Տպել
31.03.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 8

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մարտի 30-ին  ՀՀ  ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Փորձ է արվում կարգավորել բաժնետերերի ժողովները հեռակա կազմակերպելու հարցերը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են մի շարք բովանդակային եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ, վերաշարադրվել եւ հստակեցվել են «հեռակա» ու «օնլայն» քվեարկությունների վերաբերյալ դրույթները:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթին:


31.03.2020
Քննարկվել է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի հարցը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ հարցը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-ր...