Տպել
17.07.2004
Ստացվել է 5223 նամակ

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2004-ի առաջին կիսամյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել,  գրանցվել, Աժ նախագահին եւ փոխնախագահներին է հանձնվել ՀՀ քաղաքացիների 3143 դիմում, բոլորն էլ պատասխանվել են: Աժ նախագահին կից խորհուրդներին է ուղղվել 375 նամակ, բոլորն էլ պատասխանվել են:

Աժ մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովներին է հանձնվել 1366 նամակ, բոլորն էլ գրավոր կամ բանավոր պատասխանվել են:

Աժ խմբակցություններին եւ պատգամավորական խմբին է հանձնվել 339 նամակ, բոլորն էլ բանավոր կամ գրավոր պատասխանվել են:

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, բնակարանային ապահովման, զբաղվածության, սեփականաշնորհման, կենցաղային խնդիրներ: