National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.2.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
20.02.2018
Արա Սաղաթելյանը Երուսաղեմում մասնակցում է խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների միջազգային համաժողովին
1 / 4

Իսրայելի Կնեսեթում փետրվարի 20-22-ն անցկացվում է խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողով, որտեղ ներկայացված են ընդամենը 25 երկրների խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ, որոնց շարքում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Կնեսեթի պատմության մեջ ամենախոշոր միջխորհրդարանական համաժողովին մասնակցում են աշխարհի խորհրդարանների աշխատակազմերի շուրջ 50 բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի աշխատանքներին ներկա են նաեւ Կնեսեթի գլխավոր տնօրեն Ալբերտ Սախարովիչը եւ քարտուղար Յարդենա Մելլեր-Հորովիցը:

Կնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնը համոզմունք է հայտնել, որ համաժողովը մեծապես կնպաստի խորհրդարանների միջեւ արդյունավետ համագործակցության ամրապնդմանը:

Համաժողովի ընթացքում քննարկումներ տեղի կունենան մասնավորապես Կնեսեթի օրինակով հանրության համար խորհրդարանների մատչելիության, օրենսդրական աշխատանքի թափանցիկության ու հրապարակայնության, գործադիրի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմաների շուրջ: Համաժողովի մասնակիցները ճանաչողական այցով կլինեն նաեւ Կնեսեթի Կանաչ գոտում, այցելուների կենտրոնում, պահակազորում: Հյուրերը Երուսաղեմում կայցելեն Լացի պատ, Հոլոքոստի հուշահամալիր, իսկ Թել Ավիվում՝ հրեա ժողովրդի թանգարան:

Նշենք, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Բրազիլիայի, Կանադայի, Կիպրոսի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Չեխիայի, Եվրոպական խորհրդարանի, Գերմանիայի, Գանայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Մալթայի, Մեքսիկայի, Մոլդովայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Ռուանդայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ուգանդայի, Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am