Տպել
15.03.2005
Բելառուսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի այցը Հայաստան

ՀՀ ԱԺ նախագահի հրավերով` մարտի 16-19-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Բելառուսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի գլխավորած պատվիրակությունը:

Խորհրդարանում տեղի կունենա հանդիպում Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի,  Հայաստան-Բելառուս  միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ: Խորհրդարանում տեղի կունենա նաեւ հանդիպում գործարարների հետ, իսկ հավարտ Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման, կստորագրվի միջռեգիոնալ համագործակցության համաձայնագիր:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Այցի շրջանակներում պատվիրակությունը կլինի Արարատի մարզում`  կհանդիպի մարզի ղեկավարության հետ, կայցելի գործարաններ: Ծիծեռնակաբերդում  ծաղկեպսակ կդրվի մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում:

Այցի արդյունքները խորհրդարանում կամփոփվեն համատեղ մամլո ասուլիսով: