի դեկլարատիվ բնույթ, ասելով, որ դա ամենեւին էլ չեն համարում այս օրինագծի թերություն։

Ուրեմն, այս դեկլարատիվ  բնույթի օրինագիծը, այնուամենայնիվ, իր մեջ չի պարունակում նույնիսկ հիշատակում Գիտությունների ազգային ակադեմիայի մասին։

Ֆերդինանդ Շիլլերն ասում էր, ինչպես ոմանց համար գիտությունը ներկայանում է երկնային աստվածուհի,  այնպես  ոմանք գիտությունը դիտում են որպես կթան կով որոնք իրենց տալիս է կաթ, մածուն, պանիր, յուղ։  Ահա, որպեսզի գիտությունը մարդկանց տա կաթ, մածուն, պանիր եւ յուղ, պետք է գիտությանը վերաբերվել իբրեւ երկնային աստվածուհու։ Եվ դա ի՞նչ է նշանակում, որ ընդունել, որ գիտության զարգացման հիմքը, այդ թվում նաեւ՝ ինովացիոն գործունեության հիմքը հիմնարար արդյունքները գիտական հաշվի առնելն է, այդ արդյունքների վրա հիմնվելն է։

Ժամանակին, երբ որ ես աշխատում էի Սբիգնեւ Ռեժինսկու մասին աշխատության վրա, ես կարդացի նրա գրքերից մեկում, ես կարող եմ ցանկացողներին, երբ որ մոտենան ինձ ասել, թե այդ գիրքը, թե էջը եւ այլն, որ Խորհրդային Միությունում հիմնարար գիտությունները կապված են եղել կիրառական գիտությունների եւ արտադրության հետ առաջին հերթին, արտադրության հետ, միմիայն ռազմաարդյունաբերական ոլորտում, մնացած ոլորտներում, եթե նույն ձեւով հիմնարար գիտությունների արդյունքները օգտագործվեին, այսինքն՝ տնտեսության մյուս ոլորտներում, այդ եթե օգտագործվեին, ապա Խորհրդային Միությունը կհասներ շատ ավելի լուրջ արդյունքների, մեծ բարձունքների։ Սա այն գնահատականն է, որը տվել է ըստ էության, եւ դրա համար չափազանց կարեւոր է, եթե ինովացիոն գործունեությունը դա արտադրության մեջ գիտական կարեւորագույն նվաճումների կիրառման, նաեւ կարեւորագույն  արդյունքների կիրառման հետ կապված գործունեություն է, ապա բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք այն, որ հիմնարար գիտությունների զարգացման ահա այդ տաճարը, գիտական, հիմնարար գիտությունների զարգացման թատերաբեմը եղել են Գիտությունների ազգային ակադեմիան եւ ակադեմիական ինստիտուտները։ Եվ եթե մենք փորձում ենք գնալ բարեփոխումների ճանապարհով օգտագործելով նախկինում կուտակված մեր փորձը, նախկինում արձանագրված գիտության զարգացման ճանապարհին արդյունքները, ապա պետք է անշուշտ ընդունեինք, որ այս փաստաթղթում պետք է հաշվի առնվեր, թե օրինակ, Գիտությունների ազգային ակադեմիան իր ակադեմիական ինստիտուտներով ի՞նչ ձեւով, ի՞նչ եղանակներով կարող է մասնակցել, ահա, այն լիազոր մարմնի կազմավորմանը, որը պետք է որոշի թե՛ տարեկան ծրագիրը, թե՛ այդ ծրագրի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, թե՛  նաեւ ամփոփի այն առաջարկությունները, որոնք ինովացիոն գործունեության սուբյեկտները ներկայացնում են, պետք է ներկայացնեն ահա այդ լիազոր մարմնին։

Ուրեմն, իմ առաջարկությունն այն է, եւ ես խնդրում եմ, դա  արձանագրվի, որպեսզի այդ փաստաթղթում անպայմանորեն նշված լինի նաեւ  հատուկ հոդվածով լիազոր մարմնի կազմավորման կարգը, որովհետեւ ասվում է, որ կառավարությունը ստեղծում է լիազոր մարմին, որը պետք է ներկայացնի տարեկան ահա այդ ծրագիրը, որը պետք է իրականացնի ահա այն գործառույթները, որոնք նշված են 5-րդ հոդվածում «Լիազոր մարմնի իրավասությունները» խորագրի ներքո։ Այդ իրավասությունները նշված են, սակայն պարզ չէ, թե այդ լիազոր մարմինը ինչ չափանիշներով է կազմավորվելու, որտե՞ղ է այստեղ Գիտությունների ազգային ակադեմիայի դերը, որտե՞ղ է այստեղ փոքր եւ միջին ձեռներեցների ասոցիացիայի դերը։ Նրանք մասնակցելո՞ւ են, նրանք իրենց մոտեցումները, իրենց առաջարկությունները հաշվի է առնելու կառավարությունը։ Չէ որ մենք քաղաքացիական հասարակության կառուցման ուղին ենք որդեգրել, ուստի մենք պետք է այդ բնագավառը հաշվի առնենք, որ այսօր արդեն կան ինովացիոն գործունեությամբ զբաղվողներ, որ մենք փորձում ենք այս օրենքով նրանց գործունեությանը խթան տալ, նրանց գործունեությանը նաեւ այս օրենքի ընդունման միջոցով աջակցել։ Ուստի, պետք է անպայմանորեն այդ հարցը հստակեցնել, այդ լիազոր մարմնի կազմավորման հարցում կառավարությունը  ի՞նչ չափանիշներից պետք է ելնի։ Ուրեմն, պետք է այստեղ հատուկ գլուխ լինի, հատուկ հոդված լինի՝ լիազոր մարմնի կազմավորման կարգը, թե կառավարությունը ի՞նչ շրջանակից է այդ լիազոր մարմինը կազմավորելու՝ Գիտությունների ազգային ակադեմիայի, փոքր եւ միջին ձեռներեցների ասոցիացիայի, որոնք  անմիջականորեն լավ են պատկերացնում, թե՛  գիտության հնարավորությունները, թե՛ այդ հնարավորությունների կիրառման հետ կապված հասունացած խնդիրները, եւ կարող են այդ հարցում, իսկապես,  զարգացնեն  ինքնագործունեության այն ակտիվությունը, որը, առանց որի,   ոչ կարելի է խոսել գիտության զարգացման մասին, ոչ կարելի է խոսել գիտության արդյունքների պրակտիկայում, բիզնեսում կիրառման մասին։ Սա չափազանց կարեւոր է ... 3 րոպե, եթե կարելի  է։ Կարելի՞ է։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Ավելացրեք 3 րոպե։  Խնդրեմ։

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Որովհետեւ ամենահակացուցված բանը գիտության համար, գիտության արդյունքների տնտեսության մեջ ներդրման համար, դա իհարկե, չինովնիկական դիկտատն է, չինովնիկական հրամայական այդ մոլուցքն է, որը դրսեւորվում է եւ այսօր նաեւ , եւ որը, ըստ էության, հաշվի չի առնում եւ չի էլ պատկերացնում այդ մեխանիզմը՝ հրամայական գիտության եւ գիտության տնտեսության մեջ ինովացիոն գործունեության ծավալման խնդիրները, ուստի պետք է ամպայման ամեն ինչ անել, որպեսզի հստակեցվի այդ հարցը, այդ լիազոր մարմինը ստեղծվելու է գիտնականների եւ գիտության արդյունքները տնտեսության բնագավառում, փոքր եւ միջին բիզնեսի 1-ին հերթին բնագավառում, այո, որովհետեւ դրանք են ամենաճկուն բաղադրիչները տնտեսական դաշտի։ Ահա այդ նվաճումների կիրառման գործում գիտնականների եւ տնտեսվարողների, ովքեր շահագրգռված են եւ ցանկանում են գիտության արդյունքները ներդնել ինովացիոն գործունեության առումով, դրանք կարող են, կազմելով համքարություն, իրենք որոշեն, թե իրենց ինչ է պետք, իրենք  որոշեն թե իրենց ինչպես պետք է աջակցի կառավարությունը, ինչպես պետք է  աջակցի։ Իրենք դնեն խնդիրներ կառավարության առջեւ, ոչ թե կառավարությունը ինքը խնդիրներ ... այսինքն՝ կառավարությունը, դա չինովնիկական մեխանիզմն է ի վերջո։ Ես չեմ ասում, որ դա վատ է, բոլոր երկրներում կա կառավարություն, սակայն այս ինովացիոն գործունեությունը հենց պետք է հիմնվի գիտնականների եւ ձեռներեցների ակտիվ ինքնագործունեության եւ նրանց, իսկապես, նախաձեռնություններին ընթացք տալու ահա, ընթացք տալու այդ մոտեցումների վրա։ Եվ եթե դրանից  ելնենք, ապա պետք է, նորից եմ պնդում իմ առաջարկությունը, անպայման այս օրինագծում լինի հատուկ գլուխ՝ լիազոր մարմնի կազմավորման կարգը, եւ այդտեղ գրվի, թե ինչ եղանակներով է կազմավորվում լիազոր մարմինը, որպեսզի կառավարությունը հստակ իմանա իր անելիքը։ Մենք օրենքով պետք է կառավարությանը դնենք որոշակի շրջանակների մեջ դրանով։ Շնորհակալություն։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար հրավիրվում է Թաթուլ Մանասերյանը, նախապատրաստվի Սամվել Բալասանյանը։

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Սիրելի գործընկերներ, չափազանց կարեւոր օրենք ենք մենք այսօր քննարկում, եւ  խոսք գնաց ամսագրի մասին, ես կուզենայի ուղղակի անդրադառնալ, որ կա ամսագիրը, բարեբախտաբար, դեռ ողջ է «Գիտություն եւ տեխնիկա» ամսագիրը, բայց այնքան վատ վիճակում է, որ դրա մասին քչերը գիտեն, կամ արդեն օրենսդիրը, որ տեղյակ չէ, դրա մասին խոսում է հենց վատ վիճակի մասին, ցավոք սրտի։

Հավանաբար, բացի էնտուզիազմից, այստեղ պետք են նաեւ եւ այն ջանքերը, որ գործադրում է ինձ հայտնի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության համապատասխան ստորաբաժանումը, կարծում եմ, որ պետք է իսկապես, լուրջ հոգածություն, որն առայժմ միակ ամսագիրն է, որը նաեւ  Հայաստանից դուրս  ճանաչում ունի, եւ կատալոգներում կարող են դա գտնել։

Հիմա անդրադառնանք բուն ինովացիոն գործունեությանը, թե որտեղ որոնենք բուն պատճառներն այսօր ստեղծված իրավիճակի, եւ օրենքը ինչ կարող է տալ այս ասպարեզում։ Մանրամասն ծանոթանալով նախագծին՝ ես բազմաթիվ հարցեր, այսպես, ինձ համար նշեցի, որոնց մի մասը իմ գործընկերներին, ճիշտն ասած,  ուղղելուց հետո տեսա, որ բավական աշխատանք էլ պետք է տանել նախապես, որ հասկանանք, թե  դրանց պատասխանները։ Եվ այս ամեն ինչը տեղի է ունենում այն ֆոնի վրա, որ այո, շատ է խոսվում վերջին շրջանում, հենց այս օրերին, գիտության հոգեւարքի մասին, շատ վատ արտահայտություն է, բայց ցավոք  սրտի, շատ ենք արձանագրում հենց այս վիճակը։ Ինչո՞վ պիտի խթանի օրենքը  կամ հարակից օրենքներ, որի մասին ես ավելի ուշ կխոսեմ, ինչո՞վ պիտի խթանի բուն նորարարական գործունեությունը, ինչքանո՞վ  ինքնագործունեությունից նորարարները, ինովատորները պետք է կարողանան նաեւ շահագրգռված լինել, եւ ոչ միայն հայ ինովատորները, այլ նաեւ այն մարդիկ, ովքեր տեսնելով, որ կան առողջ պայմաններ եւ շահագրգիռ պայմաններ, նաեւ իրենց գործունեությունը ծավալեն այստեղ։

Ես պատահական չէ, որ խոսեցի ուղեղների արտահոսքի մասին։ Այստեղ երբ օրենքում խոսք է գնում ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին, ինովացիոն գործունեության պետական աջակցության հիմնական ուղղությունների մասին, կարծում եմ, որ նաեւ դրանից  առաջ հոդված 4-ում գործունեության տեսակների մասին, ես կարծում եմ, որ ինովացիոն գործունեությունը նաեւ պետք է լինի պետության հոգածության առարկա։ «Ինովացիոն անվտանգություն» հասկացություն գոյություն ունի, որքանով է պաշտպանված ինովացիոն գործունեությունը մեզ մոտ։ Չմոռանանք, որ Հայաստանը լինելով առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիր, սա առնչվում է իհարկե այլ օրենքի, բայց շատ կարեւոր է, որ մենք եւ՛ մեր ինովատորների իրավունքները պաշտպանենք ներսում եւ դրսում, շատ հաճախ ի վիճակի չենք դա անել, եւ  նաեւ այլ երկրների իրավունքները մեզանում։

Սրանք պահանջներ են, որոնք պետք է նաեւ իրենց արտացոլումը գտնեն օրենքներում եւ օրենքով պաշտպանություն ստանան։  Հիմնական ուղղությունները, կարծում եմ, որ նաեւ պետք է ներառեին հոդված 7, այնպիսի կարեւոր կետ, օրինակ, ես կառաջարկեի ինովացիոն գործունեության իրականացնող կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման աջակցություն ենթակետում, «ե» ենթակետն է 7-րդ հոդվածի։ Այստեղ նաեւ նշվեր կադրերի  հաշվառում, որովհետեւ շատ էական է, երբ մենք խոսում ենք ինովացիոն գործունեության օրենքի մասին, հայեցակարգի հիման վրա ձեւավորված, հետո արդեն պետք է ակնկալենք ծրագրի մշակում եւ ներկայացում ԱԺ-ի, հստակ իմանանք  Հայաստանը մասնագիտական կարողությամբ ինչի՞ց է բաղկացած, ինչի՞ց է, ի՞նչ ներուժ մենք ունենք։ Կարծում եմ, որ բավական է, որ մենք վերացական, այսպես, դրույթներով առաջնորդվենք։ Այո, կարող են օրենքի մեջ տեղ գտնել ընդհանուր դրույթներ, պարտադիր չէ, որ բոլոր հանգամանքները մանրամասնվեն, բայց շատ էական է, որ մենք այստեղ ֆիքսենք, օրենքում ֆիքսենք հաշվառում եւ նաեւ տվյալների բանկ, տվյալների բազա։ Կադրային տվյալների մասին է խոսքը։ Մեզանից լավ, այլ երկրներ շատ լավ գիտեն, թե Հայաստանում ով ինչով է զբաղված։Ես օրինակներ չբերեմ, շատերիս հայտնի է եւ տեխնիկական գիտությունների բազմաթիվ մասնագետներ ընդամենը որոշ ժամանակ առաջ, կարողացան հաշվառել, հավաքագրել մի մասին, որոնք առավել որակյալներն էին դեռ մնացել, այսօր  Կանադայում լավ հնարավորություններ են ընձեռել։ Ով պետք է դրա մասին մտածի, ո՞ւմ հոգածությունը պետք է լինի, եթե ոչ պետության, եւ հիմնական ուղղությունների մեջ գործունեության, կարծում եմ, որ սա կարեւոր է նշել։

Ինչ լծակներով պետք է  հարկադրենք, որ ինովացիոն գործունեությունը ինքնագործունեությունից վերածվի համակարգված գործունեության։ Ինչո՞ւ եմ ասում ինքնագործունեություն, որովհետեւ կան նաեւ բազմաթիվ կոնկրետ փաստեր, իմ մտերիմներից  պլազմայով զբաղվող խոշոր գիտնականներ, որոնք Կիեւի իրենց  գործունեությունը դադարացրել, եկել են Հայաստան, այսօր լուրջ վտանգի տակ են։ Իսրայելում դրա պահանջարկը կա, այդ մշակումների, Հայաստանում  չի քաջալերվում, ոչ միայն չի քաջալերվում, այլ նաեւ մարդիկ ստիպված են իրենց պայմաններից ելնելով՝ այլ գործունեության անցնեն, վերամասնագիտանան, եւ այդ ուղղությունները  մահանում են։ Մենք ասում ենք  կադրերի կրթելու մասին, բայց եղածը նախ փորձենք պահպանել, այդ կարողությունը պահպանել, ինովացիոն գործունեության այն արդյունքները, որոնք դժվարությամբ են ստեղծվել, հետո անցնենք արդեն նոր կադրերի պատրաստման։ Ըստ որում, սա շատ հստակ հաշվառման հիման վրա պետք է նաեւ մարկետինգ արվի, եւ պետական պատվերը տալուց առաջ, պետք է մենք իմանանք, արդյոք մենք դրա պահանջը ունե՞նք , թե՞ ոչ, եղած պահանջարկը ինչպե՞ս ենք օգտագործել, եւ ինչպե՞ս կարող ենք նոր կադրերի հետ վարվել։

Խոսվեց հիմնարար եւ կիրառական ... 3 րոպե, խնդրում եմ, ավելացրեք։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-3 րոպե ավելացրեք։

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Հիմնարար եւ կիրառական նշանակություն ունեցող ծրագրերի մշակման մասին։ Թեեւ հին տվյալներ են, բայց  հարաբերակցությունը մեծ մասամբ չի փոխվել, պետական բյուջեից գերակշիռ մասը  գիտության հետ մասով, նորարական հետազոտություններին տրվող մշակումների մասով գերակշիռ մասը գնում է հիմնարար, ֆունդամենտալ, այսինքն՝ հետազոտություններին եւ կիրառական նշանակության 20 %-ը։ Այո, Հայաստանը ունի իր առանձնահատկ՛ությունները, բայց մենք նաեւ պետք է հաշվի առնենք համաշխարհային փորձը։ Փաստաթղթում, նախորդ փաստաթղթում հայեցակարգի մեջ, ես հիշում եմ,  այդ տվյալները կան, որ տիկին Նաղդալյանը այստեղ բերեց, պետք է իհարկե թարմացնել,  բայց հաշվի առնենք նաեւ  մի այնպիսի հանգամանք, ինչպիսին ոչ միայն պետական հոգածությունն է, որը ես չեմ կարծում, որ պարտադիր պետք է լինի հենց պետական բյուջեից հատկացումների մասով, այլ տնտեսական արդյունավետ քաղաքականությունը կարող է սա խթանել, եւ քաղաքականությունը, եթե Ամերիկայի հետ ենք համեմատում, ես հիշատակեմ այդ դեպքում հաջողության ամենավառ պատմությունը Ամերիկայի պատմության մեջ։ Դա 80-ական թվականներն  էր, երբ Ռեյգանի վարչակազմը պրոֆեսոր Արթուր Լաֆերի առաջարկներով կարողացավ գտնել հենց բանալին հարկային քաղաքականության միջոցով, խթանել այն, ինչ որ այսօր մենք ասում ենք. փոքր եւ միջին ձեռներեցություն, դա ընդհանրապես ձեռնարկատիրությունն էր, բայց ամենակարեւոր ձեռքբերումը, որով նաեւ Ռոնայլդ Ռեյգանը կարողացավ այդ աշխուժությունը ստեղծել 80-82 թթ. ճգնաժամից դուրս բերելու երկիրը, նաեւ  գիտատար ոլորտներ առաջ տանել։ Այսինքն՝  գիտության շնորհիվ, գիտության բազայի վրա կարողացավ առաջ տանել տնտեսությունը, դրանով ավելի մրցունակություն ապահովեց։ Դա հետեւյալն էր՝ հարկային արտոնություններ տրվեցին այն ֆիրմաներին, այն ընկերություններին, որոնք լուրջ ներդրումներ էին անում գիտության մեջ, եւ կարողանում են դրանց արդյունքները նաեւ կիրառել։ Երկու ուղղություն կար, բայց հատկապես այն ընկերությունները, որոնք ապահովում են գիտության զարգացումը, եւ դա կիրառական եւ հիմնարար հետազոտություններն էին, նրանց լուրջ արտոնություններ տրվեց։

Եթե մենք մակրոտնտեսական էֆեկտը փորձում ենք հաշվարկել, մի քանի անգամ, բազմապատիկ անգամ գերազանցում է այն վնասները, որ մեր հարկային մարմինները կարող են ընդդիմախոսել ինձ եւ ասել, որ բյուջե մուտք չի գործի, առանց այն էլ մուտք չեն գործում այդ գումարները,  առանց այն էլ ստվերը մեզ մոտ շատ է, ուրեմն, մենք եթե ապագայի մասին ենք մտածում, պարտավոր ենք նայել, թե ինչ է կատարվում մեր շուրջը։

Եվ ասեմ, որ  դարձյալ, եթե այդպիսի հակում  կա համեմատվելու Ամերիկայի հետ, ապա Ֆորշեն Ֆայ Ֆադրեդ 500 այդ խոշորագույն այդ ընկերությունների Ռիսլ եւ դիվելոտ, այսինքն՝ զարգացմանը տրվող, հետազոտություններին տրվող, ինովացիաներին տրվող ծախսերը, որոնք երբեք  շահույթ չեն հետապնդում, 14-15 % են կազմում, բավական մեծ մաս են կազմում։

Դարձյալ այստեղ պետության հոգածությունը կա, որովհետեւ  պայմաններ է ստեղծում,  այդ թվում՝ հարկային։ Մնացածը ես կշարադրեմ  հավանաբար խմբակցության անունից ելույթում։ Շնորհակալություն։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Սամվել Բալասանյան։

Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այսօր իրոք, քննարկվում է կարեւորագույն մի օրենքի նախագիծ, որը ունի նաեւ իր պատմությունը։ «Ինովացիոն գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը  դեռ 2001 թվականին  «Օրինաց երկիր» խմբակցությունը մտցրել է շրջանառության մեջ։ Բնականաբար,  կառավարության հետ  եղան շատ քննարկումներ, եւ հույժ կարեւոր համարելով, մենք փորձում ենք, որ անպայման մտցնենք լիագումար նիստի  քննարկման, այդպես էլ չստացվեց։ Այնուհետեւ, 2003 թվականին, այս գումարման ԱԺ-ում նորից առաջին օրվանից դրված է եղել շրջանառության մեջ, եւ կառավարության հետ աշխատելով, իհարկե, բավականին ուշացած, վերջապես 2005 թվականին համաձայնության եկավ «Օրինաց երկիր» խմբակցությունը, եւ այսօր մենք քննարկում ենք այս օրենքի նախագիծը։

Ի՞նչն էր պատճառը, որ մենք կարեւորում ենք այս օրենքի նախագիծը, եւ այս օրենքը որպեսզի մենք ունենանք։ Ամենակարեւոր խնդիրն այն է, որ երկրում անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք զարգացնել մեր արտադրությունը։ Արտադրությունը զարգացնելու համար առանց կրթության, առանց գիտության հնարավոր չէ։ Եթե որեւէ մեկը ասի, որ առանց նորարարությունների հնարավոր է ինչ-որ զարգացում, երեւի սխալ կլինի, որովհետեւ այսօր այդ ցույց է տվել նաեւ համաշխարհային փորձը, որ տնտեսությունը զարգանում է համաձայն երեք կարեւորագույն բաղադրիչների համագործակցությամբ։ Դա ստացվում է այն նորարարությունը, այն ինովացիան, այն ինովատորները, ինչպես ասաց մեր գործընկերը, որը այսօր մենք քննարկում ենք։

Ես համամիտ եմ մեր մյուս գործընկերոջ հետ, որ անպայման այդ լիազոր մարմինը, որը պետք է համապատասխան գործառույթներ իրականացնի, ընդգրկված լինեն գիտնականներ։ Ես լինելով նաեւ արտադրության մարդ, շատ եմ շփվել նաեւ, որոշ դեպքերում նույնիսկ փորձեր ենք կատարել ինչ որ նորարարությունների հետ կապված։ Դա եղել է Աբովյանի միկրոբիոլոգիայի ինստիտուտը, որտեղ մանրէների հետ կապված,  մենք փորձեր կատարեցինք։ Իհարկե, մեզ ներդրումներ էր անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանայինք հասնել, ասենք, նու, դիցուք գետնախնձորի շաքարից սպիրտների ստացման համար, որը եթե  մենք կարողանայինք իրոք հաջողացնել,  ստացածը վերցնել, մեր երկրում կունենայինք շատ պրոբլեմների լուծում, հանձինս վառելանյութի, ինչպիսին կա այսօր Հունգարիայում՝ փորձը։

Արդեն երկար տարիներ է սպասում այդ ծրագիրը, փաստորեն, այդ ինստիտուտում, եւ հնարավոր չէ իրականացնել։ Նմանատիպ օրինակներից նաեւ պարարտանյութի արտադրությունն է։ Այսօր լինելով, ասում է, բարձր լեռնային նաեւ հատվածներ ունեցող երկիր, որտեղ կան շատ հանքաքարեր, որից հնարավոր է պարարտացնել մեր հողերը, ուղղակի անուշադրության է մատնվել այս երկար տարիների ընթացքում։ Հիմնականում այն է պատճառը, որ կա համապատասխան ծրագիր, այսինքն՝ հայտնագործություններ, նորարարություններ, որն անհրաժեշտ է, որպեսզի ֆինանսավորվի, որպեսզի պետության աջակցություն լինի, որպեսզի կարողանանք, այո, թեկուզ սինթեզել կրթությունը, գիտությունը եւ տնտեսությունը, որպեսզի ստանանք այն բիզնեսը, որն անհրաժեշտ է մեր երկրին։ Եվ նմանատիպ օրինակներ շատ կարելի է բերել, որը կապվում է այսօր այո, այս գործունեության հետ։ Եվ պետք չէ ակնկալել այս գործունեությունից եկամուտներ։ Շատ ճիշտ ասվեց, պրն Մանասարյանի կողմից, որ եկամուտի մասին խոսք  լինել չի կարող, ընդհակառակը պետք է աջակցենք, աջակցենք  այդ փոքր բիզնեսին զարգանա, գա այդ փորձը հետագայում մենք կարողանանք կիրառել մեր երկրում եղած առանց այն էլ, գիտեք, որ մենք այնպիսի հանածոներ չունենք, որ շատ, շատ է եւ շատ թանկարժեք։ Գոնե, հնարավորության սահմաններում կարողանանք օգտագործել մեր ունեցած այն, ասում է, ապրանքատեսականին կամ ընդհուպ, հանքաքարերը, որը կարող ենք այդ նորարարությունների միջոցով ուղղակի մտցնել  ներս, որպեսզի կարողանանք, այո, մեր, ասենք, պարարտանյութը ստանանք, չգիտեմ,  մամուռներից ինչ-որ սպիտակուցներ ստանանք, մանրէներ ստանանք եւ այլն, եւ այլն, որոնք սպասում են, ասում է գիտնականների մոտ։ Շատ-շատ են եղել հանդիպումներ խմբակցությունում գիտնականների հետ։ Քննարկել ենք նմանատիպ հարցեր։ Չգիտեմ, ֆիզիկայի բնագավառում, տարբեր բնագավառներում,  եթե մենք կարողանանք հասնել այս ամեն ինչին, այսինքն՝  կարողանանք ... նաեւ այստեղ խոսակցություն գնաց դեկլարատիվ փաստաթղթի մասին։ Ի սեր Աստծո, բերեք ընդունենք, թող լինի դեկլարատիվ։ Սրա տակ մենք հետագայում մեծ օրենսգիրք ենք դնելու, ամեն մի հոդվածի հետ կապված, եւ այդ գործառույթները իրականացնելու եւ ընդհանրապես ճանապարհին եղած այն  խորդուբորդությունների հետ, այն գիտնականների հետ կապված պետք է ընդգրկվի այդ մարմինների մեջ, այնուհետեւ հարկային արտոնություններ պետք է տրվեն։

Այստեղ պրն Շահգելդյանին ես հարց բարձրացրեցի, ինչպես նաեւ կառավարության ներկայացուցչին, որ ինչպես կարող է, ասենք, այնպիսի ֆոնդեր ունենանք, հիմնադրամներ, որը հնարավորություն տա զարգացնելու տվյալ բնագավառը։ Բնականաբար, անհրաժեշտ է, որպեսզի ներդրումներ լինեն, ունենանք հրապուրիչ հարկային դաշտ։ Դա ի՞նչ է նշանակում, որ ընդհանրապես մենք կարողանանք նրանց ազատել համապատասխան հարկային պարտավորություններից։ Իսկ դա անհրաժեշտ է։ Այո, այստեղ, ասենք, որ շատ ռիսկային է, որովհետեւ հիմա ինչո՞ւ են աշխարհում ստեղծում վենչուրային հիմնադրամներ, որպեսզի կարողանան այդ հիմնադրամները օգտագործելու միջոցով համապատասխանաբար զարգացնել տվյալ մանր եւ միջին բիզնեսը, որը հիմնվում է, ասենք, տվյալ ընդհուպ տարածաշրջանի վրա եղած համապատասխան ինչ-որ բնական ռեսուրսի։

Այսօր պետք է նաեւ մենք կարողանանք այս օրենքն ընդունելուց հետո ուսումնասիրել, թե որտեղ ինչ ուղղություններով կարելի է զարգացնել, ո՞ր մարզում։ Այսօր պետք է մենք հասկանանք, որ սա նաեւ մեր երկրին բերելու է աշխատատեղեր, բերելու է շատ մեծ ներդրումներ, եթե ճիշտ քաղաքականություն կարողանանք վարել։

Ես համամիտ եմ բոլորիդ հետ, շատ կարեւորում եմ այս օրենքի նախագիծը, եւ ես հույսով եմ, որ մենք առաջարկություններ եւ լրացումներ նույնպես կկատարենք, որպեսզի կարողանանք, այո,  եւ այն օրենքի նախագիծը, որը ներկայացվելու է, պրն Շահգելդյանը, ինչպես այստեղ առաջարկեց, վենչուրային հիմնադրամներ ստեղծելու  համար, անպայման մենք կաջակցենք, որպեսզի հնարավորինս կարողանանք ներդրումային դաշտը մեր երկրի մեջ հնարավորինս ուժեղացնել։

Ես ուղղակի ողջունում եմ նմանատիպ քննարկումը։ Ես  հուսով եմ, որ մենք դեռ շատ կաշխատենք այս օրենքի նախագծի վրա ... վերջացնում եմ։ Այս օրենքի նախագծի վրա եւ հույս ունեմ, որ այո, մենք ունենալու  ենք մի հաստափոր, ասում է, օրենքներ, որոնք հնարավորություն կտան մեծ ներդրումներ ունենալ մեր ՀՀ-ում։ Շնորհակալություն։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես նույնպես ցանկանում եմ իմ նկատառումները հայտնել, այնուհետեւ կանցնենք եզրափակիչ ելույթներին։

Հարգելի պատգամավորներ,  դեռեւս 2001 թվականին էր, որ  մենք հեղինակեցինք այս օրենքի նախագիծը, եւ այսօր անցել է հինգ տարի, եւ միայն  հինգ տարի անց այս օրինագիծն արդեն այս գումարման ԱԺ-ում դառնում է քննարկման առարկա։  Սա խոսում է այն մասին, որ այս հինգ տարիների ընթացքում այս նախագիծն անցել է բավականին երկար ճանապարհ։  Հինգ տարի շարունակ տարբեր նախարարների, տարբեր գերատեսչությունների ղեկավարների ու պատասխանատուների հետ այս նախագիծն անցել է քննարկման փուլ, եւ լավ է, որ այսօր վերջապես ներկայացվում է համատեղ օրենքի նախագիծ, որը կարծում եմ, հետագայում նաեւ լուրջ լրամշակման կարիք ու անհրաժեշտություն է զգում, հաշվի առնելով նաեւ այսօր այս դահլիճում տեղի ունեցող շահագրգիռ քննարկումները։

Վերջին շրջանում  Հայաստանում գիտության շուրջ տարաբնույթ քննարկումներ են տեղի ունենում, եւ այդ քննարկումներն արդարացված են, արդարացված են, որովհետեւ այսօր, իրոք, մեր գիտությունը գտնվում է մի իրավիճակում, որտեղից անպայման պետք են նոր ելքեր, որովհետեւ այն հին խնդիրները, որոնք կուտակվել են, ցավոք,  այս տարիների ընթացքում այդ հին խնդիրներին որեւիցե լուծումներ չեն տրվել, էլ չի խոսվում ինչ-որ նոր լուծումների մասին, որոնք անչափ անհրաժեշտ են։

