National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.8.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
29.08.2006
Բելգիայի Թագավորության Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեն խորհրդարանում

Հայաստան է ժամանելԲ ելգիայի Թագավորության Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ֆրանսուա Ռոելան դյու Վիվյեն:Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի,Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.ՏԳարեգին Երկրորդի, արտգործնախարար ՎարդանՕսկանյանիեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեն կմեկնիԼՂՀ, որտեղ կհանդիպի ԼՂՀ նախագահ ԱրկադիՂուկասյանի, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ Գերաշնորհ Պարգեւ Արքեպիսկոպոսի հետ:Սենատորը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում:

Օգոստոսի 29-ին Բելգիայի Թագավորության Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեն Ազգային ժողովում հանդիպեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանի հետ:

Ողջունելով հյուրերին եւ բարձր գնահատելով ձեւավորված հարաբերությունները` պարոն Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ սենատորի այցը նոր խթան կհանդիսանա հայ-բելգիական հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման գործում:Նշվեց, որ մեր երկիրը ընտրելով զարգացման եվրոպական ճանապարհը, փորձում է արագ տեմպերով ինտեգրվել Եվրոպային, եւ բոլոր եվրոպական կառույցները, որոնց անդամակցում է Հայաստանը, լրջորեն նպաստումեն այդ գործընթացին: Հայաստանը գնալով ավելի հետաքրքրված է Եվրոպայի հետհարաբերությունների զարգացմամբ` իրեն մաս զգալով եվրոպական ողջ ընտանիքին:

Պարոն Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեն բարձր գնահատեց հայ-բելգիական փոխգործակցության խորացումը` կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը:Իբրեւ ԵԱՀԿ նախագահող երկիր Բելգիանհետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով եւ Մինսկի խմբի գործունեությամբ: Այս համատեքստումպարոն Վիվյեն մտահոգություն արտահայտեց Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման կապակցությամբ` նշելով, որ փաստը բացասական է ընդունվում միջազգային հանրության կողմից: Բելգիացի սենատորը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը եվրաինտեգրման ուղղությամբ եւ իբրեւ պատմաբան նշեց, որ Հայաստանըմիշտ Եվրոպայի մաս է կազմել:

ԱԺ պաշտպանության,  ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը նույնպես մտահոգություն հայտնեցԱդրբեջանի ռազմական ծախսերի ավելացմամբ եւ նշեց, որ Հայաստանը միշտ կողմնակից է եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին եւ Մինսկի խմբի գործունեությանը, պարոն Ռուստամյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է դեռ 1992 թ-ից, խորապես տիրապետում է խնդրին եւ վերջին ութ տարիների ընթացքում երեք արժեքավոր առաջարկություններ է ներկայացրել: Նրա կարծիքով հիմնախնդրի կարգավորման համար Մինսկի խումբը ամենաօպտիմալ եւ ճիշտ ձեւաչափն է: Իսկ թե ինչու բանակցային գործընթացում դրական տեխաշարժեր չկան, ապա, ըստ պարոն Ռուստամյանի, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը անընդհատ մերժում է ներկայացված առաջարկությունները եւ հրաժարվումորեւէ փաստաթղթի ստորագրումից, որը հակասում է հիմնախնդրի լուծման իր պատկերացումներին: Այդ մասին են  վկայում նաեւ Ադրբեջանի ռազմատենչ, ագրեսիվ հայտարարությունները եւ  ռազմական բյուջեի ավելացումը:Պարոն Ռուստամյանը անհրաժեշտ համարեց Ղարաբաղի` իբրեւ կողմ մասնակցությունը բանակցային գործընթացին եւ անընդունելի համարեց, որ Ղարաբաղը ներկայացվում է որպես հակամարտության առարկա, այլ ոչ թե մասնակից եւ ղարաբաղյան հարցը դիտվում է իբրեւ վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս համատեքստում Պարոն Ռուստամյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը հակամարտության կարգավորման ուղղությամբ`  ձեռքբերում համարելով Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու գաղափարը, ինչին նույնպես դեմ է արտահայտվում Ադրբեջանը: «Լեռնային Ղարաբաղըիր կազմում ունենալու Ադրբեջանի ցանկությունը նույնքան աբսուրդ է, որքան Խորհրդային Միության վերականգնումը: Պատմության անիվը ետ պտտել հնարավոր չէ»,-նշեց պարոն Ռուստամյանը:

Պարոն Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեն դրական գնահատեց Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու առաջարկըեւ անհրաժեշտ համարեց Ղարաբաղի` իբրեւ կողմ բանակցային գործընթացում մասնակցությունը: «Կարեւոր է, որ հիմնախնդրի լուծման արդյունքում ոչ մի կողմ իրեն պարտված չզգա»-, նշեց պարոն Վիվյեն:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Խորհրդարանական հանդիպումների շրջանակում Բելգիայի Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեին հանդիպեց նաեւ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամության խմբի անդամներ Մնացական Պետրոսյանը, Աղասի Արշակյանը եւ Թաթուլ Մանասերյանի հետ:

Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեն մշակութային, պատմական ու քաղաքական տեսանկյունից բարձր գնահատեց Հայաստան-Բելգիա բարեկամության խմբի գործունեությունը`  վկայակոչելով բարեկամության խմբում ներգրավված քաղաքական գործիչների հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ: Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի կարգավորմանը` պարոն Վիվիեն բանակցային գործընթացում կարեւորեց փոխզիջումներն ու քաղաքական քաջությունը:

ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամության խմբի անդամ Մնացական Պետրոսյանի գնահատմամբ` այցը կարեւոր նշանակություն կունենա հայ-բելգիական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համար: Նա նշեց,որ ՀՀ քաղաքական ուժերը ԼՂ հարցի լուծմանը փորձում են հասնել փոխզիջումների ճանապարհով: Նրա հավաստմամբ`  ԼՂ-ն կայացած պետություն է, մշակում է իր Սահմանադրությունը: ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամության խմբի անդամ Աղասի Արշակյանի պատկերացմամբ` ԼՂ խնդրի լուծումը պետք է թելադրվի օրինական ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունների կողմից:Պատգամավոր Թաթուլ  Մանասերյանի դիտարկմամբ` ԼՂ խնդիրն առնչվում է ժողովրդավարացմանը` թե Հայաստանը, թե Ադրբեջանը չեն կարող հպարտանալ ժողովրդավարության բնագավառում մեծ ձեռքբերումներով: Հիմնահարցի լուծման գործում կարեւորվեց ժողովրդի մասնակցությունը, առանց որի բացառվեց փոխզիջման հնարավորությունը: Թաթուլ Մանասերյանը հիմնախնդրի լուծման համար կարեւորեց բարեկամության խմբերի քառակողմ հանդիպումները` Բելգիա-Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ:

Խոսելով կառավարման եւ քաղաքական համակարգերում կանանց ներգրավվածության մասին` Բելգիայի Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ֆրանսուա Ռոելան Դյու Վիվիեն տեղեկացրեց, որ Բելգիայի օրենսդիր մարմնում կանանց թիվը կազմում է 30 տոկոս:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ կարեւորություն ունեցող այլ հարցեր:


29.08.2006
Եվրաինտեգրումն այլընտրանք չունի
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Բելգիայի Թագավորության Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եվրաինտեգրմանը, հարեւանների հետ հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am