Տպել
18.10.2006
ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի փոխնախագահ Սյու Ցզյալուի պաշտոնական այցը Հայաստան

Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի փոխնախագահ Սյու Ցզյալուի գլխավորած պատվիրակությունը:

Խորհրդարանում հանդիպումներ կլինեն ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ Հայաստան-Չինաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:

Նույն օրը նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:

Հոկտեմբերի 21-ին Ծիծեռնակաբերդում Չինաստանի ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական մշտական ժողովի փոխնախագահ Սյու Ցզյալուն ծաղկեպսակ կդնիցեղասպանության զոհերի հիշատակին:

Նույն օրը մայր աթոռ սուրբ Էջմիածնում պատվիրակությանը կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը:

Հոկտեմբերի 22-ինպատվիրակությունը կմեկնի Երեւանից:

18.10.2006
«Միկա-Երեւան» կանանց թիմը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 18-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպայի ակումբային թիմերի առաջնության հաղթող «Միկա Երեւան» կանանց թիմի անդամներ Մայա Չիբուրդանիձեին, Էլինա Դանիելյանին, Նինո Խուրցիձեին, Նելլի Աղինյանին, որ հաղթանակով վերադարձել են Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում անցկացված առաջնությունից, թիմի հետ ...