National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.2.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
19.02.2018
«Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից». Էդուարդ Շարմազանովը՝ ուսանողներին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպել է Երեւանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ Ազգային ժողովում:

Հանդիպման ընթացքում տեսակետներ են ներկայացվել երկրի արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացների առնչությամբ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին ուղղվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես արտագաղթի կանխման, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի, միջազգային հարթակներում մեր երկրի իրականացրած դիվանագիտական քայլերի, Հայաստան-Սփյուռք համագործակցության վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին անդրադառնալով՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում հստակ նշեց, որ Հայաստանը նախաձեռնել էր հայ-թուրքական արձանագրությունների գործընթացն առանց նախապայմանների, մինչդեռ Թուրքիայի իշխանությունները գնացին ժխտողականության եւ նախապայմանների ճանապարհով:

«Մենք ցանկանում ենք ապրել խաղաղ եւ կայուն տարածաշրջանում, բայց երբեք թույլ չենք տա, որ որեւէ պետություն մեզ հետ խոսի նախապայմանների լեզվով: Մենք շարունակելու ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ թուրքական ժխտողականության դեմ պայքարը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Արցախը երբեւէ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ արցախցիները պատրաստ են մինչեւ վերջ պայքարելու հանուն անկախության եւ ազատության: ՀՀ ԱԺ փոխխոսնակի համոզմամբ՝ Ադրբեջանը չի կարող պատմական հողերի մասին խոսել, քանի որ նախ եւ առաջ պետք է պատմություն ունենալ: «Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից»,-ասել է նա:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ զարգացող աշխարհում երիտասարդների համար ստեղծված են լավագույն պայմանները, եւ նրանք պետք է մրցունակ լինեն, հարստացնեն գիտելիքները, ապրեն, արարեն ու շենացնեն իրենց հայրենիքը:


19.02.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: «Հարգելի գործընկեր, Խոր ցավով տեղեկացանք Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության Ազգ...

19.02.2018
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ: ...

19.02.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի փետրվարի 21-24-ը ներառյալ Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am