National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.5.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
25.05.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի անդամների հետ
1 / 2

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը մայիսի 25-ին հանդիպեց ֆրանսիացի սենատորներ Սոֆի Ժուասենի, Ֆիլիպ Մարինիի եւ Բերնար Ֆուրնիեի հետ:

Ֆրանսիացի սենատորները տեղեկացրին, որ իրենք սիրով են ընդունել Լեռնային Ղարաբաղի հրավերը, այցելել ու շատ արդյունավետ քննարկումներ են ունեցել  ԼՂՀ նախագահի, պատգամավորների եւ նախարարների հետ,  ծանոթացել են ԼՂ ժողովրդի ձգտումներին ու այդ երկրի հիասքանչ բնությանը: Նրանք արձանագրեցին, որ հաճելիորեն զարմացած են Արցախի ժողովրդի տոկունությամբ,  հետեւողականությամբ  ու հատկապես ջերմ ընդունելությամբ:

«Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղ կատարած ձեր ուղեւորության հետ կապված Ադրբեջանի արձագանքը  հուսախաբ չի արել ձեզ,- ասաց պարոն Ռուստամյանը եւ ապա մեղմ հումորով նկատեց,- ադրբեջանական «սեւ ցուցակում» դուք, անշուշտ, լավ բարեկամներ կգտնեք»:

«Մեզ համար միեւնույնն է, թե Ադրբեջանն ինչպես կարձագանքի մեր այցին»,-ժպիտով արձագանքեց  սենատոր Ֆիլիպ Մարինին:

Պարոն Ռուստամյանն անդրադարձավ  դեռեւս Խորհրդային պետության փլուզումից առաջ Լեռնային Ղարաբաղում սկսված ժողովրդական շարժմանը, ներկայացրեց խորհրդային եւ միջազգային օրենքներին համապատասխան` անկախության հանրաքվեով ինքնորոշված Ղարաբաղի ձեռքբերումները, Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների ընթացքը, խնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի  ոչ կառուցողական դիրքորոշումը, նախապայմաններով խոսող Թուրքիայի մոտեցումների անընդունելի լինելը Հայաստանի համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական  հարաբերություններին,  միջուկային ծրագրի հետ կապված իրանական խնդրին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am