Տպել
14.02.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Արա Բաբլոյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ դարավոր ավանդույթների վրա: Նշելով, որ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում իր ուրույն տեղն ունի խորհրդարանական գործակցությունը` ՀՀ ԱԺ նախագահն այս համատեքստում արժեւորել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի, ինչպես նաեւ ոլորտային հանձնաժողովների դերը:

Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում երկկողմ համագործակցությանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը մասնավորապես ընդգծել է Միջխորհրդարանական միության շրջանակում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությունը:

Որպես կարեւոր եւ արդյունավետ ուղղություն` ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է միջտարածաշրջանային փոխգործակցությունը` անհրաժեշտ համարելով ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն այսուհետ եւս կզարգանան գործընկերության եւ փոխադարձ վստահության մթնոլորտում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւս բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը` համոզմունք հայտնելով, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը հետայսու եւս կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով:

Մոսկվա մեկնած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:


14.02.2018
«Հայաստանը հետեւողականորեն անցնում է խորհրդարանական կառավարման». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 14-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թամար Խուլորդավայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ...

14.02.2018
«Էրդողանի եւ Ալիեւի պանթուրքիստական հայտարարություններն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանովը՝ Հունաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-հունական բարեկամական հարաբերությունները եւ փաստել, որ դրանք օրեցօր զարգանում ու սերտան...

14.02.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 14-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշե...

14.02.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-ին ՌԴ Պետական դումայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսա...