Տպել
31.03.2020
Քննարկվել է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի հարցը
1 / 9

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ հարցը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի hամաձայն:

Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն ստացել է մեկ թեկնածուի առաջադրում: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Արտաշեսի Գալստյանի թեկնածությունը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ Արտակ Մանուկյանը, ներկայացնելով Մարտին Գալստյանի կենսագրությունը, ընդգծել է, որ թեկնածուի անցած ուղին, հրապարակումները՝ բարձր մասնագիտական պատրաստվածության խոսուն գնահատականներ են:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել երեք խմբակցությունների հետ կայացած հանդիպման եւ հետաքրքիր քննարկման համար:

Ելույթում Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամավարկային քաղաքականությանը՝ այն համարելով տնտեսության պետական կառավարման հիմնական մեխանիզմներից մեկը: Նա խոսել է նաեւ ֆինանսական կայունության ապահովման խնդիրների մասին: Բանկային համակարգում ՏՏ ոլորտի, կիբերանվտանգության խնդիրների վերաբերյալ թեկնածուն ընդգծել է 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու հարցը:

Բանախոսը կարեւորել է ԿԲ եւ Ազգային ժողով համագործակցությունը:

Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուին ուղղված հարցերը վերաբերել են գնաճի նպատակային իջեցմանն ու թիրախավորմանը, թիրախների վերանայմանը, ֆինանսագրագիտությանը, հաշվետվողականությանը, արժեթղթերի շուկայի վերահսկողությանը, նոր վարկային քաղաքականությանը:

Արտակ Մանուկյանը, կարեւորելով թեկնածուի մասնագիտական պարկեշտությունը, հանրային շահի կարեւորության գիտակցումը, առաջարկել է կողմ քվեարկել եւ հնարավորություն ընձեռել լիագումար նիստին ստանալու առավել մասնագիտական պարզաբանումներ:

Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Մարտին Գալստյանին, որպես ԿԲ նախագահի թեկնածուի, իր տեսլականը ներկայացնելու համար: Ճգնաժամային պայմաններում տնտեսության կառավարման համար կարեւորելով մասնավոր համակարգում աշխատանքային փորձը՝ Մանե Թանդիլյանը նշել է, որ տեսական եւ դասագրքային գիտելիքները բավարար չեն ԿԲ-ն կառավարելու համար:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնում առաջարկել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: 


31.03.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մարտի 30-ին  ՀՀ  ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ լրացու...