National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
20.08.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.08.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմը պայմանագիր է կնքել աուդիտորական ընկերության հետ
ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը խորհրդարանում 2017-2018թթ-ի ֆինանսական աուդիտ իրականացնելու նպատակով պայմանագիր է կնքել «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ ԱՐՄԵՆԻԱ» աուդիտորական ընկերության հետ: ...

16.08.2019
«Խնդիրները նախապես պետք է համակողմանի քննարկել եւ նոր միայն որոշում կայացնել». Վահե Էնֆիաջյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն օգոստոսի 16-ին հանդիպել է մի խումբ որսորդների հետ: Հյուրերը ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները եւ տեղեկացրել, որ գործադիրը նախատեսում է առաջիկայում բարձրացնել սեզոնային որսի արտոնագրի վճարի չափը՝ 8 հազար դրամի փոխարեն սահմանելով 17 հազար դրամ: Որս անել կթու...

13.08.2019
Քննարկվել են հայ-հորդանանյան միջխորհրդարանական կապերին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հորդանան բարեկամական խմբի ղեկավար Նաիրա Զոհրաբյանն օգոստոսի 13-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Գեւորգ...

08.08.2019
Քննարկվել են ազգային անվտանգության եւ պետական պահպանության ծառայության գալիք տարվա բյուջետային հատկացումները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ օգոստոսի 8-ին կայացած աշխատանքային նիստում քննարկել է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակում ներկայացված ԱԱԾ եւ ՊՊԾ ոլորտների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: Նշվել է, ո...

06.08.2019
Հանդիպել են Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների ղեկավարները
Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների նախագահների հանդիպումը: Ողջունելով գործընկերոջը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հաճախակի է այցելում Արցախ՝ մասնակցելու կարեւոր իրադարձություններին: Արցախի ԱԺ նախագ...

05.08.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը: Պատվիրակության կազմում  են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտ...

02.08.2019
«Կլոր սեղան»՝ խորհրդարանում
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 2-ին խորհրդարանում կազմակերպվել է կլոր սեղան՝ «ՀՀ խորհրդարանական առաջին ընտրությունների 100-ամյակը եւ ընտրական ավանդույթների ձեւավորումը Հայաստ...

01.08.2019
Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են խորհրդարանում
ՀՀ ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը օգոստոսի 1-ին հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող Սփյուռքի երիտասարդ առաջնորդների համար կազմակերպված դասընթացի մասնակիցների հետ: Նրանք երկու շաբաթ գտնվելու են Հայաստանում՝ հարստացնելու  իրեն...

31.07.2019
Քննարկվել են ՀՀ ոստիկանության գալիք տարվա բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 31-ին քննարկել է 2020 թվականի երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախատեսված  ոստիկանության համակարգի  բյ...

31.07.2019
Քննարկվել են ապահովագրական համակարգին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային քննարկում ԱՊՊԱ բնագավառում նորարարական լուծումների եւ արհեստական բանականության կիրառման հիմնախնդիրների վերաբերյալ: Մասնակցել են ...

31.07.2019
ԿԲ ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ ժամը 11:00-ին կայանալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

29.07.2019
Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում նշվել է Վարդավառի տոնը
Հուլիսի 28-ին Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում Վարդավառի տոնի առթիվ միջոցառում էր կազմակերպվել: Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը կոչում է նաեւ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմ...

26.07.2019
Աշխատանքային քննարկում՝ արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական հատկացումների եւ ծրագրերի վերաբերյալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 26-ին քննարկել է գալիք տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական հատկացումներն ու ծրագրերը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը...

26.07.2019
Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում կնշվի Վարդավառի տոնը
Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից, Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում կազմակերպվելու է Վարդավառի տոնի առթիվ միջոցառում: Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը: Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ»,...

24.07.2019
Քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հուլիսի 24-ին հանդիպել է ԵԱՀԿ-ի ՀՀ-ում անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդմանն ուղղված ծրագրի պատասխանատու խմբի անդամներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Գրացիելա Պավոնեի, ԵԱՀԿ ...

23.07.2019
Քննարկվել են արդարադատության համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 22-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պատվիրակության հետ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի քաղաքական երկխոսության եւ սահմանադրական գործընթացների փորձագետ, քաղաքագետ Ջեյսոն Գլյուկի խնդրանքով Վլադիմիր Վա...

23.07.2019
Պատգամավորներն այցելել են Բագրատաշենի մաքսակետ
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 23-ին այցելել են Բագրատաշենի անցակետ: «Այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոլորտի մասն...

22.07.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Բոստոնում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ելույթից հետո խորհրդարանի նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին: Այցի շրջանակում Արարատ Միր...

20.07.2019
Շախմատային փառատոն Ազգային ժողովի այգում
Հուլիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի այգում կազմակերպվել է «Շախմատային ծիծեռնակներ» փառատոնը՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան: Շախմատի միջազգային օրը տոնում են 1966 թվականից: Տոնի ստեղծման գաղափարն հղացել է Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) որը հիմնադրվել է 1924 թվականի հուլիսի 20-ին՝ Փարիզում: Ըստ Ֆ...





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS