Տպել
03.02.2013
Բահրեյնի խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 4

Երեւանում գտնվող Բահրեյնի Թագավորության խորհրդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության անդամները փետրվարի 3-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Հասան Իյադ Բու Խամասի գլխավորած պատվիրակությունը եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին: Պատվիրակության ղեկավարը գրառում կատարեց թանգարան-ինստիտուտի Հուշամատյանում: