National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.02.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 9

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ փետրվարի 21-ին հրավիրած նիստում քննության է առել բնապահպանության եւ տեղական ինքնակառավարման ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը։

2017թ. նոյեմբերին ՀՀ Սահմանադրական Դատարանը քննել է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, Վանաձոր համայնքի ավագանու 2017թ- մարտի 31-ի որոշումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մեջ նշված է կոլեգիալ մարմնի անհրաժեշտ նվազագույն թվով անդամների մասնակցությամբ որոշումների ընդունման երաշխավորելու անհրաժեշտության մասին։

ՍԴ գնահատմամբ՝ նիստի իրավազորության առումով տվյալ մարմնի անդամների ընդհանուր թվի առնվազն պարզ մեծամասնության ներկայությամբ է պայմանավորվում կոլեգիալ մարմնի լեգիտիմ գործունեությունը։

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է որոշումներն ընդունել նիստին ներկա օրենքով սահմանված ավագանու անդամների թվի կեսից ավելիի դեպքում:

Նույն փոփոխությունը կատարվել է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են ներկայացրել օրենսդրական փաթեթին՝ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել երկրորդ ընթերցման ներկայացված «Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին։

Առաջին ընթերցումից հետո կառավարությունը, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, հանձնաժողովի անդամները ներկայացրել էին մի շարք առաջարկություններ, որոնց հիմնական մասն ընդունվել էր գործադրի կողմից։

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկվում է խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, ինչը, ըստ հեղինակների, կբարձրացնի կուսակցությունների դերը եւ կնպաստի բազմակուսակցականության կայացմանը: Ըստ հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի` ընտրություները չեն անձնավորվի եւ ընտրողին հնարավորություն կտրվի անկաշկանդ ընտրություն կատարելու իր նախընտրած կուսակցությունների կամ դաշինքների միջեւ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ու Հրայր Թովմասյանը նշել են, որ ընտրություններից 4 տարի առաջ այս մասին խոսելը ճիշտ չէ: Նրանք առաջարկել են հարցի առնչությամբ տարբեր ձեւաչափերով քննարկումներ անցկացնել:

Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանն իրենց ելույթներում տեղեկացրել են, որ«Ելք» խմբակցությունը դեմ է գործող «Ընտրական օրենսգրքին»:

Արդյունքում օրենքի նախագիծը չի ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը, կառավարության տեսակետը եւս բացասական էր:

Հաջորդիվ քննարկվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Ըստ հիմնական զեկուցողի` օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015թ. իրականացված սահմանադրական փոփոխություններով: Այսուհետ նորմատիվ իրավական ակտ ընդունել հնարավոր է միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է օրենքով: Լրամշակվել են գործող օրենսդրական տեխնիկայի դրույթները, տրվել նորմատիվ իրավական ակտերի համակարգի եւ աստիճանակարգության նոր կարգավորումներ, հակասությունների լուծման նոր կանոններ:

Հարակից զեկույցում Ռուստամ Մախմուդյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին, նշելով, որ պատգամավորների ներկայացրած առաջարկությունները կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Քվեարկության արդյունքում օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: Հանձնաժողովը որոշում է կայացրել ՀՀ ԱԺ խորհրդին առաջարկել օրենքի նախագիծը ներառել նաեւ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նպատակն է խստորեն դատապարտել 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացրած ՀՀ քաղաքացիների նկատմամբ` մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը ոստիկանության կողմից ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:

Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը որոշ դիտարկումներ է ներկայացրել փաստաթղթի վերաբերյալ` նշելով, որ հայտարարաության նախագծում բարձրացված հարցերին իշխանությունների կողմից մշտապես տրվել են գնահատականներ, որոնցում դատապարտվել է կատարվածը:

Քննարկումների արդյունքում պատգամավորները բացասական եզրակացություն են տվել ներկայացված նախագծին:

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քնարկվել են կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը` կից օրենսդրական փաթեթով: Հիմնական զեկուցողները նշել են, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել:

Հանձնաժողովը քննարկված հարցերին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություններ է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը քննարկմանն է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ հիմնական զեկուցողի` օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում օգտագործվող հիմնական հասկացությունները, սոցիալական ներառման պետական քաղաքականության նպատակը, սկզբունքները եւ ուղղությունները: Նախարարը նշել է, որ օրենքի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով, ապահովել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված, հասարական կյանքում հավասար մասնակցություն եւ արդյունավետ սոցիալական ներառում:

Հանձնաժողովը որոշում է կայացրել օրենքի նախագիծը ներկայացնել հանրային քննարկման:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ քննարկվել է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:

Նպատակն է բարելավել Հայաստանում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացը:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նախագծով կարգավորում են պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, հանձնաժողովի որոշմամբ կլրամշակեն:


18.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտ...

18.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը: ՀՀ ԱԺ փոխնախ...

18.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 22-ին, ժամը՝ 13:00-ին, 314 սրահում: Ապրիլի 22-ին` ժամը 10:00-ին, եւ ապրիլի 26-ին` ժամը 12:00-ին, 314 դահլիճում կկայանան Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը: ...

18.04.2024
Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները: Ալեն Սիմոնյան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am