Տպել
15.11.2004
Բյուջեի նախագիծը խորհրդարանի հանձնաժողովներում

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նոյեմբերի 15-ին սկսեցին «ՀայաստանիՀանրապետության  2005 թ. պետական բյուջեի մասին նախագծի» ք ննարկումները: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, հայտարարելով խորհրդարանական բյուջետային քննարկումների սկիզբը, ներկայացրեց դրանց օրակարգը: Համատեղ նիստում պատգամավորներին ներկայացվեցին պետության որդեգրած քաղաքականությունը հարկաբյուջետային ոլորտում, առաջիկա տարվա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջեի նախագծի ծախսային եւ եկամտային մասերը, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի եզրակացությունը նախագծի վերաբերյալ:Մեկշաբաթյա քննարկումների ընթացքում խորհրդարանակա նները հնարավորություն կստանան բյուջեի ծախսային մասերին անդրադառնալ առավել մանրամասն` ըստ ոլորտների:

Գլխավոր ֆինանսական փաստաթղթով ամրագրված առաջնահերթությունները խորհրդարանականներին ներկայացրեց հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայացված փաստաթուղթը 2004 թ. բյուջեից իր ռազմավարությամբ, տրամաբանությամբ ու գաղափարախոսությամբ էականորեն չի տարբերվում: Գալիք տարվա բյուջեի նախագծի հիմքում, ինչպես եւ նախորդ երկու բյուջեների, դրված են ծրագրային փաստաթղթեր` Աղքատության հաղթահարման ռազմավարական եւ 2005-2007 թթ. միջն աժամկետ ծախսերի ծրագրերը: Վարչապետի ներկայացմամբ, կառավարությունն այս տարվա տնտեսական քաղաքականություննուղղելու է հարկերի հավաքագրման բարձր մակարդակի ապահովմանը եւ ծրագրում էնախորդ տարվա համեմատությամբ հասցնել այն 118, 7 տոկոսի: Ընդ որում, գործադիր իշխանությունը նպատակ ունի մուտքերն ապահովել ոչ թե հարկերի դրույքաչափերի բարձրացման արդյունքում, այլ տնտեսական զարգացման, համախառն ներքին արդյունքի աճի, հարկային համակարգում վարչարարության բարելավման պայմաններում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց դեֆիցիտի նվազման միտումների վրա` նշելով որ գալիք տարում այն կկրճատվի 3.3 մլրդ դրամով եւ կկազմի 47.5 մլրդ դրամ:Նա ընդգծեց, որ կառավարությունը փորձում է ձերբազատվել արտաքին ֆինանսական աղբյուրների հաշվին դեֆիցիտը ծածկելու փորձից: Հավաստելով, որ 2005 թ. բյուջեն ունենալու է սոցիալական ուղղվածություն` ՀՀ վարչապետը անդրադարձավ այս ոլորտում ծրագրվող միջոցառումներին եւ ծախսերին: Սոցիալական ոլորտին նախատեսվում է հատկացնել 55,4 մլրդ. դրամ, ինչը շուրջ 9 մլրդ. դրամով գերազանցում է 2004 թ. համադրելի ցուցանիշը: Նախատեսվում է ավելացնել ուսուցիչների աշխատավարձերի միջին դրույքաչափը` հասցնելով 50551 դրամի: Կենսաթոշակները կբարձրանան 1000 դրամով: Իսկ քաղծառայողների աշխատավարձերի փոփոխություն գալիք տարում չի ծրագրվում:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը ներկայացրեց բյուջեի նախագծի համամասնությունը եւ թվային պատկերը: 2005 թ. համար ծրագրվել է 375,4 մլրդ. դրամի ծախս, ինչը 46,3 մլրդ. դրամով գերազանցում է ընթացիկ տարվա նույն ցուցանիշը: Ծախսային մասում սոցիալական ոլորտի ծախսերի տեսակարար կշիռը 35,9 տոկոս է: Առողջապահության համակարգին ծրագրվում է հատկացնել 32.3 մլրդ. դրամ, կրթության բնագավառին` 55.3 մլրդ. դրամ,  գիտության զարգացման նպատակով կառավարությունը նախատեսել է 4 մլրդ. դրամ: Եկամտային մասը, ըստ նախարարի, կկազմի 327.9 մլրդ.դրամ, ինչը 16.2 տոկոսով ավելի է 2004 թ. եկամտային մասից: Այս հատվածում ընգրկված չեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսվող եւ  Լինսի հիմնադրամի հնարավոր ֆինանսական միջոցները: Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ակնկալվում է ստանալ 10 մլրդ. դրամ պաշտոնական տրանսֆերտ: Նախարարի ներկայացրած տնտեսական ցուցանիշների պատկերն այսպիսին է. համախառն ներքին արդյունքի աճ ` 8 տոկոս, սղաճ` 3, դրամ-դոլար միջին փոխարժեք` 535 դրամ: Պրն. Խաչատրյանն ընդգծեց, որ այս ցուցանիշները ոչ թե կանխատեսումների, այլ հաշվարկ ների արդյունք են: Նրա գնահատմամբ, վերջին 5 տարիների ընթացքում կառավարությանը հաջողվել է կրկնապատկել ՀՆԱ-ի մակարդակը, ինչը զարգացման լավագույն ցուցանիշն է:  Ըստ նախագծի, արտահանման ծավալները 2005 թ. կաճեն 9.4 տոկոսով, ներմուծման միջին տարեկան աճը կկազմի 7.6 տոկոս:

Արտաքին պետական պարտքը, ըստ քննարկվող փաստաթղթի, չի գերազանցի 1 մլրդ. 172 մլն. դոլարի շեմը:Առաջիկա տարվա բյուջեն, նախարարի խոսքերով, ազատված կլինի ներքին պարտքի բեռից եւ միջոցները կուղղի ծախսերի ապահովմանը: Անդրադառնալով Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին` նախարարը նշեց, որ տնտեսական արագ աճը դրական է անդրադարձել աղքատության կրճատման տեմպին. արդեն 2005 թ.աղքա տության թիվը կիջնի մինչեւ 40 տոկոս:

Պետբյուջե-2005-ի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ԿԲ եզրակացությունը` նպատակ ունենալով բացահայտել նախագծի հնարավոր ռիսկերը: ԿԲ-ի կանխատեսումնրով, ՀՆԱ-ի իրական աճը 2005 թ. կկազմի 10 տոկոս, մինչդեռ կառավարությունը նախատեսում է 8 տոկոս: Սա կհանգեցնի մակրոտնտեսական ցուցանիշների որոշակի փոփոխության: Ըստ եզրակացության, ճշգրտման կարիք ունի նաեւ հարկային եկամուտների աճի չափը` հաշվի առնելով, որ 2004 թ.-ին արձանագրվել է նախատեսվածից ավելի մեծ աճ: ԿԲ-ն առաջարկում է գնաճը 3 տոկոսի միջակայքում եւ ոչ թե մինչեւ 3 տոկոսի սահմանինպահելու մասին խմբագրական փոփոխություն կատարել նախագծում: ԿԲ-ն կարեւ որում է նաեւ հարկային եւ մաքսային վարչարարությունը բարելավելու`  հաշվարկների մեթոդաբանությունը ճշտելու, ինչպես նաեւ բյուջեի կատարման ընթացքում եռամսյակային համամասնությունները պահպանելու հարցերը` կառավարության ուշադրությունը հրավիրելով դրանց վրա:

Նիստում պատգամավորները տեղեկացան նաեւ ԿԲ 2005 թ. ծախսերի մասին: Ըստ Տիգրան Սարգսյանի, ապարատի պահպանման ծախսերը կկազմեն 2,6 մլրդ. դրամ, որի գերակշիռ մասը կուղղվի աշխատավարձերի վճարմանը: ԿԲ-ն աշխատավարձերը հաշվարկելիս առաջնորդվել է բանկային համակարգում հաշվարկվող` 302 հազար դրամ միջին դրույքաչափով: Այս դրույքաչափը, ըստ ԿԲ նախագահի, կ կանխի բարձրորակ մասնագետների արտահոսքը առեւտրային բանկեր: Կառավարության տեսակետով, որը ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը,ԿԲ ծախսերը առավել մանրամասն հիմնավորելու, ինչպես նաեւ բանկի ծախսերի վերին սահմանը որոշելու անհրաժեշտություն կա :

Նոյեմբերի 16-ին ՀՀ 2005 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի եւ պետական-իրավական, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:


15.11.2004
Էստոնիայի նախագահը Ազգային ժողովում
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Էստոնիայի Հանրապետության նախագահ Առնոլդ Ռյույտելի հետ: Աժ նախագահը կարեւորեց հայ-էստոնական միջպետական կապերի շրջագծում միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը  (երկու երկրների խոր...

15.11.2004
Հանդիպում խորհրդարանում
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի հանձնախմբին` դեսպան Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԽ-ում Հայաստանի պարտավորությունների կատարմանը, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, տարածաշրջանային զա...