Տպել
10.11.2004
Ավարտվեց հերթական եռօրյան

Ազգային ժողովը նոյեմբերի 10-ին գումարեց եռօրյայի վերջին նիստը:

Նիստի սկզբին կազմակերպված քվեարկությամբ պատգամավորներն ընդունեցին նախորդ օրը քննարկված բոլոր օրենքների նախագծերը` բացառությամբ կառավարության հեղինակած «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» եւ դրան կից նախագծերի փաթեթից:

Խորհրդարանը շարունակեց   Հանրային ծառայությունները  կարգավորո ղ հանձնաժողովի  2005 թ. գործունեության ծրագրի քննարկումները: Ծրագրի մասին տեսակետներ հնչեցրին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն իր ելույթը նվիրեց սակագնային քաղաքականությանը` փաստելով, որ էլեկտրաէներգիայի թանկացում 2005 թ. չի սպասվում, եթե, իհարկե, գազի գները չփոփոխվեն: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց ջրի համակարգում առկա հիմնախ նդիրների ու դրանց վերացման անհրաժեշտության վրա` անդրադառնալով մասնավորապես աղետի գոտում վերջերս գրանցված վթարներին ու թունավորումներին:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանի բնորոշմամբ, ներկայացված ծրագրումտրված չեն մի քանի հարցերի պատասխաններ: Մասնավորապես հստակեցված չէ` վերանայվելու՞ են 2005 թ. Մեծամորի ատոմակայանի, ինչպես նաեւ ՀԷԿ-երի եւ ՋԷԿ-երի կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եզրափակիչ ելույթում հավաստեց, որ վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագների թանկացում գալիք տարվա ընթացքում չի նախատեսվում:

ՀՀԿ խմբակցության անունից Հերմինե Նաղդալյանը գոհունակություն հայտնեց հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ` ընդգծելով ազատ տնտեսական պայմաններում այս կառույցի կարգավորիչ դերի ուգործառույթների կարեւորությունը:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն արտահերթ ելույթում պատգամավորների ուշադրությունը հրավիրեց երեք հարցերի վրա: Նա գտնում է, որ սակագները պետք է կանխատեսելի լինեն եւ չառաջացնեն սոցիալական լարվածություն: Հանձնաժողովը նաեւ պարտավոր է ապահովել իր գործունեության հրապարակայնությունը. ըստ խորհրդարանի նախագահի, այս հարցում առաջընթաց կա, սակայն սպառողը պետք է առավել տեղեկացված եւ պաշտպանված լինի: Արթուր Բաղդասարյանի տեսակետով, կարեւոր է հանձնաժողովի պատասխանատվության սկզբունքը. հանձնաժողովը պետք է մասնագիտորեն գնահատի ներկայացված բոլոր առաջարկները: Խորհրդարանի ղեկավարը առաջարկեց էներգիայի այլընտրանքային աղբյուրներ փնտրելու հարցում առավել մեծ ջանքեր գործադրել` հեռանկարում ունենալով ատոմակայանը փակելուհնարավորությունը:ԱԺ նախագահը ողջու նեց սակագների հաշվարկման մեթոդիկան հստակեցնելու հանձնաժողովի նախաձեռնությունը:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը ծրագրի վերաբերյալ դրական էր: Աժ կանոնակարգի համաձայն, ներկայացված ծրագիրը խորհրդարանում քվեարկության չի դրվում:

Պատգամավորների դատին ներկայացվեց ԱԺ փոխնախա գահ Վահան Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը` «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»: Այն առաջարկվեց ընդունել երկրորդ ընթերցմամբ: Նախատեսվում է որոշակի հստակեցումներ անել մոտ մեկտարի առաջ ընդունված օրենքում: Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացվեց նաեւ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկությունը:

«ՀՀ քրեակա տարողական օրենսգիրք» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո ստացվել են 89 առաջարկություններ` այդ թվում 65-ը պատգամավորների կողմից: ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի գնահատմամբ, լրամշակված նախագծերը համապատասխանում են ժամանակակից պայմաններին ու պահանջներին:

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքնե րում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով` կառավարությունը փորձում է լուծում տալ համայնքների միջեւ սահմանային վեճերին: Գործադիրը համայնքների սահմանների նկարագրությունը եւ քարտեզագրումը համարելով տեխնիկական խնդիր` առաջարկում է այն լուծելու իրավունքը տալ կառավարությանը:ՄԱԿ խմբակցության պատգամավորները մտավախություն հայտնեցին, որ նախագիծն առնչվում է ոչ միայն տեխնիկական, այլ նաեւ խորհրդարան-կառավարություն լիազորությունների խնդներին:

Նիստում պատգամավորները անդրադարձան խորհրդարանական երկու ժամանակավոր հանձնաժողովների գործունեությանը վերաբերող փաստա թղթերի:

Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն առաջարկեց մինչեւ 2007 թ. ապրիլի 1-ը երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը:

Իսկ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց հանձնաժողովի միջանկյալ հաղորդումը:Ըստ էության, այս հաղորդումը գարնանը հրապարակված հաղորդման շարունակությունն էր` նվիրված Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված Համայնքների զարգացման վարկային ծրագրի ուսումնասիրությանը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը ուսումնասիրությունների արդյունքում անարդյունավետ էր համարել ծրագրիմիջոցների օգտագործումը եւ վիճահարույց էր համարել «Էյ. Յութիլիթի» ընկերության գործունեությունը: Չնայած կատարված ներդրումներին` հանձնաժողովը պարզել է, որջրային համակարգում վթարների քանակը կտրուկ աճել է` 2,5 անգամ. վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է 5158 դեպք: Հանձնաժողովը անընդունելի է համարում հոսակորուստների հայտնաբերման կիրառվող մեթոդը, ինչպես նաեւ կատարված ծախսերի համամասնությունը, քանի որ վարկային միջոցների ավելի քան քառորդ մասը ծախսվել է կառավարման եւ խորհրդատվական ծառայությունների վրա: Համայնքների զարգացման ծրագրի ղեկավարությունը նշված եւ արձանագրված այլ թերությունների վերաբերյալ մեկնաբանություններ է ներկայացրել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ, համոզիչեն միայն «Երեւանի ջր մուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից գնված եւ տեղադրված ջրաչափերի հարցում տրված հիմնավորումները: Նա նաեւ նշեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ են ստացվել բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ համապատասխան մարմիններից, նաեւ` ԵՋԿՓԲԸ անկախ աուդիտորական հաշվետվությունը` իրականացված KPMG ընկերության կողմից: Արդյունքում` հետաձգվել է նաեւ հանձնաժողովի միջանկյալ զեկույցը: Պրն. Հովհաննիսյանի տեղեկացմամբ,1996-2003 թթ. պետությունը աջակցել է ԵՋԿՓԲԸ-ին` տրամադրելով շուրջ 60 մլն. դոլար: Այդ տարիների ընթացքում ընկերությունը վերադարձրել է ընդամենը 4 մլրդ. դրամը: Միայն էլեկտրաէներգիայի պարտքերը վճարելու համար պետական աջակցությունը 2003 թ. տարեվերջին կազմել է 14,7 մլրդ. դրամ: «Այսինքն, օտարերկրյա օպերատորի ներգրավումը չի թեթեւացրել կառավարությ ան հոգսը ջրային համակարգում»,-նշված է զեկույցում: Զեկույցում արձանագրված են նաեւ ֆինանսական գործարքների փաստաթղթաշրջանառության, ԵՋԿ ՓԲԸ հիմնական միջոցների վերագնահատման հարցում առկա մի շարք թերություններ: Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին տրվեց զեկույցում բարձրացված հարցերին արձագանքելու հնարավորություն: Հանձնաժողովը ուսումնասիրությունների արդյունքում եզրակացություն կամ առաջարկ առայժմ չի ներկայացրել: Այն կպատրաստվի երկօրյա ժամկետում` այս քննարկումից եւ կառավարության ներկայացուցչի տեսակետները լսելուց հետո միայն:

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ եռօրյայում: Նաեւ նիստում քննարկված հարցերը քվեարկության կդրվեն:

Ավարտվեց ԱԺ հերթական եռօրյան: Նիստի վերջին մեկուկես ժամը, ԱԺ կանոնակարգի համաձայն, տրամադրվեց պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին: