National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
07.09.2010
Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին խորհրդարան
1 / 3

Սեպտեմբերի 6-ին   եռօրյա այցով Հայաստան է ժամանել Կանադայի Համայնքների պալատի Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին` Հարոլդ Ալբրեխթի ղեկավարությամբ:

Սեպտեմբերի 7-ին Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց Հայաստան-Կանադա  բարեկամության խմբի անդամների հետ:

 Մինչեւ հանդիպումը բարեկամության խմբերի անդամները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հանդիպման սկզբում հայկական կողմի խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանի խոսքերով` հայ-կանադական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն եւ բնորոշվում են որպես ջերմ-բարեկամական ու գործընկերային:  Այս համատեքստում պատգամավորը պատահական չհամարեց, որ Հայաստանն առաջինը դեսպանատուն է բացել հենց Կանադայում, եւ որ Կանադան էլ առաջիններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կգործի նաեւ Կանադայի դեսպանությունը Հայաստանում: Պրն. Սահակյանը հյուրերի  համար պարզաբանեց Հայաստանի դիրքորոշումը թե հայ-թուրքական հարաբերությունների, եւ թե ԼՂ հակամարտության վերաբերյալ: Առաջինի մասին ասաց, որ սպասում են  Թուրքիայի քայլին, որ նա իր  մեջ ուժ գտնի  եւ առանց նախապայմաններ առաջ քաշելու շարունակի գործըթացը: Նա վերահաստատեց  ԼՂ հակամարտության լուծման ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկելու` հայկական կողմի տեսակետը եւ նշեց, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից  իրականացվող ապակառուցողական գործողությունները կարող են վտանգել բանակցությունների ընթացքը: Որպես այդպիսին խմբի ղեկավարը նշեց օրերս ՄԱԿ-ում Ադրբեջանի նախաձեռնությամբ քննարկվելիք բանաձեւը` կանադացի գործընկերներից ակնկալելով  հավասարակշռված վերաբերմունք:

Բարեկամության խմբի անդամ Արծվիկ Մինասյանը, կարեւորելով նման ձեւաչափով հանդիպումները,  մարդու իրավուքների պաշտպանության եւ ժողովրդավարության ոլորտներում Կանադայի ձեռքբերումները օգտակար համարեց ժողովրդավարեցման ուղին նոր բռնած երկրների համար: Շնորհակալություն հայտնելով ԼՂ խնդրի վերաբերյալ Կանադայի ունեցած հավասարակշիռ մոտեցման համար` ՀՅԴ պատգամավորը հյուրերին առաջարկեց այցելել Արցախ եւ համոզվել, որ այն այլեւս կայացած ժողովրդավարական պետություն է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գոհար Ենոքյանը իր խմբակցության անունից շնորհակալություն հայտնեց կանադացի գործընկերներին` Հայաստանի համար նպաստավոր բոլոր քայլերի համար` վստահություն հայտնելով, որ Կանադայի նման ժողովրդավար երկիրը չի կարող որեւէ հարցում անարդար լինել: Նա խոսեց երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու եւ շփումներն էլ ավելի ակտիվացնելու անհրաժեշտության մասին:  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ պառլամենտարիզմի դրսեւորումներին` ասելով, որ միջխորհրդարանական   հարաբերությունները դեռեւս  թույլ են զարգացած: Կանադայի որդեգրած միգրացիոն, սոցիալական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականությունը, ինչպես նաեւ համայնքների զարգացման ծրագրերը եւ կոռուպցիայի ցածր մակարդակը, պատգամավորի գնահատմամբ, փորձի փոխանակման հետաքրքրիր դաշտ են ստեղծել:

Հարոլդ Ալբրեխթը եւս երկու երկրների միջեւ ջերմ հարաբերությունների ջատագովն է եւ, ստնանձնելով բարեկամության խմբի ղեկավարի պաշտոնը,  հույս ունի նպաստել երկկողմ շփումների ակտիվացմանը: Նա հայ գործընկերներին փոխադարձ այցով հրավիրեց Կանադա: Խմբի ղեկավարը վստահեցրեց վերադառնալուն պես տեղի գործարարների հետ քննարկել Հայաստանում ներդրումների հնարավորությունները, բացի դա արտաքին գերատեսչությանը ներկայացնել հայ խորհրդարանականների բարձրացրած բոլոր հարցերը:   Կանադացի խորհրդարանականները նշեցին, որ հայերը Կանադայում հարգված են իրենց կրթվածության,աշխատասիրության, վճռականության շնորհիվ եւ որ կանադացիների համար էլ ուսանելի է հայկական հինավուրց  մշակույթը:

Նույն օրը Կանադայի Համայնքների պալատի Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
 


07.09.2010
«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական  հանձնաժողովը «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, հասարա...

07.09.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի Կանադա- Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը
Սեպտեմբերի 7-ն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի Կանադա - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում են խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը, պատգամավորներ Ռոբերտ Օլիֆանթը եւ Թոնի Մարտինը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am