Տպել
14.02.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Արա Բաբլոյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ դարավոր ավանդույթների վրա: Նշելով, որ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում իր ուրույն տեղն ունի խորհրդարանական գործակցությունը` ՀՀ ԱԺ նախագահն այս համատեքստում արժեւորել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի, ինչպես նաեւ ոլորտային հանձնաժողովների դերը:

Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում երկկողմ համագործակցությանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը մասնավորապես ընդգծել է Միջխորհրդարանական միության շրջանակում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությունը:

Որպես կարեւոր եւ արդյունավետ ուղղություն` ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է միջտարածաշրջանային փոխգործակցությունը` անհրաժեշտ համարելով ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն այսուհետ եւս կզարգանան գործընկերության եւ փոխադարձ վստահության մթնոլորտում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւս բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը` համոզմունք հայտնելով, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը հետայսու եւս կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով:

Մոսկվա մեկնած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...