ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստան այցելությունների թվով Ֆրանսիան բացարձակ առաջատար է, ինչի հիմքում են երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամական հարաբերությունները եւ քաղաքական սերտ փոխգործակցությունը:
Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Վալերի Պեկրեսին նրա գլխավորած Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձեւի, ինչպես նաեւ՝ պատերազմի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքներին ուղղված 75 հազար եվրո օգնություն հատկացնելու համար:
Զրուցակիցները նշել են, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վալերի Պեկրեսը կարեւորել է Հայաստանի հետ բազմաբեւեռ փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ երկու երկրները նույնական համամարդկային արժեքների կրողն են եւ Հայաստանին վերաբերող խնդիրները չեն կարող անտարբեր թողնել Ֆրանսիային:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հետպատերազմյան Արցախում տիրող իրավիճակին, չլուծված հումանիտար խնդիրներին եւ մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերի:
Այս համատեքստում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայերի հայրենադարձման առաջնահերթությունները: Վալերի Պեկրեսը կարեւորել է միջազգային հանրության դերը հակամարտության հանգուցալուծման գործընթացում:
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների շփումները...
«Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում» թեմայով սեմինար Ազգային ժողովում
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Ժան Մոնե «Օրենսդրական մոտարկման լաբորատորիայի» հետ համատեղ կազմակերպել էր «Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում» թեմայով սեմինար: Հանձնաժողովը պարբերաբար կազմակերպում...
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանի, խմբի անդամներ Նարեկ Բաբայանի եւ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշա...
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր, որը չի քննարկվել: Այս անգամ եւս ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չէր առաջադրել: Մշտական հանձնաժողովի նախագա...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...