Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը: Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության եւ Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:
«Բարձր ենք գնահատում Վեհաժողովի եւ ձեր՝ որպես համազեկուցողներ, աշխատանքը եւ ներգրավվածությունը: Տեղյակ եմ, որ Լաչինի շրջափակման հենց առաջին օրերին հայտարարությամբ եք հանդես եկել»,- նշել է ԱԺ խոսնակը՝ արժեւորելով Վեհաժողովի Միգրացիայի հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքները» վերտառությամբ զեկույցը:
Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի եւ դրա հետեւանքների մասին:
Առաջարկվում է սահմանափակել արտարժույթով հիպոտեկային վարկերի տրամադրումը. տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
Նախագիծը դեռեւս երեք տարի առաջ է քննարկվել Կենտրոնական բանկի հետ, այնուհետեւ քննարկման երկար ճանապարհ անցել: Նախագծով առաջարկում ենք սահմանափակել արտարժույթով հիպոտեկային վարկերի տրամադրումը: Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն իր ե...
Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողներին
Հայաստանի Հանրապետության շահը պահանջում է, որպեսզի մեր երկիրն արժանապատիվ ներկայանա միջազգային հանրությանը եւ բալանսավորի իր հարաբերությունները մյուս գործընկերների հետ. ասել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայ...
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ խորհրդարանը հյուրընկալել է ընթերցասերների
Գրքերը մարդկանց գեղեցկացնում են: Գիրք կարդալուց բացի, գիրք կարդալու նկատմամբ սերը փոխանցեք, վարակիչ օրինակ դարձեք: Գիրքը մեկ օրվա համար չէ, նրա իմաստնությունն ամբողջ կյանքի համար է. ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` Ավետիք Իսահակյանի եւ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանների 2022 թվականին ...
Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն
Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամները փետրվարի 17-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Եվրոպայի խորհ...