Դրոշը «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունել է Գերագույն խորհուրդը 1990թ. օգոստոսի 24-ին, իսկ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» նոր օրենքը` Ազգային ժողովը 2006թ. հունիսի 15-ին: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերեւից ներքեւ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: |
Զինանշանը
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունել է Գերագույն խորհուրդը 1992թ. ապրիլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920թթ.) զինանշանը, որի հեղինակներն են Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը: «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» նոր օրենքն ընդունել է Ազգային ժողովը 2006թ. հունիսի 15-ին: |
Օրհներգը
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920թթ.) օրհներգը` «Մեր հայրենիք»: «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն ընդունել է Ազգային ժողովը 2006թ. դեկտեմբերի 25-ին:
Հայաստանի օրհներգի տեքստը
Հայաստանի օրհներգը (mp3 ֆորմատով)