Տպել
19.02.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի փետրվարի 21-24-ը ներառյալ Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Արարատ Միրզոյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը: