Տպել
22.06.2004
«Անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկում» գրքի շնորհանդեսը

Հունիսի 24-ին, ժամը 9-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա «Անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկում» գրքի շնորհանդեսը եւ 25-ին կշարունակվի քննարկումը: Գիրքը հրատարակվել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնեւյան կենտրոնի եւ Միջխորհրդարանական միության կողմից եւ թարգմանվել է հայերեն ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ: Ձեռնարկը նախատեսված է խորհրդարանականների համար`  բարձրացնելու նրանց գիտելիքները խորհրդարանների կողմից անվտանգության ոլորտի վերահսկման դերի եւ իրավասության կիրառման վերաբերյալ:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել Գոհար Ավագյանին, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի մամուլի եւ հանրային կապերի ավագ օգնական, հեռ. 541062, 545845, բջջ. 436389:

Խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ օպերատորներին առաջարկվում է լուսաբանել: