National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
12.02.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
12.02.2018
Բուլղարիայի Հանրապետության նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով
1 / 7

Փետրվարի 12-ին Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւն այցելել է խորհրդարան, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով Ռումեն Ռադեւին խորհրդարանում, համոզմունք է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ եւ բուլղար ժողովուրդների հարաբերությունների ամրապնդմանը եւ սերտացմանը:

Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Բուլղարիայի հետ հարաբերությունների կայուն զարգացմանը եւ քաղաքական երկխոսության ամրապնդմանը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկու երկրների միջեւ խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը եւ բարեկամական խմբերի գործունեության խթանմանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության անհրաժեշտությանը:

Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել բուլղար ժողովրդին եւ Բուլղարիայի իշխանություններին՝ բուլղարահայերի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար՝ նշելով, որ հայերն այդ երկրի արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նպաստում են իրենց երկրի զարգացմանը:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգին եւ ՀՀ Ազգային ժողովի դերի բարձրացմանը: Արա Բաբլոյանը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ վերահաստատել Հայաստանի մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ լուծել խնդիրը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով:

Բուլղարիայի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ներկայացրել պատվիրակությանը, որի կազմում նաեւ խորհրդարանականներ կային:

Ռումեն Ռադեւն իր խոսքում նշել է, որ Բուլղարիայի խորհրդարանը խորհրդարանական կառավարման ավանդույթներ ունի եւ իր երկրում ժողովրդավարական փոփոխությունների երաշխավորն է: Նա ողջունել է մեր երկրում ձեռնարկվող քայլերը՝ ուղղված ժողովրդավարության խորացմանը:

Ռումեն Ռադեւը, փաստել է, որ 2018 թվականի հունվարից Բուլղարիան է նախագահում Եվրոպական միության խորհուրդը, եւ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ վստահեցրել է, որ Բուլղարիայում առաջիկայում կսկսվի վավերացման գործընթացը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ նա նշել է, որ այդ հարցում Բուլղարիան պետք է միավորի ջանքերը ԵՄ-ի հետ, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում կայունանա:

Ռումեն Ռադեւը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ռումեն Ռադեւին տեղեկացրել է, որ Հայաստանի առողջապահության բնագավառում նոր ուղղության՝ էպիլեպտիկ վիրաբուժության ներդրման եւ զարգացման գործում նշանակալի ավանդի համար Սոֆիայի «Սվետի Իվան Ռիլսկի» համալսարանի հիվանդանոցի չորս բժիշկ պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:


12.02.2018
Էդուարդ Շարմազանովը կղեկավարի ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Ռուսաստանի նախագահի ընտրություններում
ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կարգադրությամբ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2018 թվականի մարտի 18-ին կայանալիք ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար: ...

12.02.2018
«Հայ-վրացական սահմանը պետք է մնա համագործակցության եւ բարեկամության գոտի». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 12-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդ...

12.02.2018
Արա Բաբլոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-15-ն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը եւ Արտաշես Գեղամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Այցի շրջանակում պատվիրակությունը հանդի...

12.02.2018
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին
«Խոր ցավով տեղեկացանք ՌԴ Մերձմոսկովյան շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետեւանքով մարդկային զոհերի մասին: ՀՀ ԱԺ պատգամավորների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»,-ասված է ՀՀ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS