National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.11.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
16.11.2012
Խորհրդարանական լսումներ՝ «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթություն ապահովելու համատեքստում» թեմայով
1 / 8

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հաձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ` «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթություն ապահովելու համատեքստում» թեմայով:

Ներկայացնելով սպասվող բարեփոխումները հանրակրթության ոլորտում, որոնց արդյունքում Հայաստանը կանցնի համընդհանուր ներառական կրթության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ ապորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ գործ ունենք հեղափոխական, շրջադարձային օրենսդրական քայլի հետ: Նրա խոսքով՝ կան հարցադրումներ, որոնց բախվելիս պետք է զգուշավորություն դրսեւորել, քանի որ յուրաքանչյուր շրջադարձ նաեւ շոկային իրավիճակ կարող է ստեղծել: Արտակ Դավթյանը հույս հայտնեց, որ համընդհանուր ներառական կրթությունից Հայաստանը կկարողանա քաղել լավագույն արդյունքները:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր զեկույցում ընդգծեց այն արժեհամակարգը, որի վրա խարսխված է օրենսդրական նախաձեռնությունը: «Բոլոր երեխաները մերն են, եւ նրանց բոլորի առջեւ ունենք հավասար պարտավորություններ»,- հայտարարեց նախարարը՝ շեշտելով, որ պետությունը պարտավոր է հավասար պայմաններում հանրակրթություն ապահովել նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Նրա խոսքով՝ այս քայլով կրթության համակարգը դառնում է առաջատար հասարակական տարբեր կարծրատիպերը կոտրելու, հոգեբանական, արժեհամակարգային փոփոխություններ մտցնելու տեսանկյունից: Արմեն Աշոտյանը նկատեց, որ չնայած համընդհանուր ներառական կրթության անցնելու օրենսդրական նախաձեռնությունը մի փոքր հավակնոտ է, բայց խորհրդարանում առաջին ընթերցման ժամանակ պաշտպանություն է գտել քաղաքական գրեթե բոլոր ուժերի կողմից:

Ինչպես նշեց նախարարը, համընդհանուր ներառական կրթության անցնելը համալիր գործողությունների ծրագիր է ենթադրում, բարդ, ժամանակատար փոփոխություններ, հոգեբանական խնդիրներ, սակայն դրանք հաղթահարելի են: Նա որպես օրինակ նշեց Տավուշի մարզում իրականացված պիլոտային ծրագիրը, որն ապացուցել է իր կենսունակությունը: Արմեն Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ բարձրագույն կրթության համակարգում եւս հարկավոր է ստեղծել ինտեգրացված միջավայր, եւ խոստացավ, որ մյուս տարվանից աշխատանքներ կսկսվեն արդեն երկու բուհերում:

Ներկաները ԿԳ նախարարին հարցեր ուղղեցին համընդհանուր ներառական կրթության անցած դպրոցներում նյութատեխնիկական պայմաններ ստեղծելու, մանկավարժական կադրերի վերապատրաստման, ներառման կոնցեպցիայի, հոգեբանական եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:

Համընդհանուր ներառման փորձը Տավուշի մարզի հաջողված օրինակով ներկայացրեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Չնայած ծագած դժվարություններին՝ մարզպետը մեծապես կարեւորեց ներառականության դերը հանրակրթության կազմակերպման գործում եւ փաստեց, որ Տավուշի մարզին հաջողվել է արդյունավետ կիրառել այդ փորձը:

Խորհրդարանական լսումների մասնակիցներն իրենց առաջ քաշած հարցերում եւ ելույթներում հիմնականում բարձր գնահատեցին համընդհանուր ներառական կրթության անցնելու օրենսդրական այս նախաձեռնությունը եւ հույս հայտնեցին, որ բարեփոխումները կընթանան առանց ցնցումների, իսկ կարճ ժամանակ անց արդեն տեսանելի կլինեն արդյունքները:


16.11.2012
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության անդամներն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ...

16.11.2012
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդիպեց ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամների եւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 16-ին ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները եւ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղ...

16.11.2012
Նոյեմբերի 21-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2012 թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am