Տպել
12.02.2018
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին
1 / 1

«Խոր ցավով տեղեկացանք ՌԴ Մերձմոսկովյան շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետեւանքով մարդկային զոհերի մասին:

ՀՀ ԱԺ պատգամավորների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձներում:


12.02.2018
Էդուարդ Շարմազանովը կղեկավարի ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Ռուսաստանի նախագահի ընտրություններում
ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կարգադրությամբ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2018 թվականի մարտի 18-ին կայանալիք ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար: ...

12.02.2018
«Հայ-վրացական սահմանը պետք է մնա համագործակցության եւ բարեկամության գոտի». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 12-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդ...

12.02.2018
Բուլղարիայի Հանրապետության նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով
Փետրվարի 12-ին Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւն այցելել է խորհրդարան, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով Ռումեն Ռադեւին խորհրդարանում, համոզմունք է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ եւ բուլղար ժողովուրդների հարաբերությունների ամրապնդմանը եւ սե...

12.02.2018
Արա Բաբլոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-15-ն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը եւ Արտաշես Գեղամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Այցի շրջանակում պատվիրակությունը հանդի...