Տպել
02.04.2005
Պաշտոնական այցի նախօրեին

Հարցազրույց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման Դե Կրոոյի հետ

- Այս տարի Բելգիան նշելու է իր անկախության 175-րդ տարեդարձը : Հայ- բելգիական հարաբերություններն ունեն հարուստ պատմություն, սակայն առաջին անգամ է, որ Ձեր մակարդակի բելգիացի քաղաքական գործիչ այցելում է Հայաստան: Այդ կապակցությամբ ինչպե՞ս կգնահատեքհայ-բե լգիական հարաբերությունները ներկա փուլում եւ ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները :

-Հայ-բելգիական հարաբերություններն  ինձ թվում են դրական զարգացումներով առաջ ընթացող: Ես Բրյուսելում ընդունել եմմեծ թվով հայ գործիչների եւ բարձր եմ գնահատում Հայաստանի իշխանությունների Հայաստան պաշտոնական այցի հրավերը: Իմ այցելության ընթացքում ինձ ուղեկցում է քաղաքական տարբեր խմբերի` եւ մեծամասնության, եւ ընդդիմության ներկայացուցիչներից կազմված մի մեծ պատվիրակություն: Հայաստանի հետ հանդիպումը լավ է նախապատրաստվածԲելգիայում Հայաստանի դեսպանի եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից, կարծում եմ` կհասցնենք ընկալել Հայաստանի յուրահատուկ հիմնախնդիրներըայս տարածաշրջանի  հատուկ համատեքստում:Հայաստանն ունի մեծ եւ ազդեցիկ սփյուռք : Մենք էլ ենք ուզում գնահատել դրա ներքին եւ արտաքին կարեւորությունը :

-Բյուսելը Եվրոպական քաղաքական կենտրոններից մեկն է : Այս առումով Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները` թե «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում, թե ընթացիկ այլծրագրերի շրջանակներում :

-Եվրամիությունը գայթակղող եւ մոբիլիզացնող փարոս է : Բրյուսելը դիվանագիտական, պետական եւ կառուցվածքայինմարմինների հարաբերությունների տեսակետից ամենակարեւոր մայրաքաղաքն է : Համաշխարհային կազմակերպությունների 17 տոկոսը գտնվում է Բելգիայի մայրաքաղաքում: Հայաստանը այներկիրն է, ուր կարող են զարգանալ եվրոպական հաճախումների եւ փոխադարձ դրական ճանաչման առանձնահատուկ ծրագրեր : Մենք ուզում ենք ուսումնասիրել, մասնավորապեսԹուրքիան այցելելուց հետո, այն հնարավորությունները, որոնք թույլ կտան մի փոքր բարելավել Հայաստանի եւ Թուրքիայիհարաբերությունները :

-Բելգիական խորհրդարանն ունի ՀՀ ԱԺ-ի հետ աշխատող բարեկամության խումբ: Որո՞նք են այդ բարեկամության խմբի նախագծերը  :

-Եվրամիության շրջանակներում միջխորհրդարանական բարեկամության խմբերը կազմվում են կամավոր պատգամավորներից, այն է` հետաքրքրված պատգամավորներից : Մեր փոխադարձ կապերը կխորանան Հայաստանով հետաքրքրվածսենատորների եւ պատգամավորների գիտելիքները խորացնելուն զուգընթաց, իսկ դա նշանակում էփոխադարձ այցերի անհրաժեշտություն:

-2005 թ. նշվում է հայոց ցեղասպանության 90 ամյակը : 1998-ին արդեն Բելգիայի Սենատըընդունել էր հայերի ցեղասպանությունը դատապարտող որոշում, կոչելով Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը : Ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս կապակցությամբ :

-Հայերի ցեղասպանությունը թնջուկ է, որը պետք է տեղակայվիպատմական երկարաժամկետ հեռանկարում : Այդ նույն հեռանկարում խնդիր կարող են առաջացնել  Թուրքիայի հետ հարաբերությունները: Մեր կարճատեւ այցելության ընթացքում մեզ հնարավորություն է ընձեռված հանդիպել հայ ղեկավար ամենատարբեր գործիչների հետ, եւ դա թույլ կտա մեզ գնահատել Հայաստանի եւ հայ սփյուքի համար մեծ կարեւորություն ունեցողայս խնդիրը: