Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

20 դեկտեմբերի 2004

Ժամը 12:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Ինչպես գիտեք հավաքվել էր 66 ստորագրություն, եւ 2004 թվականի դեկտեմբերի 20-ին արտահերթ նստաշրջան գումարելու առնչությամբ ՀՀ Նախագահը ստորագրել է հրամանագիր։ Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի 1-ին մասով, գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան հետեւյալ օրակարգով. «Հայ խնայբանկում» ավանդադրված խնայողությունների վերականգնման եւ մարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «ՀՀ խնայողական ավանդների վերականգնման իրավական պաշտպանության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը եւ «ՀՀ քաղաքացիների Հայխնայբանկում առ 93 թվականի հունվարի 1-ն ավանդադրված գումարների վերականգնման, փոխհատուցման եւ մարման երաշխիքների մասին» օրենքի նախագիծը։ Այժմ, խնդրում եմ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։ Գրանցվել է 43 պատգամավոր։ Քվորում չունենք։ Սահմանված կարգով երեքժամյա ռեժիմը միացված է, պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ գրանցվելու։ Շնորհակալություն։

Ը Ն Դ Մ Ի Ջ ՈՒ Մ

1500

Գրանցվել է 44 պատգամավոր, քվորում չունենք, նստաշրջանը չի կայանում։ Հիշեցնում եմ, որ ապրիլի 24-ին, ասում եմ ապրիլի 24-ին ... այս ամսվա 24-ին ունենք եւս մեկ արտահերթ նստաշրջան ժամը 12-ին։ Այսքանը, շնորհակալություն։