Գիտության համակարգում բարեփոխումները խթանելու համար, ես կարծում եմ, որ իրոք, մեզ անհրաժեշտ է ունենալ զարգացման հստակ հայեցակարգ, այնուհետեւ այդ հայեցակարգից հետո կարողանանք իրականացնել ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումներ։ Օրենսդրական բարեփոխումների մի մասը վերաբերում է գիտություն-կրթություն կապին, գիտություն-արտադրություն կապին, եւ «Ինովացիոն գործունեության մասին» օրենքը հենց նպատակաուղղված է լինելու մեր երկրում նոր ենթակառուցվածքների ձեւավորմանը նպաստելը, պետական աջակցության մասին նորարարության բնագավառում, եւ կարծում եմ, որ այն նախագիծը, որ ներկայացված է, հաջողված փորձ է այդ խնդիրները լուծելու համար։ Իհարկե,  մենք պետք է հետագայում նույնպես կարողանանք ակտիվորեն աշխատել, որպեսզի առաջարկություններով համալրենք եւ ունենանք  առավել ամբողջական ու կատարյալ փաստաթուղթ։

Այսօր գիտության համակարգում, ցավոք, այն աշխատավարձները, որոնք ստանում են մարդիկ, եւ արդարացիորեն բողոքում են մեր գիտնականները, ոչ մի տրամաբանության չի դիմանում։ Գիտական սարքավորումների 82 %-ը պաշտոնական տվյայլներով հնացված են։ Այս պայմաններում, եթե չլինի շեշտակի պետական միջամտություն, եթե չլինի հստակ պետական տեսլական, հստական հայեցակարգ, մենք լավ զարգացումներ ունենալ չենք կարող, Էլ չեմ խոսում հարյուրավոր կամ հազարավոր  գյուտարարների մասին, որ կան մեր երկրում։ Այն հայտնագործությունների մասին, որ կան այս երկրում,  բայց որոնք մնում են թղթերի վրա, որովհետեւ դրանք հետագայում ընթացք չեն ստանում, դրանք հետագայում չեն ներդրվում մեր արտադրության մեջ։

Սրա պատճառը նաեւ այն է, որ այսօր Հայաստանում, ցավոք, շատ  թույլ է կապը բարձրագույն կրթության եւ գիտության միջեւ, շատ թույլ է կապը գիտության եւ մասնավոր բիզնեսի միջեւ, չկան բիզնես ինկուբատորներ։ Այստեղ  խոսվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին, բայց ես  ուզում եմ նշել, որ «ԱրմենՏելի» մենաշնորհային դիրքի պատճառով, ինտերնետի չափազանց բարձր սակագները իրենց հերթին խաթարում են տեղեկատվական տեխնոլոգիաների առավել հստակ զարգացումը, բայց  սա չի նշանակում, որ մենք պետք է կանգնենք, սա նշանակում է, որ մենք պետք է այս բարդ արտակարգ, թեկուզ,  պայմաններում կարողանանք այդ պայմաններին համապատասխան ունենալ զարգացման հստակ ռազմավարություն, ունենալ հստակ ծրագրեր եւ հետեւողականորեն ձեռնամուխ լինել, որպեսզի այդ ծրագրերը դառնան իրականություն։

Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է նաեւ նորովի դիտարկել Գիտությունների  ազգային ակադեմիայի դերն այս համատեքստում։ Անպայման այս գործընթացում անհրաժեշտ է ներառել Գիտությունների ազգային ակադեմիան։ Անպայման այս գործընթացում անհրաժեշտ է ներառել նաեւ բավականին շնորհաշատ երիտասարդ գիտնականների այն խմբերը, որ կան այս երկրում, եւ մի քանի նաեւ հետաքրքիր հասարակական կազմակերպություններ կան գիտության ոլորտում, որտեղ համախմբվել են երիտասարդ գիտնականներ, եւ ես կարծում եմ,  որ  1-ին ընթերցումից հետո մենք անպայման այս դահլիճում կկազմակերպենք խորհրդարանական լսումներ, այս խնդրի հետ կապված, մինչեւ 2-րդ, 3-րդ ընթերցումը, որպեսզի կարողանանք լսել բոլորի տեսակետը, որովհետեւ խնդիրը, ես համարում եմ, որ ունի ազգային  անվտանգության մակարդակի կարեւորություն մեր երկրի համար։ Որովհետեւ, թքած ունենալով նորարական տեխնոլոգիաների վրա, մենք չենք կարող առաջ գնալ։

Այստեղ խոսվեց Ռեյգանի բավականին ճիշտ քաղաքականության մասին, որն ԱՄՆ-ը, ըստ էության, վեր բարձրացրեց, եւ դա պատահական չէր, եւ այդ ողջ քաղաքականության ակունքներում հենց ընկած էր նաեւ կարեւորագույն բաղադրիչներից մեկը՝ նորարարության նկատմամբ հատուկ պետական քաղաքականություններ, հատուկ ուշադրություններ։

Ուշացած զղջում շարքից կարելի է  անվանել այս հինգ տարիները, որ մենք կորցրեցինք այս օրենքի  քննարկումը հետաձգելու, եւ գիտե՞ք ինչ կա, իրոք ժամանակ ենք կորցրել, եւ դրա համար, երբ որ այս վերջապես երկար նաեւ բանավեճերից հետո այս նախագիծը հասավ ԱԺ, մենք պետք է հետեւողական լինենք, որ այս նստաշրջանի ընթացքում գոնե այն ընդունվի, եւ այն նպատակային ծրագիրը, որի մասին օրենքի նախագծի մեջ խոսվում է, կառավարությունը կարողանա նաեւ 2006 թվականին պետական բյուջեի հետ միասին ներկայացնել, մենք նախատեսենք գումարներ, տեր կանգնենք, որպեսզի իրոք, նորարարությունը Հայաստանում զարգանա։

Բարդ ու դժվարին ճանապարհ է, բայց ես կարծում եմ, ճիշտ  ճանապարհ է, եւ այս ճանապարհով գնալու դեպքում մենք անպայման լավ հաջողություններ ունենալու ենք։

Ես ցավով նաեւ ուզում եմ ասել, որ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հաշվարկներով 500-ից ավելի երիտասարդ գիտնականներ կան, որոնք այսօր  լքել են Հայաստանը, այս 15 տարիների ընթացքում, որոնք հաջողությամբ տեղավորվել են Արեւմտյան Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների գիտական կենտրոններում։ Եվ, եթե մենք իրոք, կանգ չառնենք եւ նոր հայացք չնետենք այս իրողություններին,  ապա ես ձեզ կարող եմ ասել մի բան, որ  մոտ ապագայում ուղղակի այս վատ, տխուր  երեւույթը կշարունակվի։ Դրա համար ես վերջերս մի ուսումնասիրություն կատարեցի, որի արդյունքում ի՞նչ եզրակացության եկա, որ ցավոք,  մաթեմատիկայի, ֆիզիկայի բնագավառում, տեխնիկական գիտությունների ոլորտում մեզ մոտ թեկնածուական ատենախոսությունների թիվը, դոկտորական ատենախոսությունների թիվը պակասում է։

Լավ է, իհարկե, որ հումանիտար ոլորտում շատանում են պատմական գիտությունների թեկնածուները, չգիտեմ, քաղաքագիտության կամ իրավագիտության թեկնածուներն ու դոկտորները, բայց տեխնիկական գիտությունները, մաթեմատիկայի ճշգրիտ գիտությունների բնագավառում, ցավոք, մենք  պետք է որդեգրենք բոլորովին այլ մոտեցումներ, բոլորովին այլ քաղաքականություն։ Եվ վերջին, եթե մենք նայում ենք, օրինակ,  երկու երկրի օրինակ եմ ուզում բերել, որը շատ հետաքրքիր զուգորդվեց, Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահների վերջին իրենց տարեկան ուղերձները, որոնք ուղղված էին իրենց ժողովուրդներին։ Եվ երկու երկրների մեջ Էլ խոսք է գնում պետությունների մակարդակով  հատուկ ճշգրիտ գիտությունների բնագավառում նոր ռազմավարություն մշակելու  անհրաժեշտության մասին։ Ճշգրիտ գիտությունների ոլորտում երիտասարդ մասնագետներին խրախուսելու, խթանելու, ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման խնդիրները պետական ամենաբարձր մակարդակի վրա դնելու անհրաժեշտության մասին։

Այո, խոսք է գնում եւ՛ հարկային արտոնությունների մասին, եւ՛ պետական նպատակային ծրագրերի մասին, եւ՛ երիտասարդ գիտնականներին ոչ թե խոսքով, այլ գործով պետական աջակցության մասին։ Կարծում եմ,  որ այս խնդիրներն առավել քան հրատապ են նաեւ մեր երկրի համար, եւ այս քննարկումը, որ  այսօր տեղի ունեցավ մեր ԱԺ նիստերի դահլիճում, կապված  այս օրինագծի հետ, լավ սկիզբ է, խոստումնալից սկիզբ է, եւ ես կարծում եմ, որ մենք ձեզ հետ միասին կարող ենք ընդունել լավ օրենք։ Շնորհակալություն։

     Եզրափակիչ ելույթի համար ձայնը տրվու ... հա մինչեւ այդ, ներողություն կա մեկ հայտ Թաթուլ Մանասերյան՝ «Արդարություն» դաշինքի անունից։ Խնդրեմ։  Այնուհետեւ տիկին Նաղդալյանին կլսենք եւ մեր հիմնական զեկուցողներին։

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Սիրելի գործընկերներ, հարցի կարեւորությունը ստիպում է, որ նաեւ խմբակցության անունից ես ելույթ ունենամ։ Եվ ուզում եմ կանգ առնել կարեւորագույն հետեւյալ հարցերի վրա։

Նախ՝  իմ համոզմամբ, թեեւ վաղուց սպասված օրենք  էր,  բայց պետք է սա ներկայացվեր փաթեթով։ Այսինքն՝ «Ինովացիոն գործունեության մասին»,  «Պետական աջակցության մասին» օրենքը կտրել  գիտության օրենքից, օրինակ, «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքից, հենց այս քառօրյայի ժամանակ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության», արդեն նշեցի, «Ստեղծագործական աշխատողների եւ ստեղծագործական միությունների հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքներից, կարծում եմ, որ ճիշտ չէ։ Մեկուսացված քննարկել այս օրենքը, կարծում եմ, որ անթույլատրելի է։  Միեւնույն ժամանակ ես ողջունում եմ այս օրենքի ներկայացումը, քննարկումը, կարծում եմ, սա պետք է առիթ լինի, որ մենք ավելի լայն քննարկումներ ծավալենք ոչ թե այսպիսի դահլիճում, այլ առնվազն նաեւ գիտության, կրթության  հանձնաժողովի ակտիվ մասնակցությամբ։ եւ ներգրավելով մարդկանց, ում դա առնչվում է այս օրենքը։

Օրենքում ես չտեսա մի շատ կարեւոր դրույթ, որն առնչվում է մեզ՝ հայերիս, այսպես ասենք։ Ինչո՞վ տարբերենք այս օրենքը այլ երկրներում գործող կամ մշակվող օրենքներից։ Լրիվ անտեսված է Սփյուռքի դերը, Սփյուռքի մասնագիտական կարողության մասին է խոսքը։

Մենք բազմիցս անդրադարձել ենք դրան, ես միշտ շեշտել եմ ոչ թե նյութական, այլ մասնագիտական կարողությունը, որ բազմապատիկ անգամ  ավելի մեծ արժեք է, եւ կապիտալի առումով ավելի շատ է, քան նյութական ակնկալիքները, որ կարող ենք մենք ունենալ։

Հայության մրցակցային առավելությունների մասին է այստեղ խոսքը գնում, եւ մենք այստեղ պարտավոր ենք ֆիքսել օրենքում, թե ինչպես կարելի է մոբիլիզացնել այդ ներուժը եւ օգտագործել։

Ինովացիոն գործունեությունը, երբ մենք քննարկում ենք այս համատեքստում, ստացվում է, որ եթե իրականությունից ենք ելնում, եւ նայում ենք, թե ինչ է այսօր կատարվում, գիտեք, ես հենց երջանիկ զուգադիպությամբ նոր ծրար եմ բացում եւ մեկ այլ ինովատորից բողոք, որ էներգետիկայի նախարարությունից էլ են ներկա, վերաբերում է էներգետիկայի բնագավառին նաեւ, ինովացիա է։ Բազմիցս դիմել է մարդը, չգիտեմ, իհարկե, ո՞ւմ է դիմել, միգուցե նախարարությանը չի դիմել, բայց հաշվի չեն առել, եւ պնդում է մի մարդ, որը ասենք, բազմաթիվ հեղինակային իրավունքներ ունի, ժամանակին աշխատել է ակադեմիկոս Կորոլյովի հետ եւ այլն եւ այլն, չգիտեմ, ես չեմ կարող գնահատական տալ, բայց ես չեմ ուզենա, որ նման նամակներ գան ընդդիմությանը, քաղաքական ընդդիմությանը, ես շատ կուզենամ, որ իշխանության տարբեր կառույցներում սրանք լուծում ստանան, եւ ինովացիոն գործունեության մասին խոսելիս արդեն մենք ունենանք արձանագրած առաջընթաց, ինչպես ենք քաջալերում, ինչպես ենք խթանում այդ գործունեությունը, հետո մտածենք կանոնակարգման մասին։ Դրա համար ես ասում եմ, առայժմ ինքնագործունեության մակարդակի վրա է ինովացիոն գործունեությունը։

Այսօր այն, ինչ որ տեղի է ունենում, տեղի է ունենում միայն Հայաստանի մայրաքաղաքում, ինչպես գիտական ընդհանուր աշխուժությունը, այնպես էլ հենց նույն ինովացիոն գործունեությունը, կարո՞ղ ենք մենք արդյոք ասել, որ Հայաստանի որեւէ մարզում ծավալվում է ինովացիոն գործունեություն, զարգանում է գիտությունը։ Ոչ։ Մենք  պարտավոր ենք մտածել Հայաստանի տարբեր բնակավայրերում գիտությունը եւ ինովացիոն գործունեությունը համամասնորեն զարգացնելու  ուղղությամբ։  Եվ ես արդեն ժամանակին մի առաջարկ արել եմ, եւ կուզենայի, որ այս օրենքում եւս արտացոլումը գտներ։

Մենք բուհական կրթության միջոցով կարող ենք անել, բուհական գիտության միջոցով։ Բարեբախտաբար, մասնավոր բուհերը, որ մենք շատ քննադատում ենք որակի առումով, մրցունակության առումով, որ շատացել են, ամեն մի գյուղում համալսարան է բացվել, մի քիչ չափազանցությամբ, բայց այդտեղ մենք պետք է ինչ-որ պայմաններ ստեղծենք, որ գիտությունը զարգանա, ինովացիոն միտքը զարգանա եւ նաեւ աշխատանքների մասին՝ թեկնածուական, դոկտորական ատենախոսություններ, որոնք պաշտպանվում են, եւ շատ հաճախ ես առիթ եմ ունենում կարդալ այնպիսի աշխատանքներ, որտեղ եթե 1-ին մասը գիտական նորույթը կարդաք, կստեղծվի այնպիսի տպավորություն, որ հանճարներ են այդ պաշտպանողները։ Ես շատ ուրախ կլինեի, բայց տեսեք, պահանջ չի դրվում բուհի մակարդակով, եւ կարծում եմ, որ օրենքում մենք եւս պետք է ֆիքսենք, սրանք հարակից, մեկը մյուսին առնչվող օրենքներ են, որ անպայման հիմնավորվի, այդ ի՞նչ գիտական նորույթ  են տվել, այդ ի՞նչ մեծ հայտնագործություն են արել, որ հանկարծ կորում է հետո, եւ չես հասկանում  մենք ենք սխալ, որ չենք հավատում դրան, թե՞ իրենք են այլ կերպ ներկայացնում։ Այստեղ պահանջկոտության խնդիր կա։ Մենք չպետք է շտամպի պես, այսպես, դնենք, կոնվեյերով անցկացնենք բոլոր այս աշխատանքները։  Պահանջկոտությունը պետք է, այո, ճիշտ է ասում տեխնիկական գիտությունների մասով, ճշգրիտ գիտությունների մասով։ Այն, ինչով հպարտացել ենք, այսօր մնացել են փշրանքներ։ Պետք է տեր կանգնենք դրան։

Գերակայությունների մասին։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք պետք է հստակեցնենք։ Իսկապես, մենք կարիք ունենք մանավանդ, երբ խոսքը գնում է պետական աջակցության մասին, մտածենք, թե որ գերակա ոլորտներին պետությունը պետք է աջակցի։ Պետությունն ամեն ոլորտի չի կարող հասնել, չի կարող բոլորին ֆինանսավորել։ Միացյալ Նահանգները լինելով գերհզոր պետություն եւ բավարար գումարներ ունենալով՝ մինչեւ անցյալ տարի պրոդիֆիցիտով բյուջե ունենալով, այս, անցյալ տարվանից արդեն դեֆիցիտով, այնուամենայնով, չէր կարող այդ շռայլությունը թույլ տալ եւ բոլոր ոլորտները ֆինանսավորել։ Մենք պետք է ընտրենք, եւ այդ չափանիշները, չափորոշիչները, ինձ թվում է, պետք է ֆիքսենք ընդհանուր տեսքով, գոնե։ Մեզ համար սա պետք է հասկանալի լինի։ Ուղեղների արտահոսքի կանխման մասով։

Մեզանից լավ, ես արդեն նշեցի, շատերը տարբեր երկրներում գիտեն, թե  Հայաստանում որ մասնագիտությունից ինչքան կադրեր կան։ Ի՞նչ է մեզ պետք անել։ Եթե այս պարտականություները դրվում են կառավարության լիազոր մարմնի վրա, նաեւ օրենքով պետք է կանոնակարգել մեր ժամանակավոր, ժամանակավորապես աշխատանք չունեցող, գործազուրկի կարգավիճակում գտնվող կադրեր օգտագործման մասին պետք է մտածենք, ինչպե՞ս՝ միջպետական պայմանագրերով։ Այսինքն՝ աշխատանքային շուկայի ուսումնասիրությունները մեզ պետք է հիմք հանդիսանան ոչ միայն մեր երկրի, այլ նաեւ դրսում, որ կարողանանք, եթե դեռ դրա պահանջարկը չունենք, ցավոք սրտի, գիտական միտքն ընդհանրապես պահանջարկված չէ, գոնե կարողանանք ժամանակավորապես գործուղել նման պայմանագրերով արտերկիր, որից հետո պետությունն արդեն կկարողանա նման պայմանագրերի ավարտին պահանջել իր կադրերին ետ, եւ այստեղ մենք մի քանի դրական ակնկալիքներ կարող ենք ունենալ, մի քանի առավելություններ։

Ի դեպ ասեմ, որ մեր հարեւան Թուրքիան, օրինակ, օգտագործում է այս հնարավորությունը, Ռուսաստանը նույնպես օգտագործում է, եւ փոխանակ ունենանք կադրեր բարձրագույն կրթությամբ, բարձր որակավորում ունեցող կադրեր, որոնք անլեգալ, ապօրինի եւ ծպտյալ կարգավիճակով են փորձում գործ գտնել իրենց համար արտերկրում, մենք կարող ենք մի քիչ ավելի նորմալ կարգավիճակով   իրենց ապահովել։ Դրանից նաեւ տուրք գանձել պետական բյուջե, սա էլ կարող է լինել օգուտ, դրանով  նաեւ սոցիալական բեռը կարող է թեթեւանալ պետության, նման մասնագետները կարող են թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների կարիքները հոգալ, կարող են ի վերջո շուկայական տնտեսության  պայմաններում անցնել վերապատրաստում, որի համար մեր երկրում դեռ այդ գումարները չկան կամ այդ վերաբերմունքը դեռ  չկա, եւ այլեւ այստեղից բխող ակնկալիքներ։ Սա որեւէ ֆինանսավորման կարիք չունի, սա պետական հոգածության կարիք ունի ընդամենը, կազմակերպական աշխատանքի կարիք ունի, եւ ընդհանուր առմամբ, ես կուզենայի, որ նաեւ պատասխանատվության ինստիտուտը ֆիքսվեր ինչ-որ ձեւով օրենքում, որովհետեւ  կարող է բարի ցանկությունների մի, այսպես, կույտ լինել, թող ներվի արտահայտությանս, եւ դրա պատասխանատվությունը, այսինքն՝ դրա ձախողումը, որեւէ մեկին չհետաքրքրի, ինչպես շատ-շատ օրենքներ ունենք, տալիս ենք իրավունք, պատասխանատվություն չկա, կաղում է, բալանսը խախտվում է։ Սրա մասին մենք պարտավոր ենք մտածել։

Ես կարծում եմ, որ նշված բոլոր այս մտահոգություններով հանդերձ շատ կարեւոր օրենք է, եւ քննարկումների ժամանակ ես կպնդեի, որ առաջարկները ոչ միայն իմ, նաեւ գործընկերների, այսպես, սիմվոլիկ բնույթ չկրեին, այլ դրանք հաշվի առնվեին անպայման։ Շնորհակալություն։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Եզրափակիչ ելույթի համար ձայնը տրվում է Հերմինե Նաղդալյանին։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն, կարճ անդրադառնամ մի քանի մտքերի, որոնք հնչեցին։ Ես կարծում եմ, որ մենք հրաշալի քննարկում ունեցանք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս քննարկմանը մասնակցած բոլոր պատգամավորներին, եւ կարծում եմ, որ եւ այն պատրաստակամությունը որ ցուցաբերվեց, եւ՛ խնդրի կարեւորության գիտակցումը, եւ՛ խնդրի կարեւորությունը, ինքը երեւի թե  թելադրում էր,  որ հենց այսպիսի շահագրգիռ քննարկում ընթանար։

Երեւի թե զարմանալի չէ, ես չեմ հիշում, մենք շատ հաճախ չէ, որ ունենում ենք 5 ժամ, 6 ժամ անընդհատ մենք այսօր ամբողջ օրը ...

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Ինձ թվում է, որ այս  վերջին երկու տարում 1-ին դեպքն է կամ (Ծիծաղ) 2-րդը։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Մեկ խորհրդարանական օր նվիրվել է այդ խնդրի քննարկմանը, եւ սա խոսում է եւ՛ կարեւորության մասին, եւ ես ենթադրում եմ, որ կառավարությունը բավական  շատ օգտակար բաներ քաղեց, եւ օրինագծի հեղինակները օգտակար բաներ քաղեցին, որով կհարստացվի այն օրինագիծը, որը դրված է սեղանին։

Ես, ուզում եմ եւս մեկ անգամ անդրադառնալ դեկլարատիվության խնդրին, որովհետեւ չէի ուզենա, որ կարեւորությունը նշելով, գիտակցելով իրականում բոլորի կողմից նշվեց, որ շատ պետքական, շատ կարեւոր, այսօր արդեն կարելի  է ասել նաեւ, մի քիչ էլ ուշացած այս արդիական օրինագիծը, բայց, այնուամենայնիվ, չմեղադրենք դեկլարատիվության, մերկ դեկլարատիվության մեջ, որովհետեւ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ օրինագիծը շատ կարեւոր կոնկրետ հարցերի պատասխաններ է տալիս, սահմանում է շատ կոնկրետ սահմանումներ, հասկացություններ։ Սահմանում է իր կամքը, հրապարակում է իր կամքը, քաղաքական կամքը, եւ սա հստակորեն արտահայտված է բյուջեից ֆինանսավորում, բյուջեի հետ հաշվետվության ներկայացում։

Խոսվեց պատասխանատվության մեխանիզմի մասին։ Ես ուզում եմ կրկնել՝ ըստ իս կառավարությունը ունի բյուջեի հետ ամենաբարձր պատասխանատվության չափն է սահմանել այս ծրագրի համար, բյուջեի հետ միասին ներկայացվելու է այս ծրագրի հաշվետվությունը, եւ այդ պլանկայով է, այդ նշաձողով է, որ կառավարությունը մոտեցել է։ Սա բարձր կարեւորություն է ստացել այս ծրագիրը կառավարության կողմից։ Լիազոր մարմնի մասին խոսվեց այստեղ։ Ես կարծում եմ, ճիշտ կլինի, որ մենք բոլորս  շեշտադրումները  ճիշտ կատարենք։

Ըստ իս, իմ կարծիքով, կառավարությունն այս օրինագիծը բերելիս, չի գնացել նոր լիազոր մարմին ստեղծելու ճանապարհով։ Ինձ թվաց, թե մեր կոլեգաների ելույթի մեջ ես այսպիսի բաներ լսեցի, եւ կարծում եմ, որ այդ միտումը չկա։ Կառավարությունն, ըստ երեւույթին, իր պետական կառավարման մարմինների միջոցով, ես կարծում եմ, դա  լինելու է տնտեսական զարգացման  նախարարությունը, այդ լիազոր մարմնի դերակատարությունը կատարելու է, բայց ես ուզում եմ ասել, որ այն մտավախությունը, որ չինովնիկները որոշելու են ամեն բան, այս մտավախությունը, կարծում եմ,  տեղ  չի ունենալու, եւ շատ վաղուց արդեն տվյալ տիպի ծրագրային գործունեության մեջ մենք վաղուց այդպես չենք մոտենում,  դրա մեխանիզմները մենք վաղուց գտել ենք։ Այսինքն՝ չինովնիկների, պետական պաշտոնյաների կողմից քննարկվում կամ լուծվում են միայն պետական կառավարման խնդիրները եւ կազմակերպչական հարցերը։  Այն հարցերը, որոնք  կապված են ծրագրի ուղղվածության, ծրագրային այս հարցերին,  դրանք ըստ իս, լուծվել են ինչ-որ էքսպերտային խմբերի կողմից, խորհուրդների կողմից, եւ մրցութային կարգով, այսինքն՝ այդ մտավախությունը չինովնիկական կամայականության, կարծում եմ, տեղին չէ, այնքան էլ չի լինելու։

Միացյալ Նահանգների օրինակն այստեղ բերեցի եւ՛ ես, եւ՛ հարգարժան պրն Մանասերյանը, եւ իրականում, այսօր աշխարհը արդեն իրականում փոխել է եւ իր վերաբերմունքը ոչ միայն գիտության եւ գիտելիքին, այլեւ ֆինանսավորմանը, բայց ես կարծում եմ, որ այստեղ, այնուամենայնիվ, պրագմատիզմի տեղ էլ փոքր-ինչ կա, ցանկություները հրաշալի բան են, իսկ այս ճանապարհը, որ իրենք անցել են, այսօր հասել են այս թվերին, ես չեմ կարծում, որ մենք կարողանալու ենք միանգամից թռիչքաձեւ գանք ու հենց այս թվերի վրա կանգնենք, որոնք դեռեւս լավագույնն են, բայց մեզ համար այնքան էլ այսօր մատչելի չեն։

Ինչ վերաբերում է փաթեթով բերելուն, վստահ եմ, որ իմ հարգարժան կոլեգան՝ պրն Մանասերյանը, երբ ասում է փաթեթով, ապա բոլորովին էլ ի նկատի չունի, որ ասենք թե, 2, 3 փաստաթուղթ իրար հետ մի թղթով փաթաթած լինեն։ Վստահ եմ, որ խոսքը գնում է բովանդակային լուրջ կապի մասին, այսինքն՝  այն էական կապի մասին, որ  պետք է որ լինի, եւ իմ կարծիքով,  հենց այն երեւույթը, որ այս օրենքները իրար հետ են քննարկվում, թեկուզ մեկ քառօրյայի օրակարգի մեջ են կամ մեկ ինչ-որ ժամանակային հատվածի ընթացքում քննարկման առարկա են հանդիսանում, արդեն սա ինչ-որ իմաստով խոսում է այն մասին, որ բովանդակային կապը գոյություն ունի, որ որակական կապը, ընդհանրությունը գոյություն ունի։ Ես հուսով եմ, որ մենք  այս թվարկած հենց այս քառօրյայի օրակարգում թվարկած օրենքների քննարկման ժամանակ դա զգալու ենք։

Շատ կարեւորում եմ այն, որ ինովացիոն ողջ համակարգի մասին խոսելիս մենք չղեկավարվենք ընդամենը «Պետական աջակցության մասին» օրինագծի նյութով կամ բովանդակությամբ։ «Պետական աջակցության մասին» օրենքը խոսում է եւ մեզ ներկայացնում է զուտ պետական աջակցության հեռանկարը, իսկ ողջ համակարգը հիմնվելու է ավելի լայն եւ՛   ֆինանսավորման, եւ՛ կազմակերպչական, եւ՛ մասնակցության, եւ՛ որակական մի շարք հարցերի մասին, այդ թվում՝ գիտություն, այդ թվում՝ գիտական կադրերի պատրաստություն, գիտություն-կրթություն կապ եւ այլն։ Այսինքն՝ ավելի  գլոբալ փաստաթուղթ կա սեղանին, դա հայեցակարգն է եւ 2005-10 թթ. կառավարության կողմից մշակած պետական ծրագիրը, որի մեջ այ սա, այսօրվա օրինագիծը, «Պետական աջակցության մասին» օրինագիծն ընդամենը մեկ քայլն է, ուստի կուզենայի, որ այս ընդհանուրը իմանալով, տեղեկացված լինելով՝ կխոսեինք ամբողջ համակարգի մասին, ոչ թե միայն այս օրինագծի վերաբերյալ։

Ես կարծում եմ, որ կառավարությունն էլ, հեղինակներն էլ անելիքներ ունեն։ 1-ինից 2-րդ ընթերցման ժամանակ մենք կարող ենք հնարավորինս բարելավել այս օրենքը եւ, կարծում եմ,  որ այս օրենքը պետք է անպայման ընդունվի, ամեն ինչ  անել, որպեսզի նա կյանքի կոչվի եւ դառնա լուրջ արդյունավետ գործող համակարգ։ Շնորհակալություն։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Նաղդալյան։ Այժմ ձայնը տրվում է պրն Գեւորգյանին, այնուհետեւ պրն Շահգելդյանին։

Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ

-Շատ շնորհակալություն այսպիսի տպավորիչ քննարկման համար։ Իրոք, շատ հետաքրքիր եւ լայնածավալ քննարկում էր։ Բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն հեղինակների հետ, հեղինակներով, եւ կարծում եմ, օրենքն 1-ինից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ավելի կհստակեցվի եւ կբարելավվի։

Մի շատ կարճ, մի երկու ակնարկ անեմ։ Հայեցակարգը, որը մշակվել է կառավարության կողմից, դա բավականին լայն քննարկման արդյունք է եղել։ Դրանում մասնակցել են, այդ թվում՝ նաեւ մեր Գիտությունների ազգային ակադեմիան, ինչպես նաեւ  այս օրենքի քննարկումներին էլ  է նա մասնակցել, բնականաբար, եւ ոչ միայն ակադեմիական, այլ նաեւ կիրառական գիտությունների ներկայացուցիչները եւ գործարարներն այս օրենքի մշակմանը մասնակցել են։

Ինչ վերաբերում է ծրագրին, ես համոզված եմ, կարծում եմ, որ օրենսդիրը ոչ միայն հաշվետվության ժամանակ հնարավորություն կունենա գնահատել այդ ծրագիրը, քանի որ կառավարությունը բյուջեն ներկայացնելիս կիրառում է ծրագրային մոտեցում, ապա ոչ միայն մի տողով է ներկայացվելու ԱԺ, այլ նաեւ ծրագիրն ամբողջությամբ եւ նրա առանձին բաղկացուցիչները։ Այսինքն՝ ըստ ծրագրերի։ Իհարկե, այստեղ հնարավորություն կլինի գնահատել, նաեւ  ավելացնել, պակասեցնել այդ ծրագիրը եւ  կոնկրետ դրա տակ դնել ֆինանսավորում։ Սա է խնդիրը։

Ես կարծում եմ, օրենքը ունի լուրջ կիրառական նշանակություն։ Այո, որոշ իմաստով նա դեկլարատիվ է, բայց չմոռանանք, որ այդ բազմաթիվ դեֆինիցիաները, որ օրենքում կիրառվում են, մենք մտցնում ենք շրջանառության մեջ,  ընդ որում  որպես օրենսդիր դա դառնում է նաեւ պետության կողմից ընդունված արդեն սահմանումներ, որը մեզ շատ կօգնի հետագայում ինվեստիցիա ներգրավելու համար այդ բնագավառներում։

Ինչեւիցե, ես նորից եմ ուզում շատ շնորհակալ լինել ձեզ, հավաստիացնել, որ մենք ամեն ինչ կանենք, որ օրենքն դառնա ավելի նպատակաուղղված։ Խնդրում եմ ԱԺ-ին ընդունել օրենքն 1-ին ընթերցմամբ եւ քվեարկությունը իրականացնել պատեհ ժամին։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շատ լավ, շնորհակալություն։ Այժմ եզրափակիչ ելույթի համար ձայնը տրվում է Մհեր Շահգելդյանին։

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շահագրգիռ քննարկման համար, այն կարծիքների եւ գաղափարների համար, որ ներկայացվեցին, եւ ուզում եմ փաստել, որ մեր դիրքորոշումն է, հնարավորինս աշխատել համատեղ, օրենքը բարելավելու, հարստացնելու, եւ 1-ինից 2-րդ ընթերցմամբ այլ արդեն ձեր առաջարկությունների ներգրավմամբ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելու համար։

Ես փորձեմ, կարելի է փաստել, որ ըստ էության, բոլոր ելույթ ունեցողները միանշանակորեն կողմ արտահայտվեցին օրենքի ընդունմանը, եւ առաջարկությունները հիմնականում առնչվում էին այս կամ այն ոլորտը բարելավելուն եւ նոր մեխանիզմների ստեղծմանը։

Այստեղ խոսք եղավ, որ սա ռեկորդակիր օրենք է վերջին երկու տարիների համար, եւ ես ուղղակի ուրախ եմ, որ ռեկորդակիր օրենքի համահեղինակ եմ։

Փորձեմ կարճ ամփոփել եւ մի քանի գաղափարներ ներկայացնել։ Իհարկե, բնականաբար, պարտադիր կերպով եւ 1-ինից 2-րդ ընթերցման ընթացքում, եւ՛ հետագայում օրենքի գործունեության ընթերցման, գործունեության ընթացքում մենք աշխատելու ենք ազգային ակադեմիայի եւ համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների, բիզնեսի, այն ներկայացուցիչների, որոնք այս ոլորտում են աշխատում, ինչպես նաեւ կան հասարակական կազմակերպություններ, որոնք գործում են նորարարության ոլորտում, նոր գաղափարների առեւտրայնացման ոլորտում։ Սա կարեւոր է։ Եվ միանգամից ես ցանկանում եմ մեկ առաջարկ անել, հետեւյալն է՝ սոցիալական գործընկերության գաղափար կա եւ Արեւմտյան երկրներում այս գործընկերության շրջանակներում համագործակցում են պետությունը, գործարարները եւ արհեստակցական միությունները։

Ես ուղղակի հիմա կարող եմ առաջարկել ... մենք մտածենք ստեղծել նորարարական  գործընկերության միգուցե ֆորում, որի շրջանակներում կհամագործակցեն պետությունը, գիտական ինստիտուտները, ակադեմիան եւ համապատասխան  գիտական ինստիտուտները, եւ մեր բիզնեսի, մեր գործարարության այն ոլորտի ներկայացուցիչները, որոնք աշխատում են նորարարության ոլորտում։ Այստեղ գործադիր իշխանությունը, կարծես թե, դրական է վերաբերում այս գաղափարին։ Կարծում եմ, սա մեկ մեխանիզմ կարող լինել։

2-րդ կարեւոր մեխանիզմը՝ սա արդեն բխում էր մեր գործընկերների առաջարկներից, կոորդինացիոն մեխանիզմներն են՝ գիտություն-պետություն, գիտություն-արդյունաբերություն, արտադրություն, հայրենիք-Սփյուռք։ Ես կարծում եմ, որ ահա այսպիսի կոորդինացիոն մեխանիզմների խնդիր մենք պետք է  առաջադրենք, որտեղ կհամադրվեն մոտեցումները, գաղափարները, կքննարկվեն եւ այնուհետեւ արդեն կարող են մտնել մեր պետության ռազմավարական զարգացման եւ ինովացիոն ռազմավարության շրջանակներում։

Եվս մեկ կարեւոր խնդիր։ Սա ոլորտներն են, ներողություն,  եւս մեկ կարեւոր խնդիր, հետեւյալն է՝ մենք իհարկե ռոմանտիկ չենք, այլ ավելի շատ ռեալիստ ենք եւ հասկանում ենք, որ եթե օրենքն այսօր ընդունենք, դա չի նշանակում, որ վաղն ամեն ինչ հիասքանչ կլինի, սակայն,  եթե մենք այս  օրենքը եւ այս ոլորտն այսօր չկանոնակարգենք, վաղը կունենանք շատ ավելի բարդ եւ վատ իրավիճակներ՝ կապված ուղեղների արտահոսքի, տնտեսության նորարարական ճյուղերի թերզարգացման եւ այլն։ Եվ այսօր  պետք է ընդունել, եւ կարծում եմ, մեզ սպասում է, ինչպես ասաց այդ մասին ԱԺ նախագահ պրն Արթուր Բաղդասարյանը, հետեւողական աշխատանք, հետեւողական օրենքների ընդունման, հետեւողական օրենքների իրականացման ոլորտում։ Սա բավականաչափ դժվար,  սակայն ես կասեի շնորհակալ աշխատանք է։

Այն առաջարկությունները, որոնք ներկայացվեցին, ուղղակի այս մասին խոսվեց, ես չեմ ուզում եւս մեկ անգամ թվարկել, այս առաջարկությունների, ըստ էության, 99 %-ը լիովին ընդունելի են, 99,9 %-ը, եթե կարելի է այսպես ասել, լիովին ընդունելի են։ Ես պետք է խնդրեմ մեր գործընկերներին, քանի որ առաջարկություններն արվեցին բանավոր եւ ընդհանուր առմամբ ներկայացնել գրավոր տեքստեր, որպեսզի մենք կարողանանք նաեւ քննարկել եւ տեսնել, թե այս առաջարկությունների իրականացման մեխանիզմները ինչպիսին են լինելու ըստ հեղինակների, եւ դրանք  ինչպես կարող ենք ընդգրկել եւ ներգրավել «Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին» օրենքի նախագծում 1-ինից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։ Հավանաբար այսքանը, պրն Բաղդասարյան, ես ավարտեցի։ Շնորհակալություն։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն, շնորհակալություն։ Հարցի քննարկումն ավարտվեց։ Վաղը առավոտյան մենք կկազմակերպենք քվեարկություն։ Այժմ մենք քննարկում ենք «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հարցը կզեկուցի Արեգ Գալստյանը՝ էներգետիկայի փոխնախարար։  Հարակից  զեկուցմամբ հանդես կգա Գագիկ Մինասյանը։

Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

-Մեծարգո պրն նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն է ներկայացվում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Խոսքը գնում է 6-րդ հոդվածի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչելու մասին։ Այս անհրաժեշտությունն առաջացել է հետեւյալ պատճառով, որ 2004 թվականի նոյեմբերին «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարվեց, որի համաձայն հնարավորություն ընձեռվեց ատոմային էներգետիկայում թույլ տալ ներդրումներ անել նաեւ մասնավորներին, եւ այդ իսկ պատճառով այդ անհրաժեշտությունն առաջացավ  այդ երկու օրենքները, որպեսզի իրար հետ համապատասխանեն։ Այսքանը, շնորհակալություն։ Պատրաստ եմ պատասխանելու։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հերթագրում՝ հարցերի համար։ Հերթագրվել է երեք պատգամավոր։ 1-ին հարցի համար ձայնը տրվում է պատգամավոր Թաթուլ Մանասերյանին։

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Դուք մատնանշեցիք «Ատոմային էներգետիկայի մասին» օրենքը, որով թույլատրվում է ներդրումներ կատարել այս ոլորտում։ Որպես տնտեսագետ, ես չեմ գտնում, որ դա ավտոմատ կերպով նշանակում է վերացնել էներգետիկայի ոլորտում պետական մենաշնորհը։

Չե՞ք կարծում արդյոք, որ կան այլ միջոցներ ներդրումները խթանելու, ներգրավելու այս ասպարեզում առանց խախտելու պետական մենաշնորհը։ Շնորհակալություն։

Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն, նպատակը կայանում է հետեւյալում՝ որ բացի նրանից, որ պետությունը ինքը պետք է հոգա եւ այդ ուղղությամբ կատարի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ատոմային էներգետիկան, որը մենք ունենք եւ, որի զարգացումն ամրագրված է էներգետիկայի զարգացման ռազմավարությունում, որն անցյալ տարի ընդունվեց կառավարության կողմից եւ հավանության արժանացավ, այնտեղ հստակ գրված է, որ մենք ատոմային էներգետիկան պետք է զարգացնենք, եւ այդ ուղղությամբ պետությունը համապատասխան քայլեր անում է, եւ այդ բեռը իր վրայից չի գցում, համապատասխան հաշվարկները կատարված են միջնաժամկետ եւ երկարաժամկետ տեսանկյունից, մենք ինչ հզորություններ կարող ենք ապահովել այդ բնագավառում։ Բայց մյուս կողմից էլ չի կարելի անտեսել միջազգային փորձը, եւ բոլոր զարգացած երկրներում թույլատրվում են, եւ այդպես կան երկրներ, որտեղ 100 %-ով այդ ոլորտում գործում են մասնավոր ընկերություններ, հետեւաբար մենք հանգիստ կարող ենք այդ ոլորտում թույլ տալ, եթե այդպիսինները կլինեն, եթե ցանկություն ունենան եւ համապատասխան գումարներ ունենան, մեր թույլտվությամբ համապատասխան կարգավորման դաշտում այդպիսի ներդրումները կատարեն։ Որեւէ խնդիր մենք այստեղ չենք տեսնում։ Եթե անհրաժեշտ է, կարող եմ օրինակ բերել Գերմանիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի, որտեղ այդ բոլոր միջուկային տեղակայանքները, ատոմակայանները նրանք հանդիսանում են մասնավոր եւ շահագործվում են առանց որեւէ խնդրի։ Այլ բան է, այդ կայաններում աշխատած վառելիքը, միջուկային վառելիքը եւ թափոնները նրանք ինչ սեփականության կարգավիճակ ունենան։ Այդ երկրներում էլ, մեր օրենքում էլ ամրագրված է հստակ, որ դա պետական մենաշնորհ է եւ պարտադիր լինելու է պետական սեփականություն։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Թաթուլ Մանասերյան։

Թ.ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

-Դուք մատնանշեցիք Միացյալ Նահանգներ, Գերմանիա եւ Ֆրանսիա, ինձ հայտնի են այդ երկրները, այնուամենայնիվ, ես այդ եւ այլ երկրների օրինակները ուսումնասիրելով չեմ տեսել մի երկիր, որը պետական վերահսկողության մեխանիզմը, այսինքն՝ մենաշնորհը զիջի, օրենքում նման փոփոխություն կատարելով, այսինքն՝ խոսքը գնում է տվյալ երկրներում բաժնետիրական ընկերությունների ձեւավորման միջոցով խառը սեփականություն հաստատելուն։ Այստեղ ես կուզենայի, որպեսզի ճշգրիտ ավելի լինեինք, եւ դա բնավ  չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռքերը լվանա եւ թույլ տա։ Եվ հարցս հետեւյալն է՝ ի՞նչ վիճակագրական տվյալներ ունեք դինամիկ առումով, երբ  մասնավորեցումից, ապապետականացումից կամ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի թողարկումից հետո ինչպե՞ս է փոփոխվել իրավիճակն այն երկրներում, որտեղ մենաշնորհ գոյություն չունի, պետական մենաշնորհ էներգետիկայի բնագավառում։ Շնորհակալություն։

Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

-Շատ ճիշտ եք ասում, որ ոչ միայն 100 %-ոց մասնավոր բաժնետիրական ընկերությունների ձեռքում են գտնվում ատոմակայանները։ Ֆրանսիայում խառը սեփականություն է։ Դա ամբողջությամբ գտնվում է ԷԴԵԵՖ-ի  ձեռքում, որտեղ եւ՛  մասնավոր բիզնես է ներգրավված, եւ՛ պետությունն է ներգրավված, բայց Ամերիկայում եւ Գերմանիայում դա 100 %-ոց մասնավոր ընկերություններ են, որոնք շահագործում են այդ ...

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Իսկ Արեւելյան Եվրոպայում, օրինակ, ո՞նց է, Ամերիկան մեզ համար ընենց, շատ բան ... ասենք, ենթադրենք Լեհաստանում,  Բուլղարիայում, Ուկրաինայում, ԱՊՀ երկրներում, Արեւելյան Եվրոպայի երկրներում, կարո՞ղ եք նրանց օրինակը բերել։

Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

-Օրինակը կարող եմ բերել։ Նու, Լեհաստանում չկա, Բուլղարիայում  կան մի քանի բլոկներ նույն  տեսակի, ինչ որ մեր մոտ են, մոտ     440 տեսակի։ Տենդենցներն այնպիսին են, որ այս օրենսդրական դաշտը, որը մենք էլ 2004 թվականին համապատասխան փոփոխությունը կատարեցինք,  այդ նմանատիպ փոփոխությունները կատարվում են բոլոր այդ երկրներում, եւ մենք որպես օրենք եւ այդ երկրները, արեւելյան երկրները նույն օրենսդրական փոփոխություններն են կատարել, ինչ որ արվել է այդ արեւմտյան երկրներում։

Ես Գերմանիայի օրինակը բերեցի, որ այնտեղ ինչպես մասնավոր ընկերություններ կան։ Եթե դուք ասում եք,  արդյոք բաժնետերերը փոխվե՞լ են, թե՞ չեն փոխվել, ես չեմ կարող ...
 
 

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Չէ, հարցը ուրիշ հարց է տալիս։ Հարց է տալիս, երբ որ Գերմանիայում պետական սեփականությունից անցել է խառը սեփականության կամ մասնավոր, վիճակագրությունը ինչպե՞ս է ցույց տալիս, ի՞նչ տվյալներ կան։ Դրանից այդ տնտեսությունը, էներգետիկան շահե՞լ է, տուժե՞լ է, վերլուծություններ կա՞ն, գնահատականներ կարո՞ղ եք ներկայացնել ԱԺ։

Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

-Նու, եթե այդ երկու երկրների մասին ասեմ, ապա հենց ի սկզբանե այնտեղ եղել են մասնավոր 100 %-ոց ընկերություններ, որոնք կառուցել են այդ կայանները։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Շատ լավ։ Մհեր Շահգելդյան։

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-Շնորհակալություն հարցի հնարավորության  համար։ Նախ՝  խնդիրը հետեւյալն է՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում ոչ մի տեղ չկա այնպիսի իրավիճակ, երբ մեկ ատոմային էլեկտրակայանը հանդիսանում է էներգետիկ համակարգի հիմքը, ըստ էության։

ՀՀ էներգետիկ համակարգի հիմքը եւ «անվտանգություն» բառը շատ ենք վերջերս կիրառում, բայց դա տեղին ենք կիրառում, եւ մեր էներգետիկ անվտանգության հիմքը, ըստ էության, այսօր ատոմային էլեկտրակայանն է։ Այսինքն՝  այս տեսանկյունից մենք տարբերվում ենք, եւ ես համաձայն եմ պրն ԱԺ նախագահի հետ, որ մենք  անդրադարձ կատարենք այլ երկրներ եւ տեսնենք այնտեղ իրավիճակը ինչպիսին է։ Սա է խնդիրը, եւ այս տեսանկյունից, եթե մենք թույլ ենք տալիս մասնավորին մուտք գործելու, ապա  մենք թույլ ենք տալիս նրան մասնակցել նաեւ որոշումների ընդունման գործընթացին, ազդելու ամբողջ էներգետիկ համակարգի վրա։ Ըստ էության, հետագայում, ինչպիսի՞ն է լինելու ահա այս որոշումների ընդունման գործընթացը, որովհետեւ  ՀՀ համար այս տարածաշրջանում պետական մոտեցումը կարեւորագույն խնդիրներից մեկն է։ Ինչպե՞ս եք դուք տեսնում այս մեխանիզմը։ Ես խնդրում եմ, ավելի հստակ մեզ կարողանաք մեխանիզմը ներկայացնեք, որ մենք պատկերացնենք, որովհետեւ իրավիճակը Հայաստանում եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում միանշանակորեն տարբերվում են ահա այս տեսանկյունից։

Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

-Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, որ մեր հանրապետությունը, եթե համեմատության վերցնենք, իհարկե, մեզ համար ատոմային կայանը եւ ատոմային էներգետիկան ռազմավարական առումով, մենք այդ բառը իրոք անընդհատ օգտագործում ենք, եւ  էներգետիկայի անվտանգության եւ անկախության ապահովման, ողջամիտ մակարդակը, ապահովման առումով մեզ համար որոշիչ է։ Եվ ես իմ խոսքում արդեն ասացի,  որ պետությունը ոչ մի դեպքում  ձեռքերը չի լվանում եւ չի ասում, որ այս ատոմային էներգետիկայի զարգացման խնդիրը դրվում է մասնավորի վրա կամ կարող է դրվել ընդհանրապես մասնավորի վրա։ Այդ ուղղությամբ պետությունն անում է համապատասխան քայլեր, համապատասխան պաշտոնական հայտարարություններն արել է, որ մենք այդպիսի մտադրություն ունենք եւ արդեն մեր զարգացման պլաններում մինչեւ 2025 թվականը, եւ այդ թվում՝ փոխարինման առումով, գործող ատոմային բլոկի հզորությունը փոխարինման առումով, որ մենք մտադիր ենք օգտագործել նոր սերնդի ատոմային բլոկներ, եւ այդ ուղղությամբ պետությունը քայլեր անում է, բայց մյուս կողմից, մենք չենք փակում դուռը։ Եթե նման առաջարկություններ լինեն մասնավոր ընկերությունների կողմից, այդ թվում՝ համատեղ մասնակցությամբ ընկերություններ ստեղծելու եւ՛ կառուցելու, եւ՛ շահագործելու, այդ դռները բաց են քննարկման համար, բայց դա չի նշանակում, որ վերջնական որոշումը կարող է լինել։ Այնպես որ, պետության համար այդ ռազմավարական տեսանկյունից կարող են ընդունվել  ոչ բարենպաստ որոշումներ։ Միանշանակ հարցը, իհարկե, մեծ հնչեղություն ունի, մեծ նշանակություն ունի։

Մյուս կողմից ես պետք է ասեմ հետեւյալը՝ մենք այդպիսի խնդրի հետ առնչվեցինք երկու տարի առաջ, երբ որ խոսքը գնում էր միջուկային վառելիքի, անմիջապես մեր այս աշխատող բլոկի համար միջուկային վառելիքը ներմուծելու առումով։ Որ պահից սկսած, այն ընկերությունը, որը ներմուծելու է այդ վառելիքը, որը սեփականատեր է, որ պահից սեփականության իրավունքը տեղափոխվում է մեզ, այդտեղ օրենսդրական խնդիրներ կային, եւ որպեսզի այդ խնդիրներն էլ մենք կարողանանք փակել, այստեղ օրենքում հստակ գրված է, որ եւ՛ կայանքները, միջուկային կայանքները, եւ՛ միջուկային վառելիքը, որը կարող է, այս օրենքն ընդունելուց հետո լինել նաեւ ոչ միայն պետական մենաշնորհ, մենք փաստորեն կարողանում ենք փակել եւ այդ խնդիրը, օրենսդրական խնդիրը, որը  կար։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Մհեր Շահգելդյան։

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես ավելի բացեմ միտքս։ Խնդիրը  հետեւյալն է՝ ըստ էության, այսօր դուք առաջարկում եք մեկ օրենքի մեջ մեկ տողով փոփոխություն կատարել, սակայն սա փոխում է մի ամբողջ մեխանիզմ։ Ինչպե՞ս է կարգավորվելու այն խնդիրների լուծումը, որոնց մասին մենք խոսեցինք։ Այդ կարգավորման մեխանիզմների մասին, ըստ էության, դրանց իրավական հիմքերի մասին, ըստ էության, առաջարկություններ չկան, եւ այդ իրական մեխանիզմները, ներեցեք, ուղղակի տվյալ դեպքում հստակ չեն երեւում, իսկ  սա իսկապես առնչվում է երկրի համար կարեւորագույն հիմնախնդրին։

Եվ 2-րդ խնդիրը՝  արտասահմանյան կապիտալի ... դուք ասացիք, որ կարող է լինել խառը կապիտալ, հնարավոր է եւ արտասահմանյան կապիտալ։ Լավ, արտասահմանյան կապիտալի ներմուծումը ինչպե՞ս է կարգավորվելու այս ոլորտում։ Այ, ինչպիսի՞ն են մեխանիզմները եւ դրանց իրավական կարգավորում, որովհետեւ օրենքի մեջ մեկ տող փոխելով, մենք, ըստ էության,  նոր իրավիճակ ենք ստեղծում, մեխանիզմները հստակ չեն։

Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

-Նու, նախեւառաջ, ես պատասխանեմ հետեւյալ ձեւով, որ այդ իրավիճակն արդեն ստեղծված էր 2004 թվականի նոյեմբերին, երբ որ մենք համապատասխան փոփոխություններ ընդունեցինք խաղաղ նպատակներով էներգիայի օգտագործման օրենքում, եւ մենք ուղղակի այս «Էներգետիկայի մասին» օրենքում այդ երկու օրենքները իրար համապատասխանեցնում ենք, որովհետեւ այդ դեպքում իրար հակասում էին։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Այն ժամանակ ուշադիր չենք եղել, անցել է հա, այդպես։ Հա, քննարկում չի եղել։

Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

-Հա, ես այդպես ասեմ, որ մենք այդ օրենքով չենք ստեղծում, բայց մյուս կողմից՝ մենք  ունենք, բացի նրանից, որ մենք ուղղակի էլեկտրաէներգիայի շուկան հստակ կարգավորման բոլոր մեխանիզմները ունենք, հստակ այդ մեխանիզմները աշխատում են օրենքով ամրագրված, բացի դրանից, մենք ունենք համապատասխան կարգավորող առանձին մարմին, որը կարգավորում է նաեւ ատոմային էներգետիկայի  դաշտը, անվտանգության առումով, անվտանգ  շահագործման առումով։ Այսինքն՝  ինչպես էլեկտրաէներգիայի արտադրման եւ էլեկտրաէներգիայի շուկայի կարգավորման առումով մեզ մոտ  հստակ  կարգավորման դաշտը կա, այնպես էլ անվտանգ, այն, ինչ որ մեզ կարող է հուզել, անվտանգ շահագործման առումով այդ դաշտը նույնպես  կարգավորված է  համապատասխան օրենքով։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Նիստն ավարտված է, վաղը կշարունակենք մեր աշխատանքները պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցով։ Ես նույնպես հարցեր ունեմ, վաղը կշարունակենք։ Ցտեսություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS