Տպել
09.02.2018
Կորյուն Նահապետյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 9-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթի հետ:

Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Կորյուն Նահապետյանը ներկայացրել է սահմանադրական փոփոխություններից հետո երկրում իրականացվող օրենսդրական բարեփոխումների գործընթացը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Միացյալ Թագավորության դեսպանության հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես պաշտպանության, անվտանգության, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում բարեփոխումների իրականացման, խորհրդարանական վերահսկողության գործիքների ու մեխանիզմների արդյունավետ կիրառման, հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի կարողությունների զարգացման, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության հետ խորհրդարանի ներգրավվածության ավելի ակտիվացման ուղղություններով:

Ջուդիթ Ֆարնուորթը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հանձնաժողովի հետ հարաբերությունների զարգացմանը եւ ընդգծել, որ բրիտանական դեսպանությունը մտադրություն ունի ընդլայնելու եւ ավելի հստակեցնելու համատեղ ծրագրերը՝ հաշվի առնելով քաղաքականության առաջնահերթությունները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը նոր հնարավորություններ է ընձեռում անվտանգության բնագավառում համագործակցության ընդլայման համար:


23.04.2024
Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հաստատված հարաբերությունները` նշելով, ...

23.04.2024
Սերգեյ Բագրատյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ ԵՊՀ ուսանողների  հանդիպման առանցքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատմանը եւ սահմանագծմանը վերաբերող հարցերն էին: Պատգամավորը նշել է, որ համապատասխան աշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի երկու ե...

23.04.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

23.04.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

23.04.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 23-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում եր...

23.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ: Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ը...