National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.3.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
17.03.2015
Վիլնյուսում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
1 / 6

Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում մարտի 16-ին պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը: Ցուցանմուշները տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտիենեն, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կոուդիտեն, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի տեղակալ Ալգիս Կաշետան, Ցեղասպանության զոհերի թանգարանի տնօրեն Թերեզե Բիրուտե Բուրաուսկայտեն, ինչպես նաեւ Լիտվայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, պատմաբաններ:

Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կոուդիտեն, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի տեղակալ Ալգիս Կաշետան:

ԱԺ փոխնախագահն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ցուցահանդեսի անցկացումն ուղղված չէ որեւէ երկրի, այդ թվում՝ Թուրքիայի դեմ, այլ անցկացվում է հանուն պատմական արդարության վերականգնման եւ ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման:

Նա հավելել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է. մեկուկես միլիոն հայ սպանվեց միայն այն պատճառով, որ հայ էր: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ սա ռասիզմի եւ այլատյացության դասական օրինակ է: Նա արձանագրել է, որ ցուցահանդեսում ներկայացված է եվրոպական մամուլի արձագանքը, որը Հայոց ցեղասպանության եղելության վկայությունն է:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ քաղաքակիրթ հանրությունը պետք է դատապարտի մարդկության դեմ կատարված այդ ոճրագործությունը եւ հանուն արդարության թույլ չտա, որ ոճրագործները մնան անպատիժ, իսկ ցեղասպանության իրավահաջորդները՝ անհատույց:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am