National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
16.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 16-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մանաբու Հորիին:

Արա Բաբլոյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են ու ընդլայնվել տարբեր ոլորտներում:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության դերը հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: Այս համատեքստում անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխայցերն ու փորձի փոխանակումը:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ճապոնիայի ունեցած հավասարակշիռ դիրքորոշումը:

Ազգային ժողովի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրին աջակցելու եւ օժանդակության ծրագրեր իրականացնելու համար:

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս նպաստելու հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մանաբու Հորիին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ իր այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Բարձր գնահատելով Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ առկա հարաբերությունների մակարդակը` նա փաստել է, որ Հայաստանը Ճապոնիայի կարեւոր գործընկերներից մեկն է: Ընդգծելով երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեության դերը՝ Մանաբու Հորիին պատրաստակամություն է հայտնել նպաստելու միջպետական հարաբերությունների խորացմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ տնտեսական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS