National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
22.09.2006
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողները Երեւանում

Սեպտեմբերի 25-29-ը Երեւանում կլինեն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Միկկո Էլոն, Ժորժ Կոլումբիեն եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն:

Սեպտեմբերի 26-ին ԵԽԽՎ  մոնիտորինգի հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան Հայաստանում ներկայացված ԵԽ անդամ երկրների դեսպանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պատվիրակության անդամներին կընդունեն Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նույն օրը պատվիրակության անդամները կլինեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ ծաղկեպսակ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սեպտեմբերի 27-ին նախատեսված են հանդիպումներ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ԿԸՀ նախագահ Գագիկ Ազարյանի եւ հանձնաժողովի անդամների, ՀՀ Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի եւ հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների հետ:

Սեպտեմբերի 28-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան Ազգային ժողովում: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամների, ԱԺ պետական-իրավական հարցերի, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահների, Աժ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների, կոալիցիոն, ոչ ընդդիմադիր խմբակցությունների եւ խմբերի ղեկավարների հետ: Նույն օրը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին կընդունեն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am