National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.10.2012
Խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1 / 5

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին խորհրդարանական լսումներ էր կազմակերպել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով վերացվում է ամուսնության կնքման ժամանակ կանանց եւ տղամարդկանց համար սահմանված տարիքային տարբերությունը, եւ ամուսնության տարիքի նվազագույն շեմ է սահմանվում 18-ը:

Ներկայացնելով խորհրդարանական լսումներ հրավիրելու անհրաժեշտությունը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը նշեց, որ կառավարության կողմից օրենքի նախագծի ներկայացումից հետո հասարակության տարբեր շրջանակներում, հատկապես ազգային փոքրամասնությունների շրջանում, անհանգստության ալիք բարձրացավ, ինչն էլ ազդանշան դարձավ, որ ամուսնության տարիքի խնդիրը լրացուցիչ քննարկելու կարիք կա:

Օրինագծի էությունը հնչեցված խնդիրների շրջանակում պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը: Նրա ներկայացմամբ՝ նոր օրենքով կարգավորվում է առաջին հերթին գենդերային հավասարության խնդիրը, այն է՝ կանանց նկատմամբ ամուսնության հետ կապված խտրականությունը: Ինչպես նշեց Արամ Օրբելյանը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջն է, որ տղամարդկանց եւ կանանց համար ամուսնության տարիքը լինի նույնը: Իսկ թե ինչու է այդ տարիքը որոշվել 18-ը, Արամ Օրբելյանի խոսքով՝ հիմնավորումը կարելի է գտնել՝ ուսումնասիրելով եվրոպական երկրների փորձը, որոնց մեծ մասում ամուսնության տարիքի նվազագույն շեմը սահմանված է 18-ը, բայց այն կարող է իջեցվել ծնողների համաձայնությամբ: Արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ հաշվի առնելով հնչեցված խնդիրները՝ նախարարությունը պատրաստել է նախագծի լրամշակված տարբերակը, որով երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ այն կարող է սահմանվել է 17, բացառիկ դեպքերի համար նախատեսվում է դատական կարգ 16 տարեկանում ամուսնության համար:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, անդրադառնալով օրենքի փոփոխության առողջապահական կողմին, նկատեց, որ այն արդարացված է կանանց առողջության պահպանության տեսանկյունից, քանի որ մայրանալու տարիքի նվազագույն օպտիմալ շեմը 18-ն է: Ինչպես ներկայացրեց մանկաբարձ- գինեկոլոգը, առողջապահական մի շարք նկատառումներից ելնելով՝ ամուսնության համար լավագույն տարիքը 23-27-ն է: Մասնագետը թե կենսաբանական եւ թե հոգեբանական պատրաստության տեսանկյունից երկու սեռերի համար էլ արդարացված համարեց ամուսնության տարիքի նվազագույն շեմի բարձրացումը:

Պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ելույթների ժամանակ նախագծի փոփոխված տարբերակը հիմնականում համարեցին ամբողջական եւ ընդունելի :


29.10.2012
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների Ժամանակացույց
1. Երեքշաբթի, 30 հոկտեմբերի 2012թ., ժ. 11.00 ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝1. «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում. - օրենքի նախագծի մշակման սկզբունքները եվ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գ...

29.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում է
Հոկտեմբերի 29-ին Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով ժամանեց Պրահա: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ մարդու իրավո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am