Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 05-Ի
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

05.09.2012

1. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի (նիստերի աշխատանքները ժամը 18.00-ից հետո` առանց ընդմիջման, մինչեւ օրակարգի հարցի սպառումը, շարունակելու) մասին»

Քվեարկության արդյունքները` կողմ` 74, դեմ` 1, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


2. Քննարկված հարցը`

ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը
«2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ»
075-04.09.2012-
Քվեարկության արդյունքները` կողմ` 90, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ

Հայտարարությունն ընդունվել է

ԱԺ նիստում նախագահող Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ հուլիսի 4-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Ազգային ժողովի նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, եթե պատգամավորը գրավոր դիմումով 15 օրվա ընթացքում հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, նրա լիազորությունների դադարեցման մասին ԱԺ նախագահի ստորագրությամբ արձանագրություն է կազմվում եւ հնգօրյա ժամկետում ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:




Արտահերթ նստաշրջանն ավարտվեց